https://arm.sputniknews.ru/20241013/hrvomi-papy-kvoch-e-arel-hargel-mak-i-khaghaghapahnerin-81806759.html
Հռոմի պապը կոչ է արել հարգել ՄԱԿ-ի խաղաղապահներին
Հռոմի պապը կոչ է արել հարգել ՄԱԿ-ի խաղաղապահներին
Sputnik Արմենիա
Իսրայելական բանակի կողմից գնդակոծվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) շտաբը և հենակետերը։ 13.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-13T16:27+0400
2024-10-13T16:27+0400
2024-10-13T16:28+0400
իսրայել
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
խաղաղապահ
լիբանան
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70890572_0:166:1600:1066_1920x0_80_0_0_9f8423bb2130f985a9a2b1a59a10f2c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն արձագանքել է իսրայելական զորքերի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի զորակազմի բազաների գնդակոծմանը՝ կոչ անելով հարգել խաղաղապահներին և դադարեցնել բռնությունը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել էին, որ իրենց շտաբը և հենակետերը գնդակոծվել են իսրայելական բանակի կողմից: Հոկտեմբերի 11-ի գնդակոծության հետևանքով Նակուրա բնակավայրում վիրավորվել էր երկու խաղաղապահ: Չնայած իսրայելցի զինվորականների պահանջներին՝ խաղաղապահները հրաժարվել են լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում:Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում շիա «Հզբոլլահ» շարժման դեմ՝ շարունակելով նաև ավիահարվածներ հասցնել հարևան պետության տարածքին: Հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական։ Չնայած զգալի կորուստներին, այդ թվում ՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» շարունակում է ցամաքային մարտերն ու իսրայելական տարածքների հրթիռակոծությունները:Իսրայելն իր ռազմագործողության գլխավոր նպատակն է համարում երկրի հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումը, որոնք տարհանվել են ի աջակցություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Հզբոլլահի» իրականացրած գնդակոծությունների պատճառով:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70890572_0:0:1422:1066_1920x0_80_0_0_45b0d50696b653897bffb89fef01a460.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), խաղաղապահ, լիբանան, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), խաղաղապահ, լիբանան, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
Հռոմի պապը կոչ է արել հարգել ՄԱԿ-ի խաղաղապահներին
16:27 13.10.2024 (Թարմացված է: 16:28 13.10.2024) Իսրայելական բանակի կողմից գնդակոծվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) շտաբը և հենակետերը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն արձագանքել է իսրայելական զորքերի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի զորակազմի բազաների գնդակոծմանը՝ կոչ անելով հարգել խաղաղապահներին և դադարեցնել բռնությունը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Տագնապով շարունակում եմ հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Կրկին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում։ Թող խաղաղությունը լինի երկխոսության և Ժողովրդավարական ջանքերի միջոցով: Ես Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի տուժած բնակիչների հետ եմ և խնդրում եմ հարգել ՄԱԿ-ի ուժերին», - հայտարարել Է Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո:
Ավելի վաղ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել էին, որ իրենց շտաբը և հենակետերը գնդակոծվել են իսրայելական բանակի կողմից: Հոկտեմբերի 11-ի գնդակոծության հետևանքով Նակուրա բնակավայրում վիրավորվել էր երկու խաղաղապահ: Չնայած իսրայելցի զինվորականների պահանջներին՝ խաղաղապահները հրաժարվել են լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում շիա «Հզբոլլահ» շարժման դեմ՝ շարունակելով նաև ավիահարվածներ հասցնել հարևան պետության տարածքին: Հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական։ Չնայած զգալի կորուստներին, այդ թվում ՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» շարունակում է ցամաքային մարտերն ու իսրայելական տարածքների հրթիռակոծությունները:
Իսրայելն իր ռազմագործողության գլխավոր նպատակն է համարում երկրի հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումը, որոնք տարհանվել են ի աջակցություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Հզբոլլահի» իրականացրած գնդակոծությունների պատճառով: