https://arm.sputniknews.ru/20240819/amen-inch-gnalvov-tankanum-e-inch-karzhena-septemberi-1-y-tsnvoghneri-hamar-79555701.html
Ամեն ինչ գնալով թանկանում է. ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար
Ամեն ինչ գնալով թանկանում է. ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար
Sputnik Արմենիա
Հագուստի գները Երևանի խոշոր առևտրի կենտրոններում և խանութներում բավականին բարձր են, ուստի դպրոցահասակ երեխաների ծնողները հաճախ գնումներ են կատարում... 19.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-19T08:55+0400
2024-08-19T08:55+0400
2024-08-19T12:23+0400
գիտելիքի օր (սեպտեմբերի 1)
դպրոց
դպրոցական
հագուստ
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/52/94/529430_0:92:1601:992_1920x0_80_0_0_d86c938081381466fccba9719a288b44.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Սեպտեմբերի 1–ին ընդառաջ դպրոցահասակ երեխաների ծնողները շտապում են անհրաժեշտ գնումներ կատարել երեխաների համար: Sputnik Արմենիան որոշել է պարզել, թե ծնողների համար որքան կարժենա կրտսեր և միջին դասարանների երեխաներին դպրոց ուղարկելը Երևանում և մոտակա մարզերում (Արարատ, Կոտայք):Երևանի խոշոր առևտրի կենտրոնների, խանութների և տոնավաճառների, առևտրի օնլայն հարթակների գնացուցակների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոց ուղարկելուց կնվազի 90 000 դրամով: Սա այն դեպքում, երբ ընտանիքը երեխայի համար ամեն ինչից գնի մեկական հատ։Դպրոցի համար ամենակարևոր գնումներից մեկը պայուսակն է, որը Երևանի խանութներում կարելի է ձեռք բերել նվազագույնը 6000-7000 դրամով: Իսկ եթե ծնողը հաշվի առնի նաև պայուսակի ամրությունը, ապա միջինում մեկ պայուսակը կարժենա 10000 դրամ։«Խցանված» սեպտեմբերի 1. ծնողները երեխաներին դպրոց են ուղեկցում երբեմն մի քանի մեքենայովՊայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչական ալբոմ և այլ գրենական պարագաներ: Կրտսեր և միջին դասարանների երեխաներին անհրաժեշտ են նաև առարկայական հատուկ տետրեր։ Այս ամենի համար միջինում անհրաժեշտ է 16.000 դրամ։Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտները հագնում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ տաբատ կամ կիսաշրջազգեստ, հիմնականում` նոր։ Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 8000 դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ բլուզը՝ միջինում 6000 դրամով: Տաբատներն արժեն 10.000-15.000 դրամ, իսկ կիսաշրջազգեստները՝ միջինը` 9000–15000 դրամ: Տղա երեխայի կոշիկները կարելի է գնել միջինը 12 000–15000 դրամով, իսկ աղջիկներինը՝ 14000-17.000 դրամով: Երեխաների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի գրպանի վրա կարժենան միջինը 10000 դրամ:Ի տարբերություն Երևանի` Արարատի և Կոտայքի մարզերի տոնավաճառներում և խանութներում գներն ավելի մեղմ են. վերը նշված հագուստները կարելի է ձեռք բերել հետևյալ գներով. վերնաշապիկ` 3000-5000 դրամ, տաբատ` 6000-9000 դրամ, կիսաշրջազգեստ` 5000-8000 դրամ, կոշիկներ` 6000-10000 դրամ:Քանի որ ծնողներից շատերն օգտվում են նաև հայտնի օնլայն հարթակներից, բայց չկա հստակ վիճակագրություն, թե որքան և ինչ գներով` Sputnik Արմենիան պարզել է, որ այս պահի դրությամբ օնլայն հարթակների և ՀՀ մարզային խանութների ապրանքների գները գրեթե չեն տարբերվում։Արարատի մարզում գործունեություն ծավալող վաճառականներից մեկը, որը չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, նշեց, որ օրինակ Wildberries-ը և նման օնլայն խանութներն իրենց չեն խանգարում։«Դպրոցական իրարանցում», կամ ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար«Ուղղակի խնդիրն այն է, որ կարող են մի քանի օր զեղչեր դնել, հետո նորից բարձրացնել։ Մարդիկ այդ ընթացքում ակտիվ գնումներ են անում »,–ասաց վաճառականը։Նրա խոսքով` գյուղացիներն իրենց խանութներից ուսումնական տարվա գնումների որոշ մասն անում են կանխիկով, մյուս մասը՝ պարտքով` պարտավորվելով առաջիկայում մաս-մաս վճարել։«Wildberries-ը նման հնարավորություն չի տալիս»,–ծիծաղելով ասում է վաճառականը։Վերջապես, ի՞նչ սեպտեմբերի 1` առանց ծաղկեփնջի: Հայաստանում, սովորաբար, նման օրերին ծաղիկների ու ծաղկեփնջերի գներն աճում են։ Առնվազն 5000(մարզերում)-9000 դրամ կպահանջվի միջին չափի ծաղկեփունջ գնելու համար։Հավենք, որ Sputnik Արմենիան համեմատական է անցկացրել 2019 թվականի օգոստոսին արձանագրված գների հետ, ինչը կարող եք տեսնել մեր պատրաստած տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/52/94/529430_78:0:1522:1083_1920x0_80_0_0_634f968af66f00ec05803208973c7329.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիտելիքի օր (սեպտեմբերի 1), դպրոց, դպրոցական, հագուստ, գնաճ
գիտելիքի օր (սեպտեմբերի 1), դպրոց, դպրոցական, հագուստ, գնաճ
Ամեն ինչ գնալով թանկանում է. ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար
08:55 19.08.2024 (Թարմացված է: 12:23 19.08.2024) Հագուստի գները Երևանի խոշոր առևտրի կենտրոններում և խանութներում բավականին բարձր են, ուստի դպրոցահասակ երեխաների ծնողները հաճախ գնումներ են կատարում տոնավաճառներից, իսկ ավելի շատ` առևտրի օնլայն հարթակներից։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Սեպտեմբերի 1–ին ընդառաջ դպրոցահասակ երեխաների ծնողները շտապում են անհրաժեշտ գնումներ կատարել երեխաների համար:
Sputnik Արմենիան որոշել է պարզել, թե ծնողների համար որքան կարժենա կրտսեր և միջին դասարանների երեխաներին դպրոց ուղարկելը Երևանում և մոտակա մարզերում (Արարատ, Կոտայք):
Երևանի խոշոր առևտրի կենտրոնների, խանութների և տոնավաճառների, առևտրի օնլայն հարթակների գնացուցակների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոց ուղարկելուց կնվազի 90 000 դրամով: Սա այն դեպքում, երբ ընտանիքը երեխայի համար ամեն ինչից գնի մեկական հատ։
Դպրոցի համար ամենակարևոր գնումներից մեկը պայուսակն է, որը Երևանի խանութներում կարելի է ձեռք բերել նվազագույնը 6000-7000 դրամով: Իսկ եթե ծնողը հաշվի առնի նաև պայուսակի ամրությունը, ապա միջինում մեկ պայուսակը կարժենա 10000 դրամ։
Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչական ալբոմ և այլ գրենական պարագաներ: Կրտսեր և միջին դասարանների երեխաներին անհրաժեշտ են նաև առարկայական հատուկ տետրեր։ Այս ամենի համար միջինում անհրաժեշտ է 16.000 դրամ։
Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտները հագնում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ տաբատ կամ կիսաշրջազգեստ, հիմնականում` նոր։ Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 8000 դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ բլուզը՝ միջինում 6000 դրամով: Տաբատներն արժեն 10.000-15.000 դրամ, իսկ կիսաշրջազգեստները՝ միջինը` 9000–15000 դրամ: Տղա երեխայի կոշիկները կարելի է գնել միջինը 12 000–15000 դրամով, իսկ աղջիկներինը՝ 14000-17.000 դրամով: Երեխաների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի գրպանի վրա կարժենան միջինը 10000 դրամ:
Ի տարբերություն Երևանի` Արարատի և Կոտայքի մարզերի տոնավաճառներում և խանութներում գներն ավելի մեղմ են. վերը նշված հագուստները կարելի է ձեռք բերել հետևյալ գներով. վերնաշապիկ` 3000-5000 դրամ, տաբատ` 6000-9000 դրամ, կիսաշրջազգեստ` 5000-8000 դրամ, կոշիկներ` 6000-10000 դրամ:
Քանի որ ծնողներից շատերն օգտվում են նաև հայտնի օնլայն հարթակներից, բայց չկա հստակ վիճակագրություն, թե որքան և ինչ գներով`
Sputnik Արմենիան պարզել է, որ այս պահի դրությամբ օնլայն հարթակների և ՀՀ մարզային խանութների ապրանքների գները գրեթե չեն տարբերվում։
Արարատի մարզում գործունեություն ծավալող վաճառականներից մեկը, որը չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, նշեց, որ օրինակ Wildberries-ը և նման օնլայն խանութներն իրենց չեն խանգարում։
«Ուղղակի խնդիրն այն է, որ կարող են մի քանի օր զեղչեր դնել, հետո նորից բարձրացնել։ Մարդիկ այդ ընթացքում ակտիվ գնումներ են անում »,–ասաց վաճառականը։
Նրա խոսքով` գյուղացիներն իրենց խանութներից ուսումնական տարվա գնումների որոշ մասն անում են կանխիկով, մյուս մասը՝ պարտքով` պարտավորվելով առաջիկայում մաս-մաս վճարել։
«Wildberries-ը նման հնարավորություն չի տալիս»,–ծիծաղելով ասում է վաճառականը։
Վերջապես, ի՞նչ սեպտեմբերի 1` առանց ծաղկեփնջի: Հայաստանում, սովորաբար, նման օրերին ծաղիկների ու ծաղկեփնջերի գներն աճում են։ Առնվազն 5000(մարզերում)-9000 դրամ կպահանջվի միջին չափի ծաղկեփունջ գնելու համար։
Հավենք, որ
Sputnik Արմենիան համեմատական է անցկացրել 2019 թվականի օգոստոսին արձանագրված գների հետ, ինչը կարող եք տեսնել մեր պատրաստած տեսանյութում։