00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ՏՏ ոլորտի աճը կանգնել է. ո՞ր երկրներ են հեռանում մասնագետները

© Sputnik / Zara MikaՀամակարգչով աշխատող տղամարդ
Համակարգչով աշխատող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Համակարգչով աշխատող տղամարդ
Բաժանորդագրվել
Տնտեսագետը անցանկալի զարգացումների մի քանի պատճառ է առանձնացնում և որոշակի առաջարկություններ անում ՏՏ ոլորտը փրկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի համար ռազմավարական հռչակված ու վերջին տարիներին տնտեսական աճի շարժիչ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը ճգնաժամի մեջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը` ներկայացնելով ոլորտի առջև ծառացած մարտահրավերները։
«Այն սրընթաց աճը, որը տեղի էր ունեցել 2022թ–ից սկսած, այլևս չկա։ Թե՛ աշխատատեղերի և թե՛ աշխատավարձերի առումով ՏՏ ոլորտը 2023 թ–ի սկզբից կանգնած է»,– ասաց մասնագետը` վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն` 2018-22թթ–ին ՏՏ ոլորտի աշխատողների թիվը կտրուկ աճել է` 8000–ից հասնելով մինչև 33 հազարի, իսկ 2023–ից աճը ոչ միայն դադարել է, այլև որոշակի նվազել։
Աշխատավարձերը ոլորտում ևս մինչև 2023թ–ի կտրուկ ավելացել են` 700 000–ից մինչև 1 մլն դրամ։ Մինչդեռ 2023թ–ի սկզբից աշխատավարձերը ոլորտում մնում են անփոփոխ։
«Ոլորտը ստագնացիայի մեջ է։ Նախկինում 60-70 տոկոս աճ ապահովող ոլորտը 2 կիսամյակ շարունակ բացասական աճ է գրանցվում, ինչը ցույց է տալիս, որ որոշակի խնդիրներ կան»,– նշեց մասնագետը։
Թավադյանը ՏՏ ոլորտում անցանկալի զարգացումների մի քանի պատճառ առանձնացրեց։ Առաջինը դրամի արժևորումն է արտարժույթի նկատմամբ. փոխարժեքը 2 տարվա ընթացքում 430 դրամից նվազել է մինչև 380 դրամի։ Տնտեսագետը հիշեցրեց, որ փոխարժեքի անկման բացասական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա նկատվել էր դեռ 2022թ–ին, բայց ռուս–ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ–ից ՀՀ տեղափոխված մասնագետների շնորհիվ բացասական այդ միտումը չնկատվեց։
«2022թ–ին տեղական որոշ կազմակերպություններ արտարժույթի փոխարժեքի անկման պատճառով փակվեցին, բայց դա չզգացվեց, քանի որ օտարերկրյա մասնագետների Հայաստան գալով ունեցանք այդ ոլորտի ավելի քան 70 տոկոսանոց աճ։ Այժմ այդ ներհոսքը դադարել է, ունենք ոլորտի մասնագետների արտահոսք»,– արձանագրեց մասնագետը։
Վերջին տարիներին ՀՀ–ում բարձր վարձատրվող ոլորտները չեն փոխվում. ինչի՞ մասին է դա խոսում
Երկրորդ պատճառը, ըստ Թավադյանի, ՀՀ կառավարության վարած սխալ հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5%-ից բարձրանալու է մինչև 10%: Իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները 2024 թվականի ընթացքում աստիճանաբար դադարել են, նվազեցված 10% եկամտահարկն էլ 2025-ի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։
Այս արտոնությունների դադարեցումը, տնտեսագետի համոզմամբ, կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանն ու զարգացմանը, հատկապես որ հարևան երկրները ոլորտի ընկերությունների համար անհամեմատ ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում։ Օրինակ` Վրաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների շրջանառության հարկը ընդամենը 1 տոկոս է։ Արդյունքում` 2 տարի առաջ Հայաստան եկած մասնագետները այսօր տեղափոխվում են ավելի գրավիչ երկրներ։
«Հիմնական ուղղություններից մեկը Վրաստանն է, բայց առաջինը ԱՄԷ–ն է։ Մի մասը տեղափոխվում են Արևելյան Եվրոպայի երկրներ, մի մասը վերադառում են Ռուսաստան»,– նշեց Թավադյանը։
Հետաքրքրական է, որ արտասահմանյան մասնագետների արտահոսքի այս ֆոնին պաշտոնական վիճակագրությունը ՀՀ–ում օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թվի ավելացում է արձանագրում։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրանց թիվը շուրջ 3000–ով ավելացել է` 5 511-ից հասնելով 8180–ի։ Փոխարենը կտրուկ նվազել են Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները` 5163-ից հասնելով 1174–ի։
Տնտեսագետն այս ֆենոմենի իր բացատրությունն ունի։ Նրա դիտարկմամբ` փակվում են այսպես կոչված «փոստարկղային ընկերությունները», որոնք գրանցվել էին հարկային արտոնություններից օգտվելու համար։
«Ամենայն հավանականությամբ, խոսքը այն կազմակերպությունների մասին է, որոնք ՀՀ–ում գրանցված են զուտ ինչ–որ գործողություններ անելու համար, բայց որևէ գործունեություն չեն ծավալում։ Կարելի է ենթադրել, որ կրճատվել են շահութահարկի արտոնությունից օգտվող ընկերությունները, և երբ շահութահակի արտոնությունը հանվեց, դրանք իրենց կարգավիճակը փոփոխեցին` հայկական գրանցումից դեպի օտարերկրյա գրանցում»,– կարծում է մեր զրուցակիցը։
Թավադյանը համոզված է` անցանկալի միտումները չկանխելու դեպքում ռազմավարական կարևորություն ունեցող ՏՏ ոլորտում անկումը կլինի անխուսափելի։ Առաջին ու անհետաձգելի քայլը, որ նա առաջարկում է կառավարությանը, հարկային արտոնությունների վերականգնումն է ու հարկային քաղաքականության վերանայումը։
Հաջորդ կարևոր խնդիրը դրամի փոխարժեքի կառավարումն է։
Բացի այդ, մեր զրուցակիցն առաջարկում է Հայաստանի ու Վրաստանի միջև ստեղծել ՏՏ հանգույց և որպես այդպիսին դիտարկել Վանաձորը: Քաղաքի ռազմավարական դիրքը (Երևանի և Թբիլիսիի միջև), նրա համոզմամբ, կարող է օգտագործվել հարկային արտոնություններով ՏՏ մասնագետներին գրավելու համար։
Տնտեսագետը համոզված է, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի համար վճռորոշ նշանակություն կարող է ունենալ նաև մասնագետների համար հասանելի բնակարանաշինությունը։
Լրահոս
0