00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ թերթերը որոշել են չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին. ինչո՞ւ են դժգոհ ընթերցողները

© AP Photo / Alex BrandonԱՄՆ նախագահի թեկնածուները
ԱՄՆ նախագահի թեկնածուները - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Բաժանորդագրվել
Նախագահի ընտրություններն ԱՄՆ-ում բազմաթիվ առանձնահատկություններ ունեն, որոնք, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում ողջ աշխարհում։ Օրինակ, ընտրողների մեծ մասը կարող է քվեարկել քո օգտին, բայց դա ամենևին չի նշանակում, որ դու ընտրված ես. երբեմն մրցակիցդ է հաղթող հռչակվում։
Ընտրատեղամասում կարող ես ներկայացնել ընդամենը սովորական տեղեկանք, որ վճարել ես էլեկտրականության և ջրի համար, և քեզ թույլ կտան քվեարկել. ո′չ անձնագիր կպահանջեն, ո′չ էլ նույնականացման քարտ, մատնահետքերի մասին էլ չեմ ասում։ Ավելին, քվեատուփը կարող է տեղադրված լինել ինչ-որ մեկի սեփական տանը. պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ անծանոթ մարդիկ գալիս են ձեր խոհանոցում քվեարկելու։ Նաև մի փոքր՝ 10-հոգանոց կուսակցություն, կարող է ձեզ առաջադրել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, բայց ձեր անունը քվեաթերթիկներում նշված կլինի 50 նահանգներից ընդամենը մեկում։ Եվ այլն…
Գիտնականները պնդում են՝ Կոլումբոսը հրեա էր. թերահավատները հակադարձում են՝ դա վարկած է
Այս «ամերիկյան տարօրինակությունների» շարքին կարելի է դասել նաև տասնամյակներ շարունակ գործած ավանդույթը՝ նախագահի ընտրություններից առաջ որոշ առաջատար թերթերի խմբագրություններ հայտարարում են. «Մենք պաշտպանում ենք այսինչ թեկնածուին»։ Հաճախ հենց առաջին էջում են զետեղում հսկայական տառերով գրված այդ հայտարարությունը՝ տեղադրելով նաև իրենց նախընտրած թեկնածուի մեծադիր լուսանկարը։ Հայաստանցիներից ոմանք, իհարկե, կասեն՝ է՜, ինչո՞ւ են իզուր տեղն անկեղծանում, ի՞նչ կարիք կա խոստովանելու, երբ մենք, օրինակ, հրաշալի գիտենք, թե մեր հարազատ երևանյան լրատվամիջոցներից որ մեկը ում է պաշտպանում։ Եվ հետո՝ ո՞վ չգիտի, որ մեր հայաստանյան լրատվամիջոցները շատ ավելի ազատ ու անաչառ են, քան ամերիկյան մամուլը։ Չե՞ք հավատում։ Կարդացե′ք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցը աշխարհի 180 երկրներում մամուլի ազատության վերաբերյալ։ Մենք այդ ցուցակում 43-րդն ենք, այնինչ, ԱՄՆ-ը ահագին հետ է ընկնում մեզնից և 55-րդ տեղում է։
Ի դեպ, վերջին օրերին թեկնածուներից մեկին պաշտպանելու ավանդույթից հրաժարվել են «Լոս Անջելես Թայմսը» և այլ առաջատար թերթեր։ Սակայն երևի կարելի է 100 տոկոսով համաձայնել ամերիկացի մեծահարուստ Ջեֆ Բեզոսի հետ, որը փաստել է։ Մեջբերեմ. «Լրատվամիջոցների հայտնած աջակցությունը այս կամ այն թեկնածուին բոլորովին չի ազդում նախընտրական տրամադրությունների վրա։ Փենսիլվանիայի նահանգում ապրող ոչ մի չկողմնորոշված ընտրող երբեք չի ասի. «Ես կքվեարկեմ այնպես, ինչպես հորդորում է այսինչ թերթը։ Կրկնեմ՝ ոչ մի ընտրող»։
Ինչո′ւ է միլիարդատերը հանկարծ որոշել անդրադառնալ այս հարցին։ Այն պարզ պատճառով, որ հենց ինքն է «Վաշինգտոն փոստ» թերթի սեփականատերը, իսկ այդ թերթի խմբագիրն օրերս հայտարարեց՝ լիովին հրաժարվում ենք այս կամ այն թեկնածուին պաշտպանելու պրակտիկայից, որը կիրառվում էր անցած դարի 80-ական թվականներից, և այլևս չենք աջակցելու թեկնածուներից որևէ մեկին ո′չ այս, ո′չ էլ հետագա ընտրություններում։ Այս հայտարարությունից անմիջապես հետո «Վաշինգտոն փոստը» միանգամից կորցրեց մոտ 200 հազար ինտերնետային բաժանորդ, որոնք պարզապես չեղյալ հայտարարեցին իրենց պայմանագրերը թերթի հետ։
Առաջին հայացքից, այս բաժանորդների վարքագիծը կարող է խիստ զարմանալի թվալ՝ Բեզոսը խոստանում է, որ իր թերթն այսուհետ լիովին անաչառ կլինի, ընթերցողներն էլ պատասխանում են՝ դե, եթե այդպես է, մենք էլ ձեր թերթն այլևս չենք կարդա։ Իրականում թերթից հրաժարված բաժանորդների տրամադրությունը կարելի է մոտավորապես այսպես նկարագրել՝ միշտ սիրով ենք կարդացել ձեր թերթը՝ համոզված լինելով, որ այն բոլոր պարագաներում հավատարիմ է մնում ժողովրդավարության գաղափարներին, որոնց կրողը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիցներն են և նրանց թեկնածուն։ Հիմա փաստորեն որոշել եք հրաժարվել ձեր դավանած սկզբունքներից՝ քողարկվելով անաչառության և անկողմնակալության շղարշով։ Ախր, դուք էլ հրաշալի գիտեք, որ դեմոկրատիայի համար պայքարում լրատվամիջոցը իրավունք չունի կողմնակի դիտորդի դեր ստանձնելու։
«Իհարկե, ժամանակները փոխվել են, կտրուկ նվազել է մարդկանց վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ»,- արձանագրում է Ջեֆ Բեզոսը՝ մանրամասնելով. «Վաշինգտոն փոստն» ու «Նյու Յորք Թայմսը» մրցանակներ են շահում, բայց մենք քո զգում ենք, որ ավելի ու ավելի հաճախ ենք դիմում միայն վերնախավին։ Մենք ինքներս մեզ հետ ենք խոսում։ Առաջ էդպես չի եղել. 90-ականներին մեր թերթը կարդում էր Վաշինգտոնում ապրողների 80 տոկոսը»,- փաստում է միլիարդատերը։ Համաձայնե′ք, ինչ-որ պարադոքսալ բան կա նրա ասածի մեջ։ 90-ականներին թերթը միշտ պաշտպանում էր թեկնածուներից մեկին ու լիքը ընթերցող ուներ, հիմա որոշել է ոչ մեկին չպաշտպանել ու հենց դրանով էլ վանում է ընթերցողներին։
Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Ուզո՞ւմ եք դառնալ միլիոնատեր. շտապե′ք. ԱՄՆ-ում ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր
Կներե′ք, իսկ ի՞նչ կա զարմանալու։ Ողջ աշխարհում է այդպես։ Փորձեք զրուցել մարդկանց հետ Երևանի Հյուսիսային պողոտայում, բոլորը միաբերան կպնդեն՝ լրատվամիջոցները պետք է անաչառ և անկողմնակալ լինեն, ներկայացնեն միայն հավաստի և ստուգված փաստեր։ Հետո գնացեք ու տեսեք, թե տանը համակարգչի դեմ նստած այդ նույն մարդիկ ինչ աղբյուրներից են օգտվում, ինչ են կարդում՝ սոցիալական ցանցերի անձնավորված գրառումներ, ծայրահեղ կարծիքներ, չստուգված տեղեկություններ, անհեթեթ մեկնաբանություններ…
Ու սա մարդկանց 1000 անգամ ավելի շատ է դուր գալիս, քան լավագույն լրագրողի անկողմնակալ ու փաստարկված նյութը։ Եվ ուրեմն շատ ճիշտ է Ջեֆ Բեզոսը՝ պաշտպանես-չպաշտպանես, միևնույն է՝ Ամերիկայում ընտրվելու է Թրամփը։ Կամ Հարիսը։ Իրենցից մեկը՝ հաստատ։
Լրահոս
0