00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավոր Արևելքում մի պարտված արդեն կա, կամ Իսրայելի պահանջի հետքերով

© AFP 2024 / GALI TIBBONПремьер-министр Израиля Беньямин Нетаньяху
Премьер-министр Израиля Беньямин Нетаньяху - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2024
Բաժանորդագրվել
Դեռ պարզ չէ, թե երբ և ինչով կավարտվեն ողբերգական իրադարձությունները Մերձավոր Արևելքում, բայց որոշ քաղաքագետներ փաստում են՝ առնվազն մի պարտված արդեն կա` Միավորված ազգերի կազմակերպությունը։
Հոկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից պահանջեց դուրս բերել Լիբանանից ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։ Պատկերացրե՛ք՝ մի պետության ղեկավարը պահանջում է դուրս բերել խաղաղապահներին բոլորովին այլ ինքնիշխան երկրից, այն էլ ինչպես է պահանջում. «Դա պետք է արվի հենց հիմա, անհապա՛ղ»։ Այսինքն` Նեթանյահուն զգուշացնում է՝ դուրս չեք բերի` մեղքը ձեր վիզը, մենք «Հզբոլահի» դեմ պայքարում խաղաղապահների անվտանգությունը բոլորովին չենք երաշխավորում։
Երևի գիտեք, որ Լիբանանում են նաև մեր տղաները՝ հայաստանցի մի քանի տասնյակ խաղաղապահներ։ Մի ժամանակ նրանց գործուղելու հարցը բավական վիճահարույց է եղել։ Մոտ 20 տարի առաջ, երբ ավարտվեց Իսրայելի և Լիբանանի 34-օրյա պատերազմը, և աշխարհի տասնյակ երկրներ պատրաստակամություն հայտնեցին մասնակցել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը, Հայաստանի երկրորդ նախագահի կառավարությունը ձեռնպահ մնաց։ Ինչո՞ւ։ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին այսպիսի բացատրություն տվեց. Նախ` Լիբանանում խաղաղապահ զորախումբը այսպես կոչված ՅՈւՆԻՖԻԼ-ի անորոշ մանդատ ունի, և երկրորդ՝ հայ զինվորների մասնակցությամբ ցանկացած բախում կարող է վտանգի ենթարկել Լիբանանի հայ համայնքին։ «Կալիֆոռնիա քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը հետագայում հաստատել է. «2006 թվականին նախագահ Քոչարյանի հետ իմ ունեցած մասնավոր զրույցի ժամանակ նա անդրդվելիորեն պաշտպանեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»:
Հռոմի պապը կոչ է արել հարգել ՄԱԿ-ի խաղաղապահներին
Այնինչ Թուրքիան, որը տարածաշրջանի տարբեր երկրների գործերին միջամտելու առիթը երբեք բաց չի թողնում, մեծ պատրաստակամությամբ անմիջապես Լիբանան ուղարկեց միանգամից մոտ 500 խաղաղապահ։ Անցան տարիներ, փոխվեց Հայաստանի նախագահը, և դրան զուգահեռ կտրուկ փոխվեց նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը խաղաղապահների հարցում։ Եվ 2014 թվականից ի վեր հայաստանցի խաղաղապահները իտալական հրամանատարությամբ իրենց առաքելությունն են իրականացնում Լիբանանում։ Այն ժամանակ՝ ուղիղ 10 տարի առաջ, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հավաստիացրեց. «Հայ խաղաղապահները Լիբանանում վտանգավոր գոտիներում չեն գտնվելու, այլ մի քանի զորամասերում իրականացնելու են իրենց պարտականությունները` պաշտպանական գործողություններ»:
Եվ իրոք, անցած տարիների ընթացքում Լիբանանից հայ խաղաղապահների հետ կապված որևէ մտահոգիչ լուր չէր ստացվում։ 5 տարի առաջ նրանց նույնիսկ այցելել էր Հայաստանի առաջին տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Սակայն վերջին օրերի ընթացքում աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները հաղորդեցին՝ Լիբանանում իսրայելյան բանակի գործողությունների հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 5 խաղաղապահ։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Հայաստանը, դատապարտեցին այս գործողությունները։
Ամերիկայում աճելու է հնդկական ազդեցությունը` անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում
«Խաղաղապահների վրա ցանկացած հարձակում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- հայտատարեց մեր արտգործնախարարությունը։ Իրենց բողոքը հայտնեցին նաև Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի իշխանությունները։ Ռուսաստանը հայտարարեց, որ վրդովված է, և Իսրայելից պահանջեց զերծ մնալ խաղաղապահների դեմ թշնամական գործողություններից: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա Վաշինգտոնի արձագանքը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, այսպիսին է. «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խնդրում է Իսրայելին չհարձակվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուժերի վրա»։ Այսքա՛նը։
Արևմտյան մեկնաբաններից մեկը գրում է. «Տարօրինակ իրավիճակ է։ Պատկերացրե՛ք, որ ձեր տուն են ներխուժել զինյալները և սպառնում են սպանել ձեր ընտանիքի անդամներին։ Հուսահատ ճչում եք և օգնություն ակնկալում հարևաններից, իսկ նրանցից մեկը պարզապես խնդրում է հարձակվողներին ծայրահեղ միջոցների չդիմել, իսկ մյուսները դատապարտում են ներխուժածներին, սակայն հորդորում են բոլորին նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխադարձ ընդունելի լուծում գտնել։
Համաձայնե՛ք` միգուցե ինչ-որ մեկին այս ամենը խիստ տարօրինակ թվա, բայց ոչ մեզ՝ հայերիս։ Վերջին տարիներն առնվազն մի դրական արդյունք ունեցան. հասկացանք, որ այսպես կոչված միջազգային հանրությունը մեր դեմ ուղղված բռնի գործողությունները կանխելու փոխարեն կարող է հենց մեզնից պահանջել՝ իջեցրե՛ք ձեր ակնկալիքների նշաձողը։ Իսկ դա արդեն օգտակար է. իրատես ենք դառնում։ Ուրեմն հույս կա, որ մի օր էլ կիջնենք հեծանիվից ու կսկսենք զբաղվել մեր իսկ հռչակած «Նոր Հայաստանի» պաշպանությամբ։
Այն ղեկավարը, որի օգտին քվեարկել էր թունիսցիների 70%-ը, բռնապետի է վերածվում. ծանո՞թ բան է
Լրահոս
0