https://arm.sputniknews.ru/20250119/italaci-gvortsarar-karapetianin-vorvoshel-e-hhum-patuhanneri-ev-kahujqi-artadrutjun-bacel-84879389.html
Իտալացի գործարար Կարապետիանին որոշել է ՀՀ–ում պատուհանների և կահույքի արտադրություն բացել
Իտալացի գործարար Կարապետիանին որոշել է ՀՀ–ում պատուհանների և կահույքի արտադրություն բացել
Sputnik Արմենիա
Իտալիայում Կարապետիանին փայտամշակման սարքավորումներ արտադրող ընկերություն է ղեկավարում։ Հենց դրա հիմքի վրա էլ նա ուզում է Հայաստանում արտադրություն բացել։ 19.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-19T15:55+0400
2025-01-19T15:55+0400
2025-01-19T15:55+0400
կահույք
արտադրամաս
արմավիր
հայաստան
իտալիա
գործարար
անդրեա կարապետիանի
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84875582_0:0:3642:2048_1920x0_80_0_0_b9671188339b944c99e68913bfb82139.jpg
Իտալացի գործարար Անդրեա Կարապետիանին մտադիր է Հայաստանում փայտե պատուհանների, դռների և կահույքի արտադրության գործարան բացել:Կարապետիանին հայկական արմատներ ունի. նրա հայրը ծնվել է նախկին Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմավիր), որտեղ արտադրության ղեկավար է եղել գործարաններից մեկում։ Խորհրդային Միության փլուզումից հետո ընտանիքը տեղափոխվել է Իտալիա։ Անդրեան ղեկավարում է Carmac Group ընկերությունը, որը սարքավորումներ է արտադրում սղոցարանների, փայտի մշակման և կիսաֆաբրիկատների արտադրության համար: Հենց այդ սարքավորումներով էլ նա նախատեսում է Հայաստանում նոր արտադրություն հիմնել։Մեղրիի մայիսյան ծիրանները սկսել են տեղական շուկայից դուրս մղել թուրքականինԿարապետիանիի խոսքով՝ գործարանի աշխատանքն ավելի ճիշտ է սկսել պատվերով գործերից, այլ ոչ թե սերիական արտադրությամբ։ Արտադրանքը լինելու է միջինից բարձր գնային սեգմենտում, ինչը բացատրվում է ներկրված փայտի օգտագործմամբ. սեփական փայտային ռեսուրսները Հայաստանում բավարար չեն։Թեև հայկական շուկան համեմատաբար փոքր է և մրցակցություն արդեն կա, գործարարը նախատեսում է շեշտը դնել բարձր որակի վրա: Հաջողության դեպքում նա դիտարկում է արտադրանքը Իրան, Վրաստան կամ արաբական երկրներ արտահանելու հնարավորությունը։Հիմնական բարդությունը, ըստ Կարապետիանիի, Հայաստանում որակյալ վարպետների պակասն է։ Որակի բարձր ստանդարտով և իտալական դիզայնով արտադրություն սկսելու համար ստիպված է լինելու մասնագետներ հրավիրել Իտալիայից։ Սակայն գործարարը հույս ունի, որ նախագիծը կարող է գրավել նաև աշխատանք փնտրելու նպատակով արտերկիր մեկնած հայ վարպետներին։Իր արտադրությունը նա նախատեսում է գործարկել Արմավիրի մարզում՝ հայրենի վայրերում` Արաքսի ափին գտնվող Ջանֆիդա գյուղի մոտ։ Ներկայում նա գործարանի համար հարմար տարածք է ընտրում։Հայկական ուսումնական արբանյակի նոր մոդելի համար սկսել են տեղական էլեկտրոնիկա փնտրելՆշենք, որ Անդրեա Կարապետիանիի «Carmac Group» ընկերությունը գտնվում է Իտալիայի Սկիո քաղաքում՝ երկրի հյուսիսում` Վենետիկից 100 կմ հեռու: Մինչև 2022 թվականն այն սարքավորումներ էր մատակարարում Ռուսաստան և Բելառուս, իսկ հիմա շարունակում է աշխատել եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետ։
արմավիր
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84875582_365:0:3096:2048_1920x0_80_0_0_3c5ac10db21f5adf9c977fabd3bc2365.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
կահույք, արտադրամաս, արմավիր, հայաստան, իտալիա, գործարար, անդրեա կարապետիանի, հեղինակներ
կահույք, արտադրամաս, արմավիր, հայաստան, իտալիա, գործարար, անդրեա կարապետիանի, հեղինակներ
Իտալացի գործարար Կարապետիանին որոշել է ՀՀ–ում պատուհանների և կահույքի արտադրություն բացել
Իտալիայում Կարապետիանին փայտամշակման սարքավորումներ արտադրող ընկերություն է ղեկավարում։ Հենց դրա հիմքի վրա էլ նա ուզում է Հայաստանում արտադրություն բացել։
Իտալացի գործարար Անդրեա Կարապետիանին մտադիր է Հայաստանում փայտե պատուհանների, դռների և կահույքի արտադրության գործարան բացել:
Կարապետիանին հայկական արմատներ ունի. նրա հայրը ծնվել է նախկին Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմավիր), որտեղ արտադրության ղեկավար է եղել գործարաններից մեկում։ Խորհրդային Միության փլուզումից հետո ընտանիքը տեղափոխվել է Իտալիա։ Անդրեան ղեկավարում է Carmac Group ընկերությունը, որը սարքավորումներ է արտադրում սղոցարանների, փայտի մշակման և կիսաֆաբրիկատների արտադրության համար: Հենց այդ սարքավորումներով էլ նա նախատեսում է Հայաստանում նոր արտադրություն հիմնել։
Կարապետիանիի խոսքով՝ գործարանի աշխատանքն ավելի ճիշտ է սկսել պատվերով գործերից, այլ ոչ թե սերիական արտադրությամբ։ Արտադրանքը լինելու է միջինից բարձր գնային սեգմենտում, ինչը բացատրվում է ներկրված փայտի օգտագործմամբ. սեփական փայտային ռեսուրսները Հայաստանում բավարար չեն։
Թեև հայկական շուկան համեմատաբար փոքր է և մրցակցություն արդեն կա, գործարարը նախատեսում է շեշտը դնել բարձր որակի վրա: Հաջողության դեպքում նա դիտարկում է արտադրանքը Իրան, Վրաստան կամ արաբական երկրներ արտահանելու հնարավորությունը։
Հիմնական բարդությունը, ըստ Կարապետիանիի, Հայաստանում որակյալ վարպետների պակասն է։ Որակի բարձր ստանդարտով և իտալական դիզայնով արտադրություն սկսելու համար ստիպված է լինելու մասնագետներ հրավիրել Իտալիայից։ Սակայն գործարարը հույս ունի, որ նախագիծը կարող է գրավել նաև աշխատանք փնտրելու նպատակով արտերկիր մեկնած հայ վարպետներին։
«Ժամանակին այստեղ շատ լավ վարպետներ կային։ Հնարավոր է, որ նոր արտադրության մասին իմանալուց հետո նրանցից ոմանք ցանկանան տուն վերադառնալ»,-ասում է Կարապետիանին։
Իր արտադրությունը նա նախատեսում է գործարկել Արմավիրի մարզում՝ հայրենի վայրերում` Արաքսի ափին գտնվող Ջանֆիդա գյուղի մոտ։ Ներկայում նա գործարանի համար հարմար տարածք է ընտրում։
Նշենք, որ Անդրեա Կարապետիանիի «Carmac Group» ընկերությունը գտնվում է Իտալիայի Սկիո քաղաքում՝ երկրի հյուսիսում` Վենետիկից 100 կմ հեռու: Մինչև 2022 թվականն այն սարքավորումներ էր մատակարարում Ռուսաստան և Բելառուս, իսկ հիմա շարունակում է աշխատել եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետ։