00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Քոչարյանին 6-7 հոգով էինք բերման ենթարկում, որովհետև ֆիզիկապես պատրաստված էր․ ոստիկան

© SputnikՈստիկանները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
Ոստիկանները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
 - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Բաժանորդագրվել
Գործով տուժող ճանաչված ոստիկանի խոսքով՝ բերման ենթարկելու ժամանակ Քոչարյանն ընկել է գետնին ու 2 անգամ հարվածներ հասցրել իր ոտքերին։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ֆիզիկական ցավ եղել է, հետո ցավն անցել է․ այսօր դատարանում ցուցմունք տալիս այս մասին ասաց Լևոն Քոչարյանի (ներկայում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով տուժող ճանաչված ոստիկաններից մեկը՝ Հրաչիկ Խաչատրյանը։
Հայտնել ենք, որ ըստ մեղադրանքի` Լևոն Քոչարյանը հպվել է ոստիկանին, Քոչարյանն ու Ասատուրովը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող բերման ենթարկելու գործընթացը։
Գործով մեղադրող դատախազը հարցեր էր ուղղում ոստիկանին՝ մեղադրյալներին բերման ենթարկելու մանրամասների վերաբերյալ։ Ոստիկանի խոսքով՝ սկզբում փորձել են Սերգեյ Ասատուրովին բերման ենթարկել, սակայն չեն կարողացել։ Քանի որ նրան չեն կարողացել, փորձել են Լևոն Քոչարյանին բերման ենթարկել։
«Էդ ժամանակ ինքը ընկավ գետնին, ու էդ ժամանակ երկու անգամ հարվածեց ոտքիս։ Իրեն մի կերպ տարանք մեր «Գազել» ավտոմեքենա, չկարողացանք նստեցնել, տարանք մեր մյուս մեքենան նստեցրեցինք»։
© SputnikՈստիկանները չեն կարողանում Լևոն Քոչարյանին մտցնել ավտոմեքենան
Полиция подвергает приводу Левона Кочаряна во время акций неповиновения (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Ոստիկանները չեն կարողանում Լևոն Քոչարյանին մտցնել ավտոմեքենան
Ոստիկանը նաև նշեց, որ հարվածների ժամանակ ֆիզիկական ցավ զգացել է, բայց հետո անցել է։
«Դուք միայնակ կարո՞ղ էիք բերման ենթարկել Լևոն Քոչարյանին»,- հարց ուղղեց դատախազը։
«Միայնակ... երևի ոչ»,- ասաց ոստիկանը։
«Քանի՞ հոգով էիք բերման ենթարկում, և ի՞նչ պատճառով էիք այդքան հոգով»,- հարցեր ուղղեց դատախազը։
«Սերգեյ Ասատուրովին այդ օրը բերման չենք ենթարկել, ինչքան հիշում եմ` Լևոն Քոչարյանին՝ 6 թե 7 հոգով։ Սկզբից իրեն ցույցի մասնակիցները քաշում էին ու չէր ստացվում, նաև նրա համար, որ Լևոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, պինդ էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ հեշտ լիներ»,- նշեց ոստիկանը։
© SputnikՈստիկանները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
Полиция подвергает приводу Левона Кочаряна во время акций неповиновения (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Ոստիկանները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
Ոստիկանի խոսքով՝ մեքենան նստեցնելուց հետո էլ Լևոն Քոչարյանը հետևում նստած կտրուկ շարժումներ էր անում, հայհոյանքներ հնչեցնում։ Նրա խոսքով՝ ինքը նստած էր մեքենայի առջևում և մեքենայի մեջ երկու անգամ հարված է ստացել ուսին՝ ոտքով։
«Որից հետո ասել եմ՝ ինքն իրան հանգիստ պահի։ Էլ բան չի արել, շարժվել ենք ոստիկանության բաժին»,- ասաց ոստիկանը։
Նա նշեց նաև, որ արդեն ոստիկանության բաժնում Լևոն Քոչարյանն իրեն հանգիստ է պահել։
© SputnikՈստիկանները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
Полиция подвергает приводу Левона Кочаряна во время акций неповиновения (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Ոստիկանները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Սակայն մարտի 12-ին Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։
Լրահոս
0