https://arm.sputniknews.ru/20241209/turqiaji-eqspansian-vtangavvor-tsavalner-e-stacel-pvordzagetnery-kvovkasjan-scenarneri-masin-83787768.html
Թուրքիայի էքսպանսիան վտանգավոր ծավալներ է ստացել. փորձագետները՝ կովկասյան սցենարների մասին
Թուրքիայի էքսպանսիան վտանգավոր ծավալներ է ստացել. փորձագետները՝ կովկասյան սցենարների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետները կարծում են, որ Երևանը չպետք է հրաժարվի բնական դաշնակիցներից և քանդի գոյություն ունեցող անվտանգության համակարգերը։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T22:09+0400
2024-12-09T22:09+0400
2024-12-10T12:53+0400
սիրիա
ընդդիմություն
թուրքիա
ռուսաստան
հայաստան
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
քաղաքագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/32/23143220_0:118:1499:962_1920x0_80_0_0_0c35710a3231539a936cc2ea8d8d61ab.jpg
Սիրիայից հետո թուրքական քաղաքական ինտերվենցիայի նոր ուղղություն կարող է դառնալ Հարավային Կովկասը։ Այս կարծիքին են Sputnik Արմենիայի զրուցակից քաղաքագետները։ Նրանց կարծիքով` կովկասյան տարածաշրջանը ևս մեկ ուղղություն է, որտեղ Անկարան կփորձի հարվածել Մոսկվայի և Թեհրանի շահերին, առաջին հերթին՝ Հայաստանի դեմ ագրեսիայի միջոցով:Ինչպես նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Անկարան լուծել է իր հիմնական խնդիրները՝ տարածաշրջանում դառնալով ոչ միայն քաղաքական գործոն, այլև իր զորքերը տեղակայելով Ադրբեջանի տարածքում։ Այժմ կա մի խնդիր՝ Ադրբեջանի հետ ցամաքային կապի ապահովում։Դուք թուրքերին լավ չեք ճանաչում. ՀՀ երրորդ նախագահը վաղուց էր զգուշացրել ԱսադինԹուրքիան, Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, ուշադիր հետևում է աշխարհում տիրող իրավիճակին՝ այդ «հարցի» լուծման համար հարմար պահն օգտագործելու նպատակով։«Նախկին Օսմանյան կայսրության տարածքում իր ազդեցությունը վերականգնելու ձգտումն այսօր Թուրքիայի հետևողական քաղաքականությունն է։ Ըստ այդմ, Հայաստանին և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասին, վտանգ է սպառնում», - ասաց փորձագետը։Հայաստանը, նրա խոսքով, պետք է ճիշտ դիվանագիտական աշխատանք կազմակերպի և դադարեցնի գոյություն ունեցող անվտանգության համակարգերի քայքայումը, որքան էլ դրանք խոցելի թվան: Մասնավորապես, ըստ Մելիք-Շահնազարյանի, Հայաստանը չի կարող գնալ ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով և հուսալ, որ Թուրքիան դրանից չի օգտվի:Անշուշտ, Սիրիայում իրավիճակը Թուրքիայի համար անամպ չի լինի։ Անկարայի և արևմտյան մայրաքաղաքների միջև կարող են հակասություններ առաջանալ քրդական հարցում։ Փորձագետի կարծիքով, սակայն, դրանք այնքան ուժեղ չեն, որ վկայեն Թուրքիայի և արևմտյան դաշնակիցների միջև ինչ-որ խզման մասին։ Եվ թուրք պաշտոնյաների կտրուկ հայտարարությունները չպետք է մոլորության մեջ գցեն։Տարբեր հայտարարությունների քողի տակ երկրները հետապնդում են իրենց իրական շահերը։ Օրինակ, Իսրայելն ու Թուրքիան կտրուկ քննադատում են միմյանց, սակայն դա նրանց չի խանգարում Սիրիայում կիսել ազդեցության գոտիները։APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում թուրքական էքսպանսիան ուղղված է Իրանի և Ռուսաստանի դեմ։Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ համայնքապետների հետԵթե իրավիճակը դիտարկենք Անկարայի հակաիրանական քաղաքականության տեսանկյունից, ապա հարվածների հնարավոր հաջորդ ուղղություններն են Եմենը, Իրաքը և Հարավային Կովկասը: Այդ ուղղություններով հասցված հարվածներով, Անկարայի կարծիքով, պետք է «ապամոնտաժվի» իրանական «դիմադրության առանցքը»։Հայաստանի համար, իհարկե, ամենամեծ վտանգը Սյունիքով միջանցքի համատեքստում հավակնություններն են։ Պայմանական ասած՝ կարելի է հարվածել ոչ թե Իրանին, այլ Հայաստանին՝ փակելով Իրանի ելքը դեպի հյուսիս։Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ռուսաստանի մասով։ Սիրիան Ռուսաստանի համար աճի կետ էր ոչ այնքան Մերձավոր Արևելքում, որքան Աֆրիկայում։ Ռուսաստանի համար, հասկանալի է, ներկայում հիմնական ուղղությունը Ուկրաինան է, սակայն պետք չէ մտածել, որ Մոսկվային ցանկանում են ռազմավարական պարտության հասցնել միայն այդտեղ։ Ռազմավարական է այն պարտությունը, որը համապարփակ է: Այս պարտությունը չի կարող լինել միայն ուկրաինական ուղղությամբ. Կարևոր է թե' Հարավային Կովկասը, թե' Կենտրոնական Ասիան, և թե' Մերձավոր Արևելքը։Հալեպի հայ համայնքը անվտանգության երաշխիքներ է ստացելԻնչ վերաբերում է սիրիական ճգնաժամին, ապա, բնականաբար, իրավիճակը բազմաթիվ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հենց Թուրքիայի համար։ Նախ՝ Սիրիայում կան բազմաթիվ խմբավորումներ, որոնց պետք է համախմբել։ Երկրորդ՝ պետք է վերադարձնել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին, և այդ երկիրը, բնականաբար, կցանկանա հետ ուղարկել նրանց։ Երրորդ՝ պետք է վերականգնել ենթակառուցվածքը և ստանձնել որոշակի պատասխանատվություն։ Չորրորդը քրդերի խնդիրն է:Վերադառնալով Հայաստանին՝ փորձագետը նշում է, որ տեսանելի չեն երկիրը հզորացնելու՝ Հայաստանի ղեկավարության գործուն քայլեր, Երևանի կողմից դիվանագիտական և ռազմաքաղաքական ինչ-որ ակտիվություն չի նկատվում:Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համեն, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։Սիրիայի կառավարության ղեկավար Ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:Սիրիական ընդդիմությունն արդեն հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից:Պայթյուններ, կրակոցներ, թալան. այսօրվա Սիրիան` լուսանկարներով
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/32/23143220_225:160:1345:1000_1920x0_80_0_0_613267d129adb606820a1ac074b15e0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ընդդիմություն, թուրքիա, ռուսաստան, հայաստան, հրանտ միքայելյան (քաղաքագետ), քաղաքագետ
սիրիա, ընդդիմություն, թուրքիա, ռուսաստան, հայաստան, հրանտ միքայելյան (քաղաքագետ), քաղաքագետ
Թուրքիայի էքսպանսիան վտանգավոր ծավալներ է ստացել. փորձագետները՝ կովկասյան սցենարների մասին
22:09 09.12.2024 (Թարմացված է: 12:53 10.12.2024) Քաղաքագետները կարծում են, որ Երևանը չպետք է հրաժարվի բնական դաշնակիցներից և քանդի գոյություն ունեցող անվտանգության համակարգերը։
Սիրիայից հետո թուրքական քաղաքական ինտերվենցիայի նոր ուղղություն կարող է դառնալ Հարավային Կովկասը։ Այս կարծիքին են
Sputnik Արմենիայի զրուցակից քաղաքագետները։ Նրանց կարծիքով` կովկասյան տարածաշրջանը ևս մեկ ուղղություն է, որտեղ Անկարան կփորձի հարվածել Մոսկվայի և Թեհրանի շահերին, առաջին հերթին՝ Հայաստանի դեմ ագրեսիայի միջոցով:
Ինչպես նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Անկարան լուծել է իր հիմնական խնդիրները՝ տարածաշրջանում դառնալով ոչ միայն քաղաքական գործոն, այլև իր զորքերը տեղակայելով Ադրբեջանի տարածքում։ Այժմ կա մի խնդիր՝ Ադրբեջանի հետ ցամաքային կապի ապահովում։
Թուրքիան, Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, ուշադիր հետևում է աշխարհում տիրող իրավիճակին՝ այդ «հարցի» լուծման համար հարմար պահն օգտագործելու նպատակով։
«Նախկին Օսմանյան կայսրության տարածքում իր ազդեցությունը վերականգնելու ձգտումն այսօր Թուրքիայի հետևողական քաղաքականությունն է։ Ըստ այդմ, Հայաստանին և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասին, վտանգ է սպառնում», - ասաց փորձագետը։
Հայաստանը, նրա խոսքով, պետք է ճիշտ դիվանագիտական աշխատանք կազմակերպի և դադարեցնի գոյություն ունեցող անվտանգության համակարգերի քայքայումը, որքան էլ դրանք խոցելի թվան: Մասնավորապես, ըստ Մելիք-Շահնազարյանի, Հայաստանը չի կարող գնալ ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով և հուսալ, որ Թուրքիան դրանից չի օգտվի:
«Պետք է ակտիվ աշխատել բնական դաշնակիցների հետ, որքան էլ նրանք զբաղված լինեն այլ հարցերով։ Եվ չի կարելի լինել արկածախնդիր, ինչպիսին, ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանություններն են»,-նշեց Մելիք-Շահնազարյանը։
Անշուշտ, Սիրիայում իրավիճակը Թուրքիայի համար անամպ չի լինի։ Անկարայի և արևմտյան մայրաքաղաքների միջև կարող են հակասություններ առաջանալ քրդական հարցում։ Փորձագետի կարծիքով, սակայն, դրանք այնքան ուժեղ չեն, որ վկայեն Թուրքիայի և արևմտյան դաշնակիցների միջև ինչ-որ խզման մասին։ Եվ թուրք պաշտոնյաների կտրուկ հայտարարությունները չպետք է մոլորության մեջ գցեն։
Տարբեր հայտարարությունների քողի տակ երկրները հետապնդում են իրենց իրական շահերը։ Օրինակ, Իսրայելն ու Թուրքիան կտրուկ քննադատում են միմյանց, սակայն դա նրանց չի խանգարում Սիրիայում կիսել ազդեցության գոտիները։
APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում թուրքական էքսպանսիան ուղղված է Իրանի և Ռուսաստանի դեմ։
Եթե իրավիճակը դիտարկենք Անկարայի հակաիրանական քաղաքականության տեսանկյունից, ապա հարվածների հնարավոր հաջորդ ուղղություններն են Եմենը, Իրաքը և Հարավային Կովկասը: Այդ ուղղություններով հասցված հարվածներով, Անկարայի կարծիքով, պետք է «ապամոնտաժվի» իրանական «դիմադրության առանցքը»։
Հայաստանի համար, իհարկե, ամենամեծ վտանգը Սյունիքով միջանցքի համատեքստում հավակնություններն են։ Պայմանական ասած՝ կարելի է հարվածել ոչ թե Իրանին, այլ Հայաստանին՝ փակելով Իրանի ելքը դեպի հյուսիս։
«Հարվածելով «Հզբոլլահին» և Ասադին՝ Իրանին զրկել են Միջերկրական ծով մուտք գործելուց։ Այժմ Իրանի հակառակորդները կարող են փորձել նույն սցենարով փակել նրա մուտքը Ռուսաստան և Եվրոպա Հայաստանի տարածքով՝ վերջինս դարձնելով Թուրքիայի ազդեցության գոտի», – Sputnik Արմենիա գործակալությանն ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ռուսաստանի մասով։ Սիրիան Ռուսաստանի համար աճի կետ էր ոչ այնքան Մերձավոր Արևելքում, որքան Աֆրիկայում։ Ռուսաստանի համար, հասկանալի է, ներկայում հիմնական ուղղությունը Ուկրաինան է, սակայն պետք չէ մտածել, որ Մոսկվային ցանկանում են ռազմավարական պարտության հասցնել միայն այդտեղ։ Ռազմավարական է այն պարտությունը, որը համապարփակ է: Այս պարտությունը չի կարող լինել միայն ուկրաինական ուղղությամբ. Կարևոր է թե' Հարավային Կովկասը, թե' Կենտրոնական Ասիան, և թե' Մերձավոր Արևելքը։
Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամին, ապա, բնականաբար, իրավիճակը բազմաթիվ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հենց Թուրքիայի համար։ Նախ՝ Սիրիայում կան բազմաթիվ խմբավորումներ, որոնց պետք է համախմբել։ Երկրորդ՝ պետք է վերադարձնել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին, և այդ երկիրը, բնականաբար, կցանկանա հետ ուղարկել նրանց։ Երրորդ՝ պետք է վերականգնել ենթակառուցվածքը և ստանձնել որոշակի պատասխանատվություն։ Չորրորդը քրդերի խնդիրն է:
«Սիրիայում խնդիրները շատ են։ Հարցն այն է, թե արդյոք Թուրքիան միայնակ կլուծի՞ այդ ամենը։ Ավելի շուտ ոչ, քան այո: Նա կարող է դրանք թողնել երկարաժամկետ հեռանկարին և կենտրոնանալ ներկայի անելիքների վրա», – ասում է Մելքոնյանը։
Վերադառնալով Հայաստանին՝ փորձագետը նշում է, որ տեսանելի չեն երկիրը հզորացնելու՝ Հայաստանի ղեկավարության գործուն քայլեր, Երևանի կողմից դիվանագիտական և ռազմաքաղաքական ինչ-որ ակտիվություն չի նկատվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համեն, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար Ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ
Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
Սիրիական ընդդիմությունն արդեն
հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից: