00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն պետք է զգուշանա այն ուժերից, որոնց ազատություն է տվել Բայդենի վարչակազմը. փորձագետ

© Sputnik / Asatur YesayantsՀայ-թուրքական սահման
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2024
Բաժանորդագրվել
Թուրքական ներխուժման միակ խոչընդոտը 102-րդ ռուսական բազան է, համոզված է քաղաքագետը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում ռազմաքաղաքական ճգնաժամի ֆոնին փորձագիտական ​​հանրությունը մտահոգություն է հայտնում Սյունիքում լարվածության սրման վտանգի և սահմանային միջադեպերի առնչությամբ, հատկապես, որ ՌԴ զինվորականների այնտեղից հեռանալուց հետո տարածաշրջանը «մերկացել է»։ Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։
«Մենք տեսնում ենք, որքան արագ են զարգանում իրադարձություններն աշխարհում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը ազատություն է տվել ագրեսորներին ամբողջ աշխարհում. յուրաքանչյուրն ազատ է վերցնելու ցանկացած բան, եթե կարողանա։ Եվ ԱՄՆ–ն ոչ միայն չի խոչընդոտի, այլև անձամբ պատրվակ կգտնի ագրեսիայի գործողություններին մասնակցելու համար, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում։ Քանի որ իրականում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն են աշխատել սիրիական բանակի դեմ»,- նշեց փորձագետը։
Նրա խոսքով` Սիրիան շատ լավ օրինակ է որոշ «միամիտ» քաղաքագետների համար, որոնք փորձում են Հայաստանի ժողովրդին համոզել, որ «միջազգային իրավունքը մեզ կփրկի», «ճշմարտությունը մեր կողմն է», «միջազգային հանրությունը կաջակցի մեզ» և այլն: Սակայն Սիրիան ցույց տվեց, որ զինված խմբավորումները օրը ցերեկով ներխուժում են ՄԱԿ-ի անդամ երկրի տարածք, իրենց տեր ու տիրական են զգում, յուրաքանչյուրը վերցնում է իր «փայը», և նույն այդ միջազգային հանրությունը ոչ թե առարկում է, այլև՝ ողջունում: Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, խախտելով բոլոր գրված և չգրված կանոնները, իր աջակցությունն է հայտնել՝ հայտարարելով, որ «Սիրիայի ժողովուրդը վերջապես ազատվել է։ Սրանից հետո ժողովրդավարական գործընթացներ են զարգանալու» և այլն։
«Սիրիան դարձավ Սյունիք թուրքական ներխուժման գլխավոր փորձը։ Նրանքառավել հարմար պահի են սպասելու սիրիական գործընթացները Սյունիքում կրկնելու համար։ Թուրքիան ոչնչից չի քաշվում, նա խնդիրներ ունեի բոլոր հարևանների հետ, և դա նրան չի մտահոգում։ Թուրքիան ցանկացած երկիր ներխուժելու համար «400 արդար եղանակ» ունի, սակայն նա միայն մեկն է օգտագործում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարը։ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Արարատյան դաշտում ՔԱԿ–ի ճամբարներ կան։ Այսինքն՝ եզդիներով բնակեցված գյուղերը նրանք ՔԱԿ-ի «ճամբարներ» և «հենակետեր» են անվանում»,- նշում է մեր զրուցակիցը։
Ոչ միայն տնտեսությամբ. ռուս փորձագետը՝ Երևանի և Մոսկվայի հակասությունների վնասների մասին
Նա ընդգծեց, որ թուրքական ներխուժման միակ խոչընդոտը 102-րդ ռուսական բազան է։ Թուրքերն արդեն հասկացրել են, որ եթե դա պահանջեն թուրքական պետական ​​շահերը, ապա իրենք կհատեն Արաքսն ու կանցնեն հայկական տարածք, իսկ եթե չլինի 102-րդ բազան, կանեն դա «առանց աչքը թարթելու», վստահ է քաղաքագետը։
«Ի՞նչ պետք է անենք, եթե նման բան տեղի ունենա, – հարցադրում է անում Բալասանյանը, – միջազգային իրավունքի հատորները ձեռքներիս վազենք Արաքսի ափերի մո՞տ։ Սոցցանցերում հայտարարենք նման քայլերի անթույլատրելիության մասի՞ն։ Եվ, իհարկե, հարց է առաջանում. «Իսկ ո՞ւր է նայում Մոսկվան»։ Սակայն 102-րդ բազայի դուրսբերման դեպքում «Մոսկվային որոնելն անօգուտ կլինի»,- ասում է փորձագետը։
«Սյունիքը այսօր հայտնվել է բավականին լուրջ իրավիճակում։ Եթե, Աստված մի արասցե, այնտեղ խնդիրներ սկսվեն, և Թուրքիան ու Ադրբեջանը կտրեն Սյունիքը Հայաստանից, ո՞վ է նրանց կանգնեցնելու այնտեղ։ Իրա՞նը։ Բայց չէ՞ որ Իրանը ոչինչ չարեց Սիրիա ներխուժելու ժամանակ և, ճիշտ նույնկերպ, չի միջամտի Սյունիքում։ Գուցե ռուսնե՞րը կխանգարեն թուրքերին։ Բայց նրանք այնտեղ արդեն չկան։ Որքան գիտեմ, Հայաստանի նախաձեռնությամբ Սյունիքից ռուսական ռազմակայանի 28-29 հենակետեր են հանվել։ Սյունիքը չեն պաշտպանի նաև «կախարդական հեռադիտակներով» զինված եվրոպացի դիտորդները», – կարծում է Բալասանյանը։
Թուրքիայի էքսպանսիան վտանգավոր ծավալներ է ստացել. փորձագետները՝ կովկասյան սցենարների մասին
Մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի կողմ շրջված պաշտպանական համագործակցության դիվերսիֆիկացման կուրսը, քաղաքագետը հայտարարեց, որ մեծ հաշվով լուրջ չի կարելի վերաբերվել ռազմական համագործակցությանը եվրոպական երկրների հետ, որոնք նույնիսկ սեփական անվտանգությունն ապահովել չեն կարող։ Մասնավորապես, նա վստահ է, որ Ֆրանսիան չի փրկի Հայաստանին, մեկը լիներ իրեն փրկեր այն բանից հետո, երբ ֆրանսիացի զինվորականներին «ցախավելով դուրս քշեցին Աֆրիկայից»։ Ֆրանսիան մեզ համար չի կռվի, ֆրանսիական օտարերկրյա լեգեոնը Հայաստանում չի հայտնվի, և ամբողջ համագործակցությունը կսահմանափակվի մի քանի զրահամեքենաների փոխանցմամբ և «Կեսար» հրետանային ինքնագնացների մատակարարմամբ, որոնց համար դժվար կլինի մանևրել լեռնային տեղանքում։
Նա նշեց նաև պաշտպանության ոլորտում Իտալիայի հետ վերջերս ստորագրած համագործակցության մասին պայմանագիրը։ Իտալիան պաթոսային է հնչում, ասում է Բալասանյանը, բայց այդ երկիրը չի կարողանում ապահովել իր անվտանգությունը և իր երկրում 40 ամերիկյան ռազմաբազա է տեղակայել։ Բացի այդ, ըստ փորձագետի ունեցած տեղեկությունների, նույն Իտալիան Աֆղանստանում վճարում էր տեղի զինյալներին, որպեսզի նրանք չկրակեն իտալացիների վրա։
«Վերջերս Հայաստանը համագործակցություն ուղղություն է բռնել դեպի այն երկրներ, որոնք «լուրջ» ռազմաքաղաքական նշանակություն ունեն։ Օրինակ՝ Լիտվայի և Լատվիայի հետ, որտեղից Հայաստան ռազմական խորհրդատուներ են գալիս։ Տեղին է հիշել խաչակիրներին և տևտոնական ասպետներին... Մեզ չեն փրկի ո՛չ Իտալիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ որևէ մեկը, քանի որ իրականում մեր փրկօղակը բոլորովին այլ տեղում է»,- ասաց Բալասանյանը։
Միևնույն ժամանակ, քաղաքագետի կարծիքով, Երևանն իսկապես պետք է դիվերսիֆիկացնի իր ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սակայն պետք է կապ հաստատել այն երկրների հետ, որոնք իսկապես կարող են ուժեղացնել Հայաստանի պաշտպանունակությունը։ Մասնավորապես, կարելի էր հայ-իրանական համատեղ ռազմական գործարան բացել։ Բալասանյանը դրական է գնահատում Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, հատկապես, որ Ռուսաստանը ևս ընդլայնում է իր համագործակցությունն այդ երկրի հետ։ Այսինքն՝ այստեղ կարող է խոսք գնալ ռուս-հնդկական-հայկական համագործակցության մասին։ Այն զինտեխնիկան, որը Ռուսաստանն անմիջականորեն չի կարող փոխանցել Հայաստանին, կարող է ուղարկել Հնդկաստանի միջոցով։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցության «սառեցմանը» և ռազմական դաշինքից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին շրջանառվող խոսակցություններին, ապա, ըստ Բալասանյանի, դա կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն անվտանգության ոլորտի, այլև ամբողջ տնտեսության վիճակի վրա։
Նման բան երբեք չի եղել. փորձագետը` դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքի անկման պատճառների մասին
«ՀԱՊԿ-ից դուրս գալը, որի մասին վերջերս շատ է խոսվում, նշանակում է ինքնաբերաբար դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Եվ պետք չէ հեքիաթներ պատմել։ Հայաստանին թույլ չեն տա օգտվել ԵԱՏՄ-ի առավելություններից և միևնույն ժամանակ չլինել ՀԱՊԿ անդամ», – եզրափակեց նա։
Ամփոփելով՝ Բալասանյանը նշեց, որ հայ ժողովրդի «խնդիրները» չեն սահմանափակվում Հանրապետության հրապարակի տոնածառի շուրջ պարերով և սուպերմարկետում երշիկի համար «մենամարտերով». շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք էական նշանակություն ունեն պետության համար և որոնք պետք է սթափ գնահատել։ Իսկ ամենակարևորը, նրա կարծիքով, պետք է հստակ հասկանալ, որ հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ԱՄՆ-ն է՝ անգլոսաքսոնները, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանում հայկական պետության գոյությամբ։
Լրահոս
0