00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզո՞ւմ եք դառնալ միլիոնատեր. շտապե′ք. ԱՄՆ-ում ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր

© AP Photo / Gerald HerbertԴոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Բաժանորդագրվել
Ամերիկյան միլիոնատերը, որը պաշտպանում է մեկ այլ միլիոնատիրոջ թեկնածությունը նախագահի ընտրություններում, խոստացել է մինչև նոյեմբերի 5-ի քվեարկությունը 15 օրվա ընթացքում ևս 15 երջանիկների միլիոնատեր դարձնել։
Մոտավորապես այսպես կարելի է հակիրճ նկարագրել այն նախաձեռնությունը, որով հանդես է եկել աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը։ Ի դեպ, շատ դժվար է հասկանալ, թե իրականում որքան փող ունի այս մարդը։ Որոշ առաջատար լրատվամիջոցներ պնդում են , որ նրա կարողությունը մոտենում է 250 միլիարդ դոլարի, մյուս ոչ պակաս հեղինակավոր պարբերականները հավաստիացնում են, որ նրա հարստությունն արդեն հատել է այդ սահմանը և այսօր հասել է 260 միլիարդի։ Բայց շատ ճիշտ եք՝ դա որևէ նշանակություն չունի, կարևորն այն է, որ մի 15 շարքային ամերիկացու երջանկացնելն ու միլիոնատեր դարձնելն այս մարդու համար բացարձակ ոչ մի դժվարություն չի ներկայացնի։
Գիտնականները պնդում են՝ Կոլումբոսը հրեա էր. թերահավատները հակադարձում են՝ դա վարկած է
Խոսքը, բնականաբար, հայաստանցիներին չի վերաբերում, ոչ էլ Ամերիկայի բոլոր քաղաքացիներին, այլ միայն նրանց, ովքեր, այսպես ասենք, տատանվում են, այսինքն որպես ընտրող են գրանցված 6 հայտնի նահանգներում՝ Փենսիլվանիայում, Ջորջիայում, Նևադայում, Արիզոնայում, Միչիգանում, Վիսկոնսինում և Հյուսիսային Կարոլինայում, որտեղ բնակիչներն՝ ի տարբերություն մշտական նախասիրություններ ունեցող այլ նահանգների, մեկ հանրապետականների օգտին են քվեարկում, մեկ՝ դեմոկրատների։
Տեսնո՞ւմ եք, թե ինչ լավ բան է տատանվելը՝ հենց դուք եք որոշում հզոր երկրի ճակատագիրը, չորս տարին մեկ ձեր թանկարժեք ձայների հետևից են ընկնում թեկնածուներն ու նրանց թիմերը։ Եվ վերջապես այժմ էլ մի նոր չտեսնված ու անսպասելի հնարավորություն են ստանում՝ դառնալ միլիոնատեր, այն էլ՝ առանց մեծ ջանք թափելու։
Ի՞նչ է պետք Իլոն Մասկից մեկ միլիոն դոլարի չեկ ստանալու համար։ Հիմա որ ասեմ, չեք հավատա՝ դուք ընդամենը պիտի գրանցված լինեք որպես ընտրող և ստորագրեք այն ուղերձի տակ, որով ձեր աջակցությունն եք հայտնում ամերիկյան սահմանադրության երկու հոդվածներին։ Դրանցից մեկը երաշխավորում է խոսքի ազատությունը, իսկ մյուսը՝ զենք պահելու իրավունքը։ Միանգամից ասեմ՝ առաջինին երկու ձեռքով եմ կողմ, իսկ երկրորդին դեմ եմ կտրականապես։ Բայց խոստովանեմ՝ ողջ կյանքիս ընթացքում երազել եմ միլիոնատեր դառնալ, ու եթե տեսնեմ այդ միլիոնը, զգամ նրա բույրը, շոշափեմ ճռճռան թղթադրամները՝ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարով, վայ թե չդիմանամ, ասեմ՝ հերն էլ անիծած, անպայման ուզում եք տանը «Մակարով» պահե՞լ… Տվե′ք միլիոնս ու ինչ ուզում եք՝ արե′ք, մեղքը ձեր վիզը։
Միլիոնը, իհարկե, Թրամփի օգտին կազմակերպած ամենօրյա հավաքների մասնակիցներից միայն մեկին է բաժին հասնում՝ պատահականության սկզբունքով։ Շաբաթ օրն, օրինակ, Փենսիլվանիայի Հարիսբուրգ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հավաքում Իլոն Մասկը տվեց Ջոն Դրեհերի անունը։ Այսինքն խաղարկության նման մի բան է՝ ում բախտը բերի։
Նույնիսկ հիշեցի, թե ինչպես էինք ժամանակին աշնանային այս օրերին Երևանում հավաքվում «Հրազդան» մարզադաշտում ու սրտատրոփ սպասում, թե երբ կվերջանա «Ոսկե աշուն» կոչվող միջոցառումը, որի ավարտին հայտարարվում էր, թե ովքեր են այն երջանիկները, որոնց բախտավոր տոմսերը «Մոսկվիչ» են շահել։ Հիշո՞ւմ եք այն երանելի ժամանակները, երբ դեռ հավատում էինք, որ այդ ամենը սարքած չէր, շահողների անունները նախօրոք չեն որոշվել և որ անխտիր բոլորս հավասար հնարավորություններ ունենք բաղձալի մեքենայի տեր դառնալու։ Էս ի՞նչպես այսքան անհավատ դարձանք։
Բայց վերադառնանք Ամերիկա։ Էնտեղ էլ է շատ լուրջ հարց ծագում։ Եթե ինձ հրավիրում են Դոնալդ Թրամփի օգտին կազմակերպված հանրահավաքին՝ գայթակղելով, որ կարող եմ այնտեղ մեկ միլիոն դոլար շահել, արդյոք դա օրենքի ակնհայտ խախտո՞ւմ չի։ Չէ՞ որ թե′ հայաստանյան, թե′ ամերիկյան ընտրական օրենսդրությամբ խստիվ արգելված է փող տալ կամ փող խոստանալ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու համար։
Կներե′ք էլի′, մի՞թե որևէ մեկը կարծում է, թե Իլոն Մասկը՝ հրաշալի իմանալով այս ամենի մասին, առանց հայտնի իրավաբանների հետ խորհրդակցելու ուղղակի որոշել է արհամարհել օրենքը։ Իհարկե, խորհրդակցել է։ Եվ իրավաբանները հիմնավորել են՝ բացարձակ ոչ մի խախտում չկա, որովհետև Մասկը որևէ մեկին միլիոն չի խոստացել Դոնալդ Թրամփի օգտին քվեարկելու համար։ Նա այս 15 օրվա ընթացքում միլիոններ է պարգևելու այն մարդկանց, որոնք ընդամենը կոչ են անում անշեղորեն պահպանել ԱՄՆ-ի Սահմանադրությունը։ Իսկ ի՞նչ է՝ Սահմանադրություն քարոզելը հանցագործությո՞ւն է։
Տարոն Աճեմօղլու - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2024
Ինչու են որոշ պետություններ հարուստ. պատասխանե՛ք այս հարցին և Նոբելյան մրցանակ կստանաք
Չգիտեմ, չգիտեմ, ուղղակի երևի ավելի ճիշտ կլիներ այս հարցն ուղղել իրավասու մարմիններին՝ օրինակ, Հայաստանի արդարադատության նախարարությանը, գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին։ Մոտավորապես պատկերացնում եմ, թե նրանք ինչպես կվարվեին այն մարդու հետ, որը հսկայական գումար պարգևեր քաղաքացիներին այն թեկնածուի հանրահավաքում, որը խստորեն քննադատում է գործող իշխանություններին։ Համոզված եմ՝ արդարացիորեն կվարվեին։ Ինչպես միշտ։
Լրահոս
0