https://arm.sputniknews.ru/20250109/meghrii-majisjan-tsirannery-sksel-en-teghakan-shukajic-durs-mghel-turqakanin-84606255.html
Մեղրիի մայիսյան ծիրանները սկսել են տեղական շուկայից դուրս մղել թուրքականին
Մեղրիի մայիսյան ծիրանները սկսել են տեղական շուկայից դուրս մղել թուրքականին
Sputnik Արմենիա
Մեղրիում սկսել են ծիրան աճեցնել, որը հասունանում է մայիսի սկզբին։ Խոշոր արտահանման մասին մտածելը դեռ վաղ է, բայց տեղական շուկայում այդ ծիրաններն արդեն դուրս են... 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T08:55+0400
2025-01-09T08:55+0400
2025-01-09T08:55+0400
մեղրի
ծիրան
այգի
թուրքիա
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/07/84583650_0:102:2855:1708_1920x0_80_0_0_3400c465df78ff06399653c017d05afa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Մայիսին հասունացող ծիրան Հայաստանում երկար ժամանակ գործնականում չեն աճեցվել, սակայն դրա պահանջարկը կայուն բարձր է։Հիմնականում Թուրքիայից ներմուծումն օգնում էր շուկան ապահովել վաղահաս պտուղներով, և նույնիսկ սեզոնից դուրս դրանց պահանջարկը կար բարձր եկամուտ ունեցող սպառողների շրջանում:Ծիրանը Եվրոպա կարտահանվի՞. Հարությունյանը խոսել է սպասվող բերքի ու այն իրացնելու մասինՎերջին տարիներին իրավիճակը փոխվել է. վաճառասեղաններին սկսել են հայտնվել տեղական մայիսյան ծիրաններ, որոնք աճեցվում են Մեղրիի տարածաշրջանում և Արարատի մարզի հարավային հատվածներում: Այս շրջաններում տաք եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում վաղահաս բերք ստանալու համար։«Մեղրի Ֆրութ» ընկերության համահիմնադիր Արշակ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ընկերության այգիներում բերքահավաքը սովորաբար սկսվում է մինչև մայիսի 10-ը, իսկ 2022 թվականին կատարվել է անգամ ապրիլի վերջին։«Մեղրի Ֆրութ» ընկերության վաղահաս ծիրանի այգիներըՎաղահաս պտուղներ ապահովելու համար ընկերությունը 6 հեկտարի վրա տնկել է իտալական սորտի տնկիներ, որոնք պատվաստվել են տեղի չոր և տաք կլիմայական պայմաններին դիմացող արմատներին:Արտահանման հեռանկարներ ևս կան, սակայն միջազգային շուկայում մրցակցությունը բարձր է։ Նույնիսկ մայիսյան ծիրանը բացառիկ ապրանք չէ՝ այդ ժամանակ շուկայում հայտնվում են ուզբեկական և թուրքական պտուղները: Օրինակ, Mogador տեսակի պտուղները վաճառքի են հանվում մայիսի 5-10-ին, իսկ Lunafull-ը՝ նույն ամսվա վերջին: Թուրքիան, որպես աշխարհում ծիրանի խոշորագույն արտադրող, շարունակում է գերիշխել այս ուղղությամբ։Ծիրանի և այլ մրգերի ու հատապտուղների արտահանումը ՀՀ–ից. ի՞նչ թվեր են գրանցվել այս տարիԱյդուհանդերձ, Հայաստանի ներքին շուկան շարունակում է տեղական արտադրողների համար առաջնային մնալ։ Ներմուծման կրճատումը հաստատում է նրանց հաջողությունը. 2021 թվականին երկիր է ներմուծվել 81 տոննա ծիրան, իսկ 2023 թվականին՝ ընդամենը 3 տոննա։ Դա պայմանավորված է նրանով, որ տեղական մայիսյան ծիրանը լավ է ընդունվում շուկայւմ և կարող է վաճառվել ավելի բարձր գնով, քան հունիս-հուլիս ամիսներին հավաքված պտուղները:«Մեղրի Ֆրութ» ընկերությունն արդեն փորձնական խմբաքանակներ է ուղարկել ռուսական շուկա և նախատեսում է զարգացնել այդ ուղղությունը՝ շարունակելով ամրապնդել դիրքերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
մեղրի
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/07/84583650_124:0:2855:2048_1920x0_80_0_0_ad9202f2fd1209fd988f3d2ed1c35312.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
մեղրի, ծիրան, այգի, թուրքիա, հեղինակներ
մեղրի, ծիրան, այգի, թուրքիա, հեղինակներ
Մեղրիի մայիսյան ծիրանները սկսել են տեղական շուկայից դուրս մղել թուրքականին
Մեղրիում սկսել են ծիրան աճեցնել, որը հասունանում է մայիսի սկզբին։ Խոշոր արտահանման մասին մտածելը դեռ վաղ է, բայց տեղական շուկայում այդ ծիրաններն արդեն դուրս են մղել ներկրվողներին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Մայիսին հասունացող ծիրան Հայաստանում երկար ժամանակ գործնականում չեն աճեցվել, սակայն դրա պահանջարկը կայուն բարձր է։
Հիմնականում Թուրքիայից ներմուծումն օգնում էր շուկան ապահովել վաղահաս պտուղներով, և նույնիսկ սեզոնից դուրս դրանց պահանջարկը կար բարձր եկամուտ ունեցող սպառողների շրջանում:
Վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. վաճառասեղաններին սկսել են հայտնվել տեղական մայիսյան ծիրաններ, որոնք աճեցվում են Մեղրիի տարածաշրջանում և Արարատի մարզի հարավային հատվածներում: Այս շրջաններում տաք եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում վաղահաս բերք ստանալու համար։
«Մեղրի Ֆրութ» ընկերության համահիմնադիր Արշակ Գալստյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ընկերության այգիներում բերքահավաքը սովորաբար սկսվում է մինչև մայիսի 10-ը, իսկ 2022 թվականին կատարվել է անգամ ապրիլի վերջին։
«Մեղրի Ֆրութ» ընկերության վաղահաս ծիրանի այգիները
Վաղահաս պտուղներ ապահովելու համար ընկերությունը 6 հեկտարի վրա տնկել է իտալական սորտի տնկիներ, որոնք պատվաստվել են տեղի չոր և տաք կլիմայական պայմաններին դիմացող արմատներին:
«Ոռոգումը շարունակում է մնալ Մեղրիի գյուղատնտեսության առանցքային խնդիրներից մեկը, սակայն ժամանակակից տնտեսող համակարգերն օգնում են արդյունավետ լուծել այդ խնդիրը», – նշեց Գալստյանը:
Արտահանման հեռանկարներ ևս կան, սակայն միջազգային շուկայում մրցակցությունը բարձր է։ Նույնիսկ մայիսյան ծիրանը բացառիկ ապրանք չէ՝ այդ ժամանակ շուկայում հայտնվում են ուզբեկական և թուրքական պտուղները: Օրինակ, Mogador տեսակի պտուղները վաճառքի են հանվում մայիսի 5-10-ին, իսկ Lunafull-ը՝ նույն ամսվա վերջին: Թուրքիան, որպես աշխարհում ծիրանի խոշորագույն արտադրող, շարունակում է գերիշխել այս ուղղությամբ։
Այդուհանդերձ, Հայաստանի ներքին շուկան շարունակում է տեղական արտադրողների համար առաջնային մնալ։ Ներմուծման կրճատումը հաստատում է նրանց հաջողությունը. 2021 թվականին երկիր է ներմուծվել 81 տոննա ծիրան, իսկ 2023 թվականին՝ ընդամենը 3 տոննա։ Դա պայմանավորված է նրանով, որ տեղական մայիսյան ծիրանը լավ է ընդունվում շուկայւմ և կարող է վաճառվել ավելի բարձր գնով, քան հունիս-հուլիս ամիսներին հավաքված պտուղները:
«Մեղրի Ֆրութ» ընկերությունն արդեն փորձնական խմբաքանակներ է ուղարկել ռուսական շուկա և նախատեսում է զարգացնել այդ ուղղությունը՝ շարունակելով ամրապնդել դիրքերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: