https://arm.sputniknews.ru/20241014/chgitenq-vov-e-usucichnery-jvon-kirakvosjani-anvan-dprvoci-tnorenin-pvokhelu-masin-81826070.html
Չգիտենք` ով է. ուսուցիչները` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենին փոխելու մասին
Չգիտենք` ով է. ուսուցիչները` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենին փոխելու մասին
Sputnik Արմենիա
Ուսուցիչները չեն ուզում, որ օտար մարդ գա իրենց դպրոց։ 14.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-14T11:54+0400
2024-10-14T11:54+0400
2024-10-14T12:07+0400
հայաստան
դպրոց
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81753317_0:83:1601:983_1920x0_80_0_0_dc9a48a5772bd933c75c33abae374879.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենին պատրաստվում են փոխել, նոր պաշտոնակատար նշանակել։ Ռուսաց լեզվի ուսուցիչ Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս մասին տեղեկացել են սոցցանցերից։Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե տնօրենի պաշտոնակատար է դառնալու ԱԱԾ պաշտոնյայի կինը։Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչը կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81753317_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d7b44413269fe454b51fae0f63554837.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, տնօրեն
Չգիտենք` ով է. ուսուցիչները` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենին փոխելու մասին
11:54 14.10.2024 (Թարմացված է: 12:07 14.10.2024) Ուսուցիչները չեն ուզում, որ օտար մարդ գա իրենց դպրոց։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենին պատրաստվում են փոխել, նոր պաշտոնակատար նշանակել։ Ռուսաց լեզվի ուսուցիչ Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս մասին տեղեկացել են սոցցանցերից։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե տնօրենի պաշտոնակատար է դառնալու ԱԱԾ պաշտոնյայի կինը։
«Չգիտենք` ով է, չենք ճանաչում։ Գուցե լավ մարդ է, գուցե լավ մանկավարժ է, տեղյակ չենք, բայց մենք մեր թեկնածուն ունենք, ինչո՞ւ է օտար մարդ գալիս, որ պաշտոնավարի»,– ասաց Ոսկանյանը։
Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ
ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ
ուսուցիչը կալանավորվել է։