00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց դրսից են տնօրեն բերում, փազլը կարելի է հավաքել․ աշխատակից

© Sputnik / Aram NersesyanՋոն Կիրակոսյանի անվան դպրոց
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2024
Բաժանորդագրվել
Դպրոցի հատուկ մանկավարժ- լոգոպեդը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ տրամաբանությունը հուշում է, որ դպրոցի ուսուցչի ձերբակալությունն ու դրսից տնօրեն նշանակելու մասին լուրերը փոխկապակցված են։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում օրեր առաջ շոուի էլեմենտներով տեղի ունեցած ուսուցչի ձերբակալությունը նպատակ ուներ դպրոցում ստեղծելու անկառավարելիության պատրանք, որպեսզի տնօրեն նշանակվի իշխանության համար ցանկալի, դպրոցի հետ կապ չունեցող մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վատառողջ է, դպրոց չի գալիս։ Դպրոցի փոխտնօրենը՝ որպես տնօրենի հավակնորդ, ներկայացրել է դպրոցի զարգացման ծրագիր, որն ընդունվել է, սակայն լինելով միակ հավակնորդը` 3 անգամ մասնակցել է հարցազրույցին ու չի նշանակվել»,-ասաց Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակում է գտնվում Երևանի շուրջ 40 դպրոց, որոնցում տնօրենները ԺՊ-ներ են նշանակված։
«Փորձում են դա էլ դարձնել իրենց մերձավորների համար կարիերայի և բարձր պաշտոնների ստացման հնարավորություն։ Ես ինձ իրավունք եմ վերապահում մտածելու, որ սա կարող է կապ ունենալ առաջիկայում սպասվող ընտրական գործընթացների հետ, քանի որ դրանք դպրոցներում են տեղի ունենում»,-ասաց նա։
Դպրոցի հատուկ մանկավարժ- լոգոպեդ Նաիրա Աբրահամյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ տրամաբանությունը հուշում է, որ դպրոցի ուսուցչի ձերբակալությունն ու դրսից տնօրեն նշանակելու մասին լուրերն իրար փոխկապակցված են։
Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից
«Մենք ունենք մեր դպրոցի ներսում ընտրած թեկնածուին` բոլոր օրենքներին համապատասխան։ Մենք դեմ չենք ոչ մեկին, բայց ուզում ենք հասկանալ` ինչու։ Մեր թեկնածուն պատրաստված, իրոք արժանի անձ է։ Թող նշանակեն ժամանակավոր, փորձաշրջան տան»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իրենք տեղեկություն չունեն` արդյոք ճիշտ է, որ դրսից տնօրեն են փորձում նշանակել, բայց վստահ է, որ եթե դա այդպես է, ուրեմն «փազլը» կարելի է հավաքել։
Այսօր ավելի վաղ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրենց տնօրենին պատրաստվում են փոխել, նոր պաշտոնակատար նշանակել։
Լուրեր են շրջանառվում, թե տնօրենի պաշտոնակատար է դառնալու ԱԱԾ պաշտոնյայի կինը։
Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչը կալանավորվել է։
Լրահոս
0