https://arm.sputniknews.ru/20240312/levvon-qvocharjani-khapanman-mijvoc-bacakajelu-argelqy-pvopvokhvec-petq-e-grav-vtsharel-73295435.html
Լևոն Քոչարյանի խափանման միջոց բացակայելու արգելքը փոփոխվեց. պետք է գրավ վճարել
Լևոն Քոչարյանի խափանման միջոց բացակայելու արգելքը փոփոխվեց. պետք է գրավ վճարել
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանը հնարավորություն ունի որպես պատգամավոր լիարժեք իրականացնել իր գործունեությունը։ 12.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-12T18:53+0400
2024-03-12T18:53+0400
2024-03-12T18:55+0400
լևոն քոչարյան
դատ
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72768344_0:0:1600:901_1920x0_80_0_0_26ea3fa67fd9211033b84f178fe53cf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դատարանը որոշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, փոխել։Նա ընդգծեց, որ դատարանի կարծիքով նշված խափանման միջոցը և դրա չափը կարող է զսպող ազդեցություն ունենալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Բացի այդ, մեղադրյալը հնարավորություն կունենա որպես Աժ պատգամավոր լիարժեք իրականացնել իր գործունեությունը։Ֆարխոյանը շեշտեց` որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին տեղի ունեցած դատական նիստին դատարանը թույլ չտվեց Լևոն Քոչարյանին մեկնել Ժնև` մասնակցելու միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։ Այն տեղի է ունենալու մարտի 22-25-ը։ 15–հոգանոց հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ Լևոն Քոչարյանը կալանավորվել էր 2023 թ. սեպտեմբերի 25–ին և ազատ արձակվել նոյեմբերի 6–ին։ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72768344_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7d0ce2e03f574b64b7059ec89cb76018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, դատ, գրավ
Լևոն Քոչարյանի խափանման միջոց բացակայելու արգելքը փոփոխվեց. պետք է գրավ վճարել
18:53 12.03.2024 (Թարմացված է: 18:55 12.03.2024) Լևոն Քոչարյանը հնարավորություն ունի որպես պատգամավոր լիարժեք իրականացնել իր գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դատարանը որոշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, փոխել։
«Լսելով վարույթի մասնակիցների կարծիքը, դատարանը որոշեց պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը բավարարել` մեղադրալ Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը փոփոխել, խափանման միջոց ընտրել գրավը։ Գրավի գումարի չափ է սահմանվում 2 մլն դրամը»,– նշեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նա ընդգծեց, որ դատարանի կարծիքով նշված խափանման միջոցը և դրա չափը կարող է զսպող ազդեցություն ունենալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Բացի այդ, մեղադրյալը հնարավորություն կունենա որպես Աժ պատգամավոր լիարժեք իրականացնել իր գործունեությունը։
Ֆարխոյանը շեշտեց` որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին տեղի ունեցած դատական նիստին դատարանը թույլ չտվեց Լևոն Քոչարյանին մեկնել Ժնև` մասնակցելու միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։ Այն տեղի է ունենալու մարտի 22-25-ը։ 15–հոգանոց հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը կալանավորվել էր 2023 թ. սեպտեմբերի 25–ին և ազատ արձակվել նոյեմբերի 6–ին։ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։