00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ-ն օրենքի փոփոխությամբ ավելի լայն գործիքակազմ է ստանում․ փաստաբան

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Սարդարյան
Արսեն Սարդարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Արսեն Սարդարյան
Բաժանորդագրվել
ՊԵԿ-ն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև մաքսանենգության համար, որը հիմա վարչական պատասխանատվության տիրույթում է։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Քրեական օրենսգրքից տնտեսական հանցագործություն կատարելու համար խրախուսական նորմի չեղարկումը գործելու ավելի լայն գործիքակազմ է տալու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեսուչներին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան, «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամ Արսեն Սարդարյանը։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն օգոստոսի 13-ին հայտարարել էր, որ ՊԵԿ–ն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ, քանի որ նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարեկան շուրջ հազար գործարարի բանտ նստեցնել:
«Մենք կարծում ենք, որ այսպես կարողանալու են գործարարին ցանկացած պահի պատասխանատվության ենթարկել և քրեական գործիքակազմով նրանց ստիպել ՊԵԿ-ի, քննչական, այսինքն՝ քրեաիրավական քաղաքականություն իրականացնող կառույցների համար ընդունելի որոշումներ կայացնել»,- ասաց փաստաբանը։
Նա շեշտեց՝ այսօր մեր երկրում հարկահավաքությունն իրականացվում է ռեպրեսիվ եղանակներով, այսինքն՝ թեպետ հավաքված հարկերը գնում են բյուջե, բայց դրանք հավաքվում են ոչ օրինական ճանապարհով։ Օրենսդրական փոփոխությունից հետո իրավիճակն ավելի է սրվելու։
Sputnik Արմենիան հետաքրքրվեց` եթե ՊԵԿ-ն այսօր խնդիր ունի բյուջեի մուտքերն ավելացնելու, ինչո՞ւ է խրախուսական նորմը վերացնում, չէ՞ որ դրա միջոցով վերականգնված վնասի դիմաց գործարարն ազատվում էր քրեական պատասխանատվությունից, խրախուսական նորմի հանվելուց հետո ստացվում է՝ վերականգնի վնասը, թե ոչ, քրեական պատասխանատվությունից չի ազատվելու, հետևաբար վնասը վերականգնելու իմաստ արդեն չկա։
Սարդարյանը պատասխանեց՝ լրիվ հակառակն է, գործիքն ավելի ուժեղ է դառնում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման դիմաց գործարարի նկատմամբ խափանման այլ միջոց կընտրվի, կալանավորումը կփոխարինվի, օրինակ, բացակայելու արգելքով և այլն։
«Ընդունված պրակտիկա է»,- ասաց նա։
Վարչական ռեպրեսիանե՞ր, թե՞ քաղաքական հետապնդում. ո՞րն է ՊԵԿ նախաձեռնության նպատակը
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է խրախուսական նորմի առկայությունն արդարացի վերաբերմունք հարկային կարգապահությամբ բիզնեսի նկատմամբ, փաստաբանը շեշտեց՝ այդ հանգամանքը հաշվի է առնված։ Հարկեր թաքցրած գործարարը, բացի պետությանը պատճառված վնասի վերականգնումից, նաև բավականին մեծ տույժ ու տուգանք է վճարում։
Բացի խրախուսական նորմը հանելուց, ՊԵԿ-ն առաջարկում է նաև մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն սահմանել, որը այժմ վարչական պատասխանատվության տիրույթում է։ Փաստաբանի կարծիքով՝ պատժի խստացումը բնավ չի նշանակում, թե հանցագործության դեմ ավելի արդյունավետ է պայքարը դառնում։
Թե ինչու է օրենսդրական փոփոխության բացասական հետևանքների մասին խոսում միայն «Մանթաշյանց» գործարարների ակումբը, այն էլ՝ ակումբից ոչ բոլորը, փաստաբանի խոսքով՝ գործարարներից շատերը նախընտրում են չխոսել հարվածի տակ չհայտնվելու համար։ Սարդարյանն ընդգծեց` նրանց անազատության մեջ լինելը նշանակում է բիզնեսի մահ, ինչը թույլ տալ չեն կարող։
Լրահոս
0