https://arm.sputniknews.ru/20240725/hpvel-tesaq-levvon-qvocharjani-pashtpany-meknabanec-meghadranq-handisacvogh-tesanjuty-78737613.html
«Հպվել տեսա՞ք»․ Լևոն Քոչարյանի պաշտպանը մեկնաբանեց մեղադրանք հանդիսացող տեսանյութը
«Հպվել տեսա՞ք»․ Լևոն Քոչարյանի պաշտպանը մեկնաբանեց մեղադրանք հանդիսացող տեսանյութը
Sputnik Արմենիա
Պաշտպանի խոսքով՝ մեղադրական կողմի ներկայացրած տեսանյութի հիման վրա մեղադրանքը պարզապես հերքվում է։ 25.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-25T15:17+0400
2024-07-25T15:17+0400
2024-07-25T15:19+0400
հայաստան
լևոն քոչարյան
սերգեյ ասատուրով
էրիկ ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66286434_0:32:1601:932_1920x0_80_0_0_65841191eb923649e8eb3610ddf44feb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ոստիկանները շարժվել են կոնկրետ ուղղությամբ և տարբերակված ձևով են մարդկանց բերման ենթարկել, ընդ որում` գործողություններ իրականացնելուց առաջ բարձրախոսով որևէ նախազգուշացում, պահանջ չի հնչել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանական կողմը ներկայացնող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով մեղադրանքի հիմք հանդիսացող տեսանյութը։Ըստ մեղադրանքի` Լևոն Քոչարյանը հպվել է ոստիկանին, Քոչարյանն ու Ասատուրովը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող բերման ենթարկելու գործընթացը։Նա ընդգծեց` եթե մեղադրանքը կազմված է այս տեսագրության հիման վրա, որտեղ պարզապես հերքվում է մեղադրանքը, ապա ինքն ավելացնելու ոչինչ չունի։Գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանն էլ նշեց, որ Սերգեյ Ասատուրովը մխրճվում է ոստիկանների մեջ։ Պաշտպանական կողմը ներկայացնող Արամ Վարդևանյանն առաջարկեց կրկին դիտել ներկայացված տեսանյութը և համոզվել, որ որևէ մխրճում չի եղել։«Պատվարժա՛ն դատարան, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, որոնց շարքերի մեջ ոչ մեկը մխրճված չէ։ «Մխրճում» բառի լեզվական իմաստով Ասատուրով Սերգեյը պիտի լինի վերջին շարքում, և ոստիկաններն էլ պետք է լինեն, օրինակ, գետնին ընկած։ Եթե օբյեկտիվ իրականությունը նայենք, ոչ մի մխրճում չի եղել»,– հայտարարեց նա։Դատախազ Արթուր Դանիելյանը շարունակեց պնդել, որ մեղադրյալները ինչ-որ պահի շրջվել են և սկսել են ընթանալ քայլերթին հակառակ ուղղությամբ՝ ոստիկանների օրինական գործողությանը միջամտելու նպատակով։Արամ Վարդևանյանը դրան ի պատասխան ուշադրություն հրավիրեց տեսանյութում լսվող կնոջ ձայնին՝ կինը շատ բարձր բղավում է։ Ըստ Վարդևանյանի՝ կադրերում երևում է այն դրվագը, երբ կնոջ ձայնը լսելով՝ որպես հայ մարդ Քոչարյանն ու Ասատուրովը շրջվում են՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Մխրճման մասին խոսք չկա։Հիշեցնենք` Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Սակայն մարտի 12-ին Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66286434_0:0:1453:1089_1920x0_80_0_0_e85096a41f34c0161bd23cdebf9515e4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն քոչարյան, սերգեյ ասատուրով, էրիկ ալեքսանյան
հայաստան, լևոն քոչարյան, սերգեյ ասատուրով, էրիկ ալեքսանյան
«Հպվել տեսա՞ք»․ Լևոն Քոչարյանի պաշտպանը մեկնաբանեց մեղադրանք հանդիսացող տեսանյութը
15:17 25.07.2024 (Թարմացված է: 15:19 25.07.2024) Պաշտպանի խոսքով՝ մեղադրական կողմի ներկայացրած տեսանյութի հիման վրա մեղադրանքը պարզապես հերքվում է։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ոստիկանները շարժվել են կոնկրետ ուղղությամբ և տարբերակված ձևով են մարդկանց բերման ենթարկել, ընդ որում` գործողություններ իրականացնելուց առաջ բարձրախոսով որևէ նախազգուշացում, պահանջ չի հնչել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանական կողմը ներկայացնող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով մեղադրանքի հիմք հանդիսացող տեսանյութը։
Ըստ մեղադրանքի` Լևոն Քոչարյանը հպվել է ոստիկանին, Քոչարյանն ու Ասատուրովը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող բերման ենթարկելու գործընթացը։
«Դուք այդտեղ ոստիկանին հպվել տեսա՞ք։ Լևոն Քոչարյանը և մյուսները պարզապես մոտենում են ոստիկաններին և դեմ–դիմաց կանգնում։ Մեկ վայրկյան հետո Լևոն Քոչարյանին բռնությամբ սկսում են բերման ենթարկել։ Հետո, ըստ մեղադրանքի, Լևոն Քոչարյանը խոչընդոտում է բերման ենթարկելը, երբ նրա ձեռքերն ազատ չեն, և նայեք տեսանյութը` ո՞նց է խոչընդոտում, որ այնտեղ ոչ մեկին բերման չեն ենթարկում»,– ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա ընդգծեց` եթե մեղադրանքը կազմված է այս տեսագրության հիման վրա, որտեղ պարզապես հերքվում է մեղադրանքը, ապա ինքն ավելացնելու ոչինչ չունի։
Գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանն էլ նշեց, որ Սերգեյ Ասատուրովը մխրճվում է ոստիկանների մեջ։ Պաշտպանական կողմը ներկայացնող Արամ Վարդևանյանն առաջարկեց կրկին դիտել ներկայացված տեսանյութը և համոզվել, որ որևէ մխրճում չի եղել։
«Պատվարժա՛ն դատարան, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, որոնց շարքերի մեջ ոչ մեկը մխրճված չէ։ «Մխրճում» բառի լեզվական իմաստով Ասատուրով Սերգեյը պիտի լինի վերջին շարքում, և ոստիկաններն էլ պետք է լինեն, օրինակ, գետնին ընկած։ Եթե օբյեկտիվ իրականությունը նայենք, ոչ մի մխրճում չի եղել»,– հայտարարեց նա։
Դատախազ Արթուր Դանիելյանը շարունակեց պնդել, որ մեղադրյալները ինչ-որ պահի շրջվել են և սկսել են ընթանալ քայլերթին հակառակ ուղղությամբ՝ ոստիկանների օրինական գործողությանը միջամտելու նպատակով։
«Մեղադրյալները շրջվում են, ընդառաջ գալիս ոստիկանական ծառայողներին, որոնք լրիվ ուրիշ անձանց նկատմամբ իրականացնում են ծառայողական գործողություններ»,- նշեց դատախազը՝ պնդելով, որ հենց այդ ընթացքում էլ նրանք մխրճվում են ոստիկանների մեջ։
Արամ Վարդևանյանը դրան ի պատասխան ուշադրություն հրավիրեց տեսանյութում լսվող կնոջ ձայնին՝ կինը շատ բարձր բղավում է։ Ըստ Վարդևանյանի՝ կադրերում երևում է այն դրվագը, երբ կնոջ ձայնը լսելով՝ որպես հայ մարդ Քոչարյանն ու Ասատուրովը շրջվում են՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Մխրճման մասին խոսք չկա։
Հիշեցնենք`
Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և
ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Սակայն մարտի 12-ին
Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։