00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն ղեկավարը, որի օգտին քվեարկել էր թունիսցիների 70%-ը, բռնապետի է վերածվում. ծանո՞թ բան է

© Photo : Francesco_AmmendolaԹունիսի նախագահ Քաիս Սաիդը
Թունիսի նախագահ Քաիս Սաիդը - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2024
Թունիսի նախագահ Քաիս Սաիդը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչու չի բարելավվում կյանքն այն երկրներում, որտեղ «գունավոր հեղափոխություններ» են տեղի ունենում. Հարցնում և պատասխանում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Կիրակի օրը Թունիսում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց որևէ մեկը չի կասկածում՝ երկրի գործող ղեկավար Քաիս Սաիդը կրկին նախագահ է հռչակվելու։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի նրա գրեթե բոլոր մրցակիցները դեռ ընտրություններից առաջ գեղեցիկ ձևով չեզոքացվել էին. 9 թեկնածուներից ոմանք պարզապես ձերբակալվել էին տարբեր մեղադրանքներով, մնացածին էլ Կենտրոնական ընտրականը չէր գրանցել։ Այնինչ, Սաիդի պաշտոնավարման խոստումնալից սկիզբը հար և նման էր հայաստանյան իրականությանը։
Հիշո՞ւմ եք, թե ինչ մեծ ոգևորությամբ վեց տարի առաջ ազգովի ընտրեցինք այն ուժին, որը խոստանում էր անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ, զարկ տալ տնտեսության զարգացմանը, նվազագույնի հասցնել աղքատությունը և ապահովել դատարանների անկախությունը։ Հենց այդ նույն կարգախոսները հնչեցրեց 2019 թվականին Քաիս Սաիդը, ու նրա օգտին քվեարկեց թունիսցիների ավելի քան 70 տոկոսը։ Եվ բազմաթիվ վերլուծաբաններ ու քաղաքագետներ փաստեցին՝ Թունիսը, որտեղ 2010 թվականին սկսվել է «արաբական գարունը», տարածաշրջանային այդ «գունավոր հեղափոխությունների» փաստորեն միակ հաջողված օրինակն է։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես սկսվեց Թունիսի «հասմիկների հեղափոխությունը»։ Բոլորովին անսպասելի։ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին 26-ամյա Մոհամեդ Բուազիզին, որը երկար ժամանակ գործազուրկ էր և որոշել էր գոնե չնչին գումար հայթհայթել փողոցային առևտրով, նոր էր շարել միրգն ու բանջարեղենը իր հարազատ քաղաքի հրապարակում, երբ նրան մոտեցավ կին ոստիկանը, վիրավորեց, հետո էլ ապտակեց բոլորի ներկայությամբ։
Ու երիտասարդը չդիմացավ այդ նվաստացմանը, բենզին լցրեց իր վրա և ինքնահրկիզվեց։ Դժվար թե որևէ մեկը կարողանար այն ժամանակ կանխատեսել, որ այս ողբերգական միջադեպը այնպիսի հզոր հեղափոխական ալիք կբարձրացնի ողջ տարածաշրջանում, որի հետևանքով գահընկեց կարվեն Մուամար Քադաֆին և Հոսնի Մուբարաքը, երկարատև քաղաքացիական պատերազմ կսկսվի Սիրիայում, «Իսլամական խալիֆություն» կստեղծվի Իրաքում և այլն։
Թունիսում իրադարձությունները սրընթաց էին զարգանում։ Բուազիզիի ինքնահրկիզումից անմիջապես հետո բազմամարդ ցույցեր սկսվեցին, ոստիկանների հետ բախումների ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ, արտակարգ դրություն հայտարարվեց, բայց ի վերջո Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին Բեն Ալին, որը կառավարում էր երկիրը մոտ քառորդ դար, ստիպված եղավ ընտանիքի հետ փախչել և ապաստանել Սաուդյան Արաբիայում։ Ժողովրդական ընդվզման այս հաջող փորձը ոգևորեց արաբական մի քանի երկրների քաղաքացիներին, որոնք նույնպես տապալեցին տեղական բռնապետներին։ Եվ ի՞նչ։ «Արաբական գարունից» մոտ 10 տարի անց՝ 2020 թվականին բրիտանացի և արաբ մասնագետները ծավալուն հետազոտություն անցկացրին 13 երկրներում։ Հարցումների արդյունքները հատկանշական են. հարցին, թե արդյոք սատարո՞ւմ եք ժողովրդավարությանը, ճնշող մեծամասնությունը պատասխանել է «այո», իսկ հարցին, թե արդյոք ձեր կյանքը լավացե՞լ է, ճնշող մեծամասնությունը պատասխանել է «ոչ»։
Թե ինչու մեղմ ասած չի բարելավվում կյանքն այն երկրներում, որտեղ «գունավոր հեղափոխություններ» են տեղի ունենում, կարելի է միայն կռահել՝ տարբեր գործոններ են դեր խաղում, բայց Թունիսի օրինակը պարզապես խորհրդանշական կարելի է համարել։ Տեսե՛ք։ Քաղաքական ուժը կամ գործիչը իշխանության են գալիս ժողովրդական ոգևորության ալիքի վրա՝ խոստանալով համընդհանուր բարգավաճում և արդարություն։ Դե, իսկ եթե որևէ մեկը փորձի խանգարել՝ շատ արդյունավետ ու պարզ ձև կա՝ պատին ծեփել, ասֆալտին փռել կամ առնվազն մատիկները կտրել։ Բայց տարիներն անցնում են, ոգևորությունը մարում է, իսկ դրական տեղաշարժը մարդկանց կյանքում այնքան էլ նկատելի չէ։
Եվ իշխանություններն իրենց ողջ էներգիան կենտրոնացնում են մի ուղղությամբ՝ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են իշխանություններին։ Տարբեր երկրներում տարբեր ձևեր են կիրառվում։ Օրինակ` մի երկրում իշխանությունները կարող են կրկին ու կրկին դատել «նախկիններին», հասնել այն բանին, որ Սահմանադրական դատարանը լիովին ձեռնասուն դառնա, ազատվել բոլոր պաշտոնյաներից, որոնք ընդվզման նշաններ են ցույց տալիս, հանրային լրատվամիջոցները դարձնել իշխանության խոսափող և այլն։ 1000 ու մի ձև կա, որոնք հղկվել են տասնամյակների ընթացքում՝ բոլոր իշխանությունների կողմից։
Թունիսի նախագահ Քաիս Սաիդը ժողովրդի հզոր աջակցությամբ իշխանության գալուց հետո շատ ավելի անկեղծ միջոցների դիմեց՝ խանգարո՞ւմ է խորհրդարանը, ուրեմն պետք է լուծարել խորհրդարանը։ Եվ լուծարեց։ Խանգարո՞ւմ է վարչապետը, ուրեմն պետք է հեռացնել վարչապետին։ Ու հեռացրեց՝ ողջ գործադիր իշխանությունը կենտրոնացնելով իր ձեռքում։ Նախագահի աթոռին հավակնում են ընդդիմադիր մրցակիցնե՞րը, ուրեմն պետք է ազատվել նրանցից։ Կիրակնօրյա ընտրություններից առաջ Քարնեգիի հիմնադրամի մասնագետ Սարա Յերկեսն ասել է. «Այս մարդը քաղաքական և իրավական վիճակը պարզապես հասցրել է այն աստիճանին, որ մրցակիցներ չունի, միակ թեկնածուն ինքն է»։
Իսկ ի՜նչ լավ էր սկսվում։ Հայտնի գիտնական և իրավաբան Սաիդը 7 տարի առաջ հավաստիացնում էր. «Ես բացարձակ ոչ մի կապ չունեմ կոռումպացված վերնախավի հետ և ներկայացնում եմ ողջ ժողովրդին, ու իմ միակ նպատակն է կառուցել նոր Թունիս»։ Համաձայնե՛ք՝ դեժավյուի նման մի բան է՝ կարծես ինչ-որ տեղ արդեն այս նույն բառերը լսել ենք։ Բայց որտե՞ղ։ Չե՞ք հիշում։
Լրահոս
0