https://arm.sputniknews.ru/20241211/voch-miajn-tntesutjamb-rus-pvordzagety-erevani-ev-mvoskvaji-hakasutjunneri-vnasneri-masin-83840612.html
Ոչ միայն տնտեսությամբ. ռուս փորձագետը՝ Երևանի և Մոսկվայի հակասությունների վնասների մասին
Ոչ միայն տնտեսությամբ. ռուս փորձագետը՝ Երևանի և Մոսկվայի հակասությունների վնասների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի համար կարևոր է չտրվել սույնրոպեական հույզերին և պահպանել ՀԱՊԿ-ի հետ կապի ուղիները, կարծում է փորձագետը։ 11.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-11T22:25+0400
2024-12-11T22:25+0400
2024-12-11T22:30+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
տնտեսություն
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83824740_0:83:1600:983_1920x0_80_0_0_f4a1e959d253e96d05c5896e83825765.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակի հետագա իջեցումը, անվտանգության ոլորտում համագործակցության նվազեցումը բացասաբար կանդրադառնան նաև տնտեսական հարաբերությունների վրա, որոնք այժմ աննախադեպ աճ են ապրում: Sputnik Արմենիային նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական դիվանագիտության և հեռանկարային ակադեմիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Վյաչեսլավ Սուտիրինը։Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալներն արձանագրվում են քաղաքական հարաբերությունների նկատելի սառեցման և փոխադարձ մեղադրանքների ֆոնին։ Այս առումով առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մշտապես մեղադրում է Ռուսաստանին և ՀԱՊԿ–ին դաշնակցային պարտավորությունները չկատարելու, իսկ կազմակերպությանն առանձին՝ նաև Հայաստանի անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու մեջ։ Փաշինյանը միաժամանակ հայտարարում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «անդառնալիության կետին» մոտենալու մասին։Թեև միջպետական հարաբերություններում տնտեսությունն ինքնին նորմալ առողջ առաջնահերթություն է, և ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանին հսկայական օգուտ է տալիս, սակայն Երևանի վերջին շրջանի հռետորաբանությունը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը, Սուտիրինի կարծիքով, ամենևին չի նպաստում հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Եվ այս առումով կարելի է դիտարկել որոշակի ապակառուցողականություն։Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հնարավոր է համարում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ տեղ լիարժեք չի մշակել իր գործառույթների կատարման համակարգը։ Ակնհայտ է, որ ներկայիս բացասական միտումները բնավ իրավիճակային և այսրոպեական բնույթ չեն կրում։ Դրանք, Սուտիրինի կարծիքով, թելադրված են նաև ՀԱՊԿ արդյունավետության վերաբերյալ հայկական կողմի հարցերով։ Բայց, այնուամենայնիվ, սա ճկուն կազմակերպություն է, որն իր արդյունավետությունը բարձրացնելու համար պատրաստ է վերաիմաստավորվել, «կատարել աշխատանք սխալների վրա»։ Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր է միայն որպես ներքաղաքական օրակարգի մաս․ Մարկեդոնով«Մենք հասկանում ենք ՀԱՊԿ-ի մասով հայկական կողմի մտահոգությունները և հավակնությունները, և փորձագիտական մակարդակով այսօր դրանք քննարկում ենք։ Բայց կարևոր է խնդիրները դիտարկել առանց հույզերի, և այստեղ պետք չէ կուրծք ծեծել և փորձել համոզել, որ մի կողմը լիովին ճիշտ է, իսկ մյուսը՝ ոչ ։ Պետք է քննարկել և մանրամասն վերլուծել առկա խնդիրները», - ասաց նա։Քաղաքագետը համոզված է, որ Եվրատլանտյան դաշինքի անդամ որոշ երկրներ այսօր ակտիվորեն Հայաստանին առաջարկում են իրենց ծառայությունները, բայց իրականում նրանք ոչ միայն անկարող են, այլև բացարձակապես շահագրգռված չեն ապահովել Հայաստանի ռազմավարական անվտանգությունը:Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը նաև ՀԱՊԿ-ն անվանել էր Հայաստանի «անվտանգության սպառնալիք»` հայտարարելով, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալիության կետին։ Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել էին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում, ընդհակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83824740_90:0:1510:1065_1920x0_80_0_0_63a494b0000af69371454e4f727c0a08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, տնտեսություն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, տնտեսություն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
Ոչ միայն տնտեսությամբ. ռուս փորձագետը՝ Երևանի և Մոսկվայի հակասությունների վնասների մասին
22:25 11.12.2024 (Թարմացված է: 22:30 11.12.2024) Հայաստանի համար կարևոր է չտրվել սույնրոպեական հույզերին և պահպանել ՀԱՊԿ-ի հետ կապի ուղիները, կարծում է փորձագետը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակի հետագա իջեցումը, անվտանգության ոլորտում համագործակցության նվազեցումը բացասաբար կանդրադառնան նաև տնտեսական հարաբերությունների վրա, որոնք այժմ աննախադեպ աճ են ապրում:
Sputnik Արմենիային նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական դիվանագիտության և հեռանկարային ակադեմիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Վյաչեսլավ Սուտիրինը։
Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալներն արձանագրվում են քաղաքական հարաբերությունների նկատելի սառեցման և փոխադարձ մեղադրանքների ֆոնին։ Այս առումով առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մշտապես մեղադրում է Ռուսաստանին և ՀԱՊԿ–ին դաշնակցային պարտավորությունները չկատարելու, իսկ կազմակերպությանն առանձին՝ նաև Հայաստանի անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու մեջ։ Փաշինյանը միաժամանակ հայտարարում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «անդառնալիության կետին» մոտենալու մասին։
Թեև միջպետական հարաբերություններում տնտեսությունն ինքնին նորմալ առողջ առաջնահերթություն է, և ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանին հսկայական օգուտ է տալիս, սակայն Երևանի վերջին շրջանի հռետորաբանությունը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը, Սուտիրինի կարծիքով, ամենևին չի նպաստում հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Եվ այս առումով կարելի է դիտարկել որոշակի ապակառուցողականություն։
«Տնտեսական հարաբերությունները նույնպես հիմնված են վստահության, անվտանգության ռազմավարական ուրվագծի վրա, ինչը ոչ մի կերպ չի կարելի համահարթեցնել, մղել երկրորդ պլան, ձևացնել, թե այն գոյություն չունի, և միևնույն ժամանակ պահպանել տնտեսական փոխգործակցությունը։ Չի կարելի հարցին ընտրողաբար մոտենալ։ Այլ տարածաշրջանների փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ, նույնիսկ եթե կա նման մտադրություն և ձգտում։ Միշտ կարևոր է հիշել «յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» սկզբունքը», - նշեց քաղաքագետը։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հնարավոր է համարում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ տեղ լիարժեք չի մշակել իր գործառույթների կատարման համակարգը։ Ակնհայտ է, որ ներկայիս բացասական միտումները բնավ իրավիճակային և այսրոպեական բնույթ չեն կրում։ Դրանք, Սուտիրինի կարծիքով, թելադրված են նաև ՀԱՊԿ արդյունավետության վերաբերյալ հայկական կողմի հարցերով։ Բայց, այնուամենայնիվ, սա ճկուն կազմակերպություն է, որն իր արդյունավետությունը բարձրացնելու համար պատրաստ է վերաիմաստավորվել, «կատարել աշխատանք սխալների վրա»։
«Մենք հասկանում ենք ՀԱՊԿ-ի մասով հայկական կողմի մտահոգությունները և հավակնությունները, և փորձագիտական մակարդակով այսօր դրանք քննարկում ենք։ Բայց կարևոր է խնդիրները դիտարկել առանց հույզերի, և այստեղ պետք չէ կուրծք ծեծել և փորձել համոզել, որ մի կողմը լիովին ճիշտ է, իսկ մյուսը՝ ոչ ։ Պետք է քննարկել և մանրամասն վերլուծել առկա խնդիրները», - ասաց նա։
Քաղաքագետը համոզված է, որ Եվրատլանտյան դաշինքի անդամ որոշ երկրներ այսօր ակտիվորեն Հայաստանին առաջարկում են իրենց ծառայությունները, բայց իրականում նրանք ոչ միայն անկարող են, այլև բացարձակապես շահագրգռված չեն ապահովել Հայաստանի ռազմավարական անվտանգությունը:
Սուտիրինի խոսքով` Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր է Անդրկովկասում ամուր դիրքերի պահպանման համատեքստում, իսկ Հայաստանի համար Ռուսաստանը անվտանգության և տարածքային ամբողջականության բացարձակ անփոխարինելի երաշխավոր է:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը նաև ՀԱՊԿ-ն անվանել էր Հայաստանի «անվտանգության սպառնալիք»` հայտարարելով, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալիության կետին։ Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել էին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում, ընդհակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը: