00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկանխատեսելի ընտրություններ ԱՄՆ–ում. աշխարհի ճակատագիրը կարող է որոշել անձրևն Արիզոնայում

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը
Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Բաժանորդագրվել
«Ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկելու»,- հայտարարել է Ամերիկայի ամենահայտնի տնտեսագետներից մեկը՝ Ջեֆրի Սաքսը` մանրամասնելով. «Երկու թեկնածուներն էլ չեն համապատասխանում ԱՄՆ-ի նախագահին ներկայացվող նույնիսկ նվազագույն պահանջներին։ Այնպես որ, ես որոշել եմ ընդհանրապես չգնալ ընտրատեղամաս, ու վերջ»։ Մեկնաբանները պնդում են, թե ամերիկացիներից շատ շատերն են կիսում այս կարծիքը, որն արտահայտել է աշխարհի երեք լավագույն տնտեսագետներից մեկը, ինչպես վերջերս բնորոշել է Սաքսին «Էկոնոմիստ» հանդեսը։
ԱՄՆ թերթերը որոշել են չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին. ինչո՞ւ են դժգոհ ընթերցողները
«Euronews»-ի վկայությամբ` մի քանի ամիս առաջ մի ամերիկացի նույնիսկ պաշտոնապես փոխել է իր անուն-ազգանունը, և հիմա նրա նույնականացման քարտում անվան դիմաց գրված է «Մեկ», իսկ ազգանվան դիմաց` «Ուրիշ»։ Ու գրանցվել է որպես նախագահության թեկնածու՝ Մեկ Ուրիշ անուն-ազգանունով։
«Համոզված եմ, որ ինձ նախագահ կընտրեն, որովհետև ամերիկացիների մեծ մասը հենց «Մեկ Ուրիշ»-ին է ուզում,- հայտարարել է կատակասեր քաղաքացին։ Անմիջապես մտաբերեցի հին խորհրդային անեկդոտը, երբ մարդուն հարցնում են՝ ինչպես ես դու վերաբերվում Կոմունիստական կուսակցությանը, և նա անկեղծորեն պատասխանում է. «Ճիշտ այնպես, ինչպես կնոջս՝ մի քիչ սիրում եմ, մի քիչ վախենում եմ, մի քիչ էլ ուրիշին եմ ուզում»։
Հետաքրքիր է, որ այս ընտրությունների հարցում ամերիկացիները շատ նման են հայաստանցիներին, որոնցից շատերը նախորդ ընտրություններում էլ երևի կգերադասեին ընտրել այդ երանելի «մեկ ուրիշին», բայց ամենայն հավանականությամբ` 2026 թվականին էլ ստիպված կլինեն ընտրություն կատարել նախկինների ու ներկաների միջև, չնայած երկուսի նկատմամբ էլ մեծ, շատ մեծ վերապահումներ ունեն։ Հիմա տեսեք, թե Ամերիկայում ինչ է կատարվում։ «The Wall Street Journal» թերթի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է՝ ընտրողների 53 տոկոսը համոզված է, որ ցանկացած թեկնածուի հաղթանակի դեպքում լարվածությունը և տարաձայնությունները հանրության շրջանում ահագնանալու են։ Իսկապես, եթե օգտագործենք այն որակումները, որոնք թեկնածուները հրապարակավ տվել են միմյանց, կստացվի, որ նոյեմբերի 5-ին կհաղթի կա′մ «ֆաշիստ և բռնապետ» Դոնալդ Թրամփը, կա′մ «կոմունիստ» Քամալա Հարիսը, որը փորձում է ոչնչացնել Ամերիկան։
Ընտրողները, սակայն, շատ ավելի հանգիստ են վերաբերվում երկու մրցակից կուսակցություններին։ Ավելին, ինչպես նշում է փորձագետներից մեկը, Ամերիկայում էսպիսի ավանդույթ կա՝ տեղական ընտրություններում մարդիկ ընտրում են, ասենք, հանրապետականներին, իսկ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալիս են դեմոկրատներին։ Կամ հակառակը։ Երևի չեք առարկի, որ պետական կառավարման և հասարակ քաղաքացիների տեսակետից շատ ճիշտ պահվածք է՝ մի կուսակցությունն անընդհատ քննադատում է մյուսին, մյուսն էլ փորձում է գործնականորեն ապացուցել, որ լավ բաներ է անում։ Համեմատեք մեր հայաստանյան իշխանությունների վարքագծի հետ։ Հիշո՞ւմ եք՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական ճամբարից նույնիսկ ձայներ էին լսվում, թե իշխող ուժը չներկայացնող բոլոր համայնքապետները պետք է հրաժարական տան, և նրանց տեղը պետք է զբաղեցնեն իշխանականները։ Այսինքն, ամեն օր կրկնելով «պետություն» և «պետականություն» բառերը, մարդիկ իրականում այնպիսի առաջարկներ էին անում, որոնք բոլորովին չէին բխում պետության զարգացման և ամրապնդման շահերից։ Բայց վերադառնանք Ամերիկա։
Ուզո՞ւմ եք դառնալ միլիոնատեր. շտապե′ք. ԱՄՆ-ում ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր
Փորձեք հարցնել վերլուծաբաններին՝ ո՞վ կհաղթի Ամերիկայի նախագահի ընտրություններում։ Ի՜նչ ասես կլսեք, բացի կոնկրետ անունից։ Ամերիկացի քաղաքագետներից մեկը նույնիսկ ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի հազար ձայներն այսպես կոչված տատանվող նահանգներում կարող են որոշել ընտրությունների ելքը, չեմ բացառում, որ վճռորոշ կարող է լինել նույնիսկ հորդառատ անձրևը Արիզոնայում, որը կստիպի այդ մի քանի հազար մարդկանց նոյեմբերի 5-ին մնալ տանը»։
Քանի որ վերլուծաբանի հավակնություններ չունեմ, կարող եմ հրապարակավ պնդել, որ միանշանակ հաղթելու է Քամալա Հարիսը, թեև անկեղծ ասած` այդ բավական համակրելի կինը իմ ճաշակով չէ։ Բայց, կներե′ք, հայաստանյան բազմաթիվ ընտրություններում էլ դեռ չի եղել գեթ մի դեպք, երբ հաղթող հռչակվի իմ նախընտրած թեկնածուն։ Պատկերացնո՞ւմ եք՝ երբե′ք։
Իսկ ընդհանրապես, այս ամերիկյան ընտրություններում բազմաթիվ ու բազմապիսի սցենարներից ինձ ամենից շատ գայթակղում է այսպես ասած «լրացուցիչ ժամանակի» տարբերակը, որը նախատեսված է ԱՄՆ-ի սահմանադրությամբ։ Նույնիսկ եթե չեք սիրում ֆուտբոլը, հաստատ գիտեք, որ եթե երզրափակիչ խաղը «ոչ ոքի» է ավարտվում, նշանակվում է լրացուցիչ ժամանակ։ Ճիշտ նույնկերպ՝ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում երկու թեկնածուների օգտին տված այսպես կոչված ընտրիչների ձայները հավասար են բաշխվում, նախագահի ընտրության հարցը տեղափոխվում է Կոնգրես։ Իսկ այնտեղ ամեն ինչ լրիվ անորոշ է՝ ինչպես գիտեք` Սենատը դեմոկրատների ձեռքին է, այնինչ ստորին պալատը՝ հանրապետականների։
Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Նոյեմբերի 5-ին վերընտրվելու է Սենատի մեկ երրորդը, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ ամբողջությամբ։ Ու ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե ինչպիսին կլինի նոր Կոնգրեսը։
Ամերիկայում աճելու է հնդկական ազդեցությունը` անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում
Այնպես որ, ինչպես իրավացիորեն նշել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկը, ընտրական «ոչ ոքին» կլինի «քաղաքական մղձավանջ», բայց «ժողովրդավարության հաղթարշավ»։ Իսկ ինչ է, մենք չե՞նք ուզում, որ Ամերիկան էլ մեր երկրի նման «դեմոկրատիայի բաստիոն» դառնա։
Լրահոս
0