00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման բան երբեք չի եղել. փորձագետը` դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքի անկման պատճառների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2024
Երևան
Բաժանորդագրվել
Այս տարվա ցուցանիշները վկայում են` լուրջ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունը վերանայման կարիք ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` մեկնաբանելով զբոսաշրջային հոսքի աննախադեպ անկումը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 6%-ով: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2,1 միլիոն կկազմի:
«Զբոսաշրջային հոսքի 6,2% նվազումը տագնապալի ազդակ է։ Հայկական զբոսաշրջության պատմության մեջ նման ցուցանիշ դեռ չի եղել, հատկապես եթե հաշվի առնենք, որ տեսանելի աղետներ կամ խոշոր արտակարգ պատահարներ չեն եղել», - ասաց Ապրեսյանը։
Նրա կարծիքով՝ անկումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Արտաքին գործոններից նա առանձնացրեց աշխարհաքաղաքական լարվածությունը և այն, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և ԵՄ անդամ պետությունները, շարունակում են Հայաստանը համարել զբոսաշրջության համար ոչ անվտանգ ուղղություն։ Ներքին պատճառներից են զբոսաշրջային փաթեթների գների բարձրացումը և չհիմնավորված սակագնային քաղաքականությունը:
Տուրիզմի ֆեդերացիան իրավիճակի բարելավման նախագիծ է ներկայացրել զբոսաշրջության կոմիտեին և էկոնոմիկայի նախարարությանը։
Ապրեսյանի խոսքով` անհրաժեշտ է ակտիվացնել արտերկրում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, միջազգային միջոցառումներ և փառատոներ կազմակերպել, որոնք կարող են խթանել զբոսաշրջային հոսքը:
Հիշեցնենք, որ դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):
Լրահոս
0