00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկայում աճելու է հնդկական ազդեցությունը` անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում

© AP Photo / John LocherՔամալա Հարիս
Քամալա Հարիս - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2024
Բաժանորդագրվել
Դժվար է չնկատել, որ Հայաստանում էապես մեծացել է հնդիկների թիվը։ Բա ի՞նչ էիք ուզում, անցած տարի նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ՝ Հնդկաստանը Չինաստանից խլեց աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրի տիտղոսը։
Իհարկե, դա չի պատճառը, որ այսօր ավելի ու ավելի հաճախ ենք հնդիկների հանդիպում Երևանի փողոցներում։ Պարզապես, մեր երկիրը դյուրացրեց մուտքի թույլտվություն ստանալու կարգը, և անցած տարի Հայաստանի վիզա ստացան Հնդկաստանի գրեթե 70 հազար քաղաքացիներ, այս տարվա առաջին կիսամյակում՝ 32 հազար։
Ու որևէ զարմանալի բան չկա։ Մինչև վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետն էր ծագումով հնդիկ։ Իսկ ընդամենը մի քանի շաբաթից Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո կավելանա, այսպես ասենք, «հնդկական ներկայությունը» Վաշինգտոնում։ Ընդ որում, նշանակություն չունի, թե ով կհաղթի։ Ենթադրենք, թե հաղթեց Թրամփը։ Այդ դեպքում, Միացյալ Նահանգների պատմության ընթացքում առաջին անգամ երկրի երկրորդ լեդին հնդկուհի կլինի։ Այո′, Թրամփն, ինչպես գիտեք, փոխնախագահի թեկնածու է անվանել սենատոր Ջեյ Դեվիդ Վենսին, որն ուղիղ 10 տարի առաջ ամուսնացել է ծագումով հնդկուհի Ուշա Վենսի հետ, որի ծնողները ժամանակին ԱՄՆ են ներգաղթել Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգից։
Պայթող փեյջերների առեղծվածը. ո՞վ կարող է երաշխավորել, որ մի օր չեն պայթի մեր բջջայինները
Իսկ եթե նոյեմբերի 5-ին ընտրվի Քամալա Հարիսը, Ամերիկան առաջին անգամ կունենա հնդիկ նախագահ։ Իհարկե, կարող եք ասել, որ Հարիսը մաքուր հնդկուհի չի՝ հայրը Ջամայկայից է, բայց բոլոր լրատվամիջոցները շարունակ հիշատակում են Քամալայի մոր՝ Շյամալա Գոպալանի անունը։ Եվ դա բոլորովին պատահական չէ. հենց մայրն է դեռ վաղ մանկությունից ներշնչել աղջկան. «Դու միշտ կարող ես առաջինը լինել»։ Բայց կա նաև մեկ այլ շատ կարևոր հանգամանք՝ այն հնդկական կաստան, որին պատկանում է Հարիսի ընտանիքը, մեծաթիվ չէ, բայց լայնորեն է ներկայացված ամերիկյան վերնախավում, ընդ որում՝ թե′ քաղաքականության մեջ, թե′ բիզնեսում։ Թամիլյան բրահմաններին անվանում են հոգևորականների և գիտնականների կաստա։ Բուն Հնդկաստանում, որի բնակչությունը մոտենում է մեկուկես միլիարդին, թամիլյան բրահմաններն ընդամենը 2 միլիոն են, Ամերիկայում՝ մոտ 50 հազար, բայց չի բացառվում, որ այս ընտրություններից հետո նրանց ներկայացուցիչը հայտնվի նաև Սպիտակ տանը։ Եվ դա բոլորովին պատահական չէ։
«The New York Times» օրաթերթը փաստում է. «Հնդկական արմատներով ամերիկացիները քաղաքական ուժ են դառնում»։ Իսկապես, մինչ ամերիկահայերը փորձում են ազդել ամերիկացի պատգամավորների վրա, հնդիկները գրավում են օրենսդիր մարմինները՝ ներկայացված են Կոնգրեսի զույգ պալատներում, մի քանի տասնյակ ներկայացուցիչներ էլ նահանգային խորհրդարաններում ունեն։ Խոստովանենք՝ շատերիս թվում է, որ եթե բազմաթիվ ամերիկյան քաղաքներում կան, այսպես կոչված, «չայնաթաուն»-ներ, այսինքն, չինական թաղամասեր իրենց բազմապիսի ռեստորաններով, խանութներով ու կրպակներով, ուրեմն ասիական համայնքներից ամենամեծը չինականն է։ Իրականում հիմա արդեն հնդիկներն ավելի շատ են. վերջին մարդահամարի տվյալներով, որոնք հրապարակվել են անցած տարի, հնդկական համայքն Ամերիկայում կազմում է գրեթե 4,5 միլիոն մարդ։
Իսկ գիտե՞ք արդյոք, որ բոլորիս հայտնի Microsoft, YouTube, Google և Adobe ընկերությունները գլխավորում են հնդկական արմատներով մարդիկ։ Եվ ընդհանրապես, ամերիկյան 500 խոշորագույն ընկերություններից 25-ի ղեկավարները ծագումով հնդիկներ են։
Սա իր բացատրությունն ունի։ Մեր հարազատ իշխանությունները, ընդ որում, անխտիր բոլոր իշխանությունները անընդհատ խոսել են և շարունակում են խոսել այն մասին, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիաների երկիր։ Հնդիկները չեն խոսել, եկել են Ամերիկա և աշխատանքի անցել Կալիֆոռնիայում՝ հանրահայտ Սիլիկոնային հովտում, կամ էլ ստեղծել են իրենց «հնդկական սիլիկոնային հովիտը»՝ Բանգալորը, որը մի քանի տարի առաջ CNN-ն անվանել է «բիզնեսի համար ամենագրավիչ վայրերից մեկը»։ Ֆրանսիական թերթերից մեկի կարծիքով՝ ԱՄՆ-ում հնդիկները ամենաարհեստավարժ և ամենաբարձր վարձատրվող ներգաղթյալներն են։
Ինչո′վ է բացատրվում այս աննախադեպ հաջողությունը։ Կարող եմ, իհարկե, վկայակոչել այն պարզունակ բացատրությունը, որը ժամանակին լսել եմ Լոս Անջելեսում. «Էս հրեաներն ու հնդիկները հենց գալիս են Ամերիկա, անմիջապես վազում են լավ կրթություն ստանալու, այնինչ, հայի մտքին միայն մի բան կա՝ ինչպես գնա մեկ ուրիշ հայի ավտոարհեստանոցում, խանութում կամ ռեստորանում աշխատի»։ Համաձայն եմ՝ խիստ չափազանցված է։
Ամերիկյան մամուլն այլ գործոններ է մատնանշում։ Հնդկաստանը տասնամյակներ շարունակ Մեծ Բրիտանիայի գաղութն է եղել, հնդիկներից շատերն անգլերենը մայրենի լեզու են անվանում և հեշտությամբ շփվում ամերիկացիների հետ։ Հնդկաստանն իր բոլոր թերություններով հանդերձ դեմոկրատական ընտրությունների երկիր է համարվում, ուրեմն հնդիկներն էլ Ամերիկայում գործող կանոնները հեշտությամբ են ընկալում։ Եվ վերջապես, Հնդկաստանի բարձրագույն կրթությունը, որը հիմնվ ած է տեխնոլոգիական համալսարանների վրա, լայն հնարավորություններ է ընձեռում շրջանավարտներին լավ աշխատանք գտնելու Ամերիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2024
Ո՞վ կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
Էնպես որ՝ երբ ամերիկացիները նոյեմբերի 6-ի առավոտյան արթնանան և լսեն, որ շատ շուտով Օվալաձև կաբինետում կին է նստելու, այն էլ՝ հնդկական արմատներով, դժվար թե շատ զարմանան։ Չեն զարմանա նաև, եթե տեղեկանան, որ հնդիկ է երկրի երկրորդ տիկինը, այսինքն, փոխնախագահի կինը։
Լրահոս
0