https://arm.sputniknews.ru/20250120/jermuk-grupy-gusvovi-mahvan-qreakan-varujtum-nergravvats-kvoghm-che-hajtararutjun-84945106.html
«Ջերմուկ գրուպը» Գուսովի մահվան քրեական վարույթում ներգրավված կողմ չէ. հայտարարություն
«Ջերմուկ գրուպը» Գուսովի մահվան քրեական վարույթում ներգրավված կողմ չէ. հայտարարություն
Sputnik Արմենիա
Ընկերությունից նշել են, որ մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը ամբողջությամբ անհիմն է։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T18:11+0400
2025-01-20T18:11+0400
2025-01-20T18:19+0400
ջերմուկ
«ջերմուկ գրուպ» փբը
քացախ
վլադիկավկազ
թունավորում
մահ
քրեական գործ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271005_0:85:1600:985_1920x0_80_0_0_7086c5f2294687fe8236eeef8c4cc62f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ն հերքում է իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները։ Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Ջերմուկ» հանքային ջրի շշի մեջ հայտնված քացախաթթվի պատճառով մահացած վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի ընտանիքը «վնասի վերականգնման» հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ` պահանջելով 1,5 մլրդ ռուբլու փոխհատուցում և արտադրանքի վաճառքի դադարեցում։Ընկերությունից նշում են նաև, որ մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար և բացառվում է «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության մեղքը:«Ավելին, Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված կողմ»,– հավելել են «Ջերմուկ գրուպից»:Ընկերությունից հիշեցրել են, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացվել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա:Բացի այդ, ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Արդյունքում, ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել ենՀիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։Պողոսյանը նաև հիշեցրել էր, որ 2000 թվականից ի վեր իր ընկերության արտահանման ծավալները դեպի Ռուսաստան ամեն տարի աճում են և վերջին տարիներին հասել են 15-20 միլիոն լիտրի, իսկ նախկինում նման միջադեպեր չեն գրանցվել։
ջերմուկ
վլադիկավկազ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271005_89:0:1513:1068_1920x0_80_0_0_66c025b0744f35506aecd26466f177b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, քացախ, վլադիկավկազ, թունավորում, մահ, քրեական գործ, ռուսաստան
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, քացախ, վլադիկավկազ, թունավորում, մահ, քրեական գործ, ռուսաստան
«Ջերմուկ գրուպը» Գուսովի մահվան քրեական վարույթում ներգրավված կողմ չէ. հայտարարություն
18:11 20.01.2025 (Թարմացված է: 18:19 20.01.2025) Ընկերությունից նշել են, որ մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը ամբողջությամբ անհիմն է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ն հերքում է իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները։ Այդ մասին ընկերությունը
հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ
«Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Ջերմուկ» հանքային ջրի շշի մեջ հայտնված քացախաթթվի պատճառով մահացած վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի ընտանիքը «վնասի վերականգնման» հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ` պահանջելով 1,5 մլրդ ռուբլու փոխհատուցում և արտադրանքի վաճառքի դադարեցում։
«Հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ո՛չ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ո՛չ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում`ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,– ասված է հատարարության մեջ:
Ընկերությունից նշում են նաև, որ մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար և բացառվում է «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության մեղքը:
«Ավելին, Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված կողմ»,– հավելել են «Ջերմուկ գրուպից»:
Ընկերությունից հիշեցրել են, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացվել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա:
Բացի այդ, ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Արդյունքում, ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։
Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
Պողոսյանը նաև հիշեցրել էր, որ 2000 թվականից ի վեր իր ընկերության արտահանման ծավալները դեպի Ռուսաստան ամեն տարի աճում են և վերջին տարիներին հասել են 15-20 միլիոն լիտրի, իսկ նախկինում նման միջադեպեր չեն գրանցվել։