00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ-ն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ. Վահրամ Միրաքյան

© Sputnik / Hayk PetrosyanՎահրամ Միրաքյան
Վահրամ Միրաքյան - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2024
Բաժանորդագրվել
Միության նախագահը պնդում է, որ ՊԵԿ–ը բոլոր որոշումները կայացնում է միակողմանի՝ հաշվի չառնելով, որ տնտեսությունը զարգացնողը բիզնեսն է։ ՊԵԿ–ից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։
Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը նախատեսվածից թույլ տեմպերով է զարգանում, ու այս իրավիճակում վատագույն որոշումն է կայացվում՝ ճնշել այն գործարարներին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք պետք է զարգացնեն տնտեսությունը: Կարճ ժամանակում հնարավոր է, օրինակ, 5 տոկոսով ավելի հարկ հավաքվի, բայց երկարաժամկետ հեռանկարում մեծ հարված է հասցվում տնտեսությանը, քանի որ մեր երկրում ձեռներեցությամբ զբաղվելն անկանխատեսելի է դառնում։
«Սովետական միության նման է դարձել՝ ամեն րոպե կարող ես դատվել ձեռներեցությամբ զբաղվելու համար, իսկ եթե ամեն վայրկյան կարող են դատել, գլխիդ սարքել, էլ ինչի՞ համար այստեղ գործունեություն անել։ Դեպք գիտեմ, որ ասել են՝ 100 միլիոնի է խախտումը, կալանքի են տարել, հետո պարզվել է՝ 100-ի չէ, 14 միլիոնի է, օրինակ, բայց բաց չեն թողնում կամ բաց են թողնում, ասում են՝ կներես, ու այդքանով ավարտվում է, այսինքն՝ որոշումներ են կայացվում սխալ որոշումների ու վերլուծությունների արդյունքում»,- ասաց Միրաքյանը։
Նա նշեց` այն, ինչ այսօր անում է ՊԵԿ-ը, ահաբեկչություն է բիզնեսի հանդեպ։ Ըստ միության նախագահի` մոտ կես տարի է, ինչ հակատնտեսության ընդհանուր ալիք է սկսվել։
«Մի քանի դեպքեր գիտեմ, որ ՊԵԿ-ը հրաժարվում է ԱԱՀ-ի դեբետները վերադարձնել, քանի որ, պայմանական ասած, եթե 5 միլիարդ դրամ հարկ է հավաքվում, 1 միլիարդը պետք է վերադարձնել, սակայն պատճառաբանություններ են գտնում չվերադարձնելու համար»,- ասաց նա։
Միրաքյանն ընդգծեց՝ առհասարակ ՊԵԿ-ի գործունեությունը սուբյեկտիվ հիմքերի վրա է կառուցված, ինչը դեռ նախկին իշխանություններից մնացած վատ ժառանգություն է։
«Գագիկ Խաչատրյանի օրոք է ներմուծվել․ երբ ՊԵԿ-ը քրեական գործ է սկսում, ամբողջ քննությունը և այլն հենց ՊԵԿ-ին է պատկանում։ Գործը հարուցում են, իրենք էլ ամբողջ գործը տանում են։ Դա շատ բացասական է՝ ինքը գործը հարուցողն է, քննողն է, դատողն է»,- նշեց նա։
Խոսելով ՊԵԿ-ի ներկայիս նախագահ Ռուստամ Բադասյանի մասին՝ Միրաքյանն ընդգծեց՝ նա պաշտոնավարման ընթացքում առանձնացել է նրանով, որ աշխատասենյակից երբևէ դուրս չի եկել, բիզնեսի հետ չի շփվել։
«Ինքն իր ոլորտի հետ ընդհանրապես չի շփվում, ինչը երաշխավորում է, որ սուբյեկտիվ որոշումներ է կայացնում։ Եթե դու միայն մի կողմին ես լսում որոշումներ կայացնելիս, հետևաբար այդ մի կողմի ինֆորմացիայի հիման վրա ես որոշում կայացնելու։ Չգիտեմ՝ վախենում է, կոմֆորտ չի զգում բիզնեսի հետ շփվել կամ ինչ-որ այլ պատճառով է, բայց չի հանդիպում։ ՊԵԿ-ի նախագահն իրավաբան է, դրա համար ամբողջ օրն օրենք է գրում, հաստատում, օրենք գրելիս էլ երևի հաշվի է առնում միայն ՊԵԿ աշխատողների կարծիքները»,- նշեց Միրաքյանը՝ անդրադառնալով իր դիտարկմանը, թե վերջին 2 տարում ՊԵԿ-ն ավելի շատ օրենսդրական փոփոխություն է արել, քան վերջին 20 տարում ու հիմնականում ընդդեմ բիզնեսի։ Նա չմտաբերեց որևէ փոփոխություն, որը հօգուտ բիզնեսի է արվել։
Միրաքյանը հավելեց՝ վերջին շրջանում ՊԵԿ սուբյեկտիվ որոշումներին գումարվել է նաև այն, որ կատարողականը չի կարողանում ապահովել, որովհետև տնտեսությունը չի զարգացել։ Սակայն բիզնեսին ճնշելը հարցի վատագույն լուծումն է։ Պետք է նստել, վերլուծել, խնդիրները հասկանալ։ Պատրաստվում են սեպտեմբերից միավորվել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։
«Իսկ ելքն այն է, որ տնտեսությունը ստեղծողն ու զարգացնողը, ՊԵԿ-ի նախագահին աշխատավարձ տվողը բիզնեսն է, պետք է երկու կողմերի հարցն էլ հաշվի առնել, լուծումը համագործակցությունն ու միասին աշխատանքն է»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կապ չի՞ տեսնում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և միության միջև եղած լավ հարաբերությունների հետ, Միրաքյանը բացառեց։ Նա վստահեցրեց՝ քաղաքական ենթատեքստ չկա, ու ճնշումները միայն միության անդամների հանդեպ չեն, այլ առհասարակ բիզնեսի նկատմամբ։
Լրահոս
0