00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Խցանված» սեպտեմբերի 1. ծնողները երեխաներին դպրոց են ուղեկցում երբեմն մի քանի մեքենայով

© Sputnik / Tigran HakobyanТигран Кеян
Тигран Кеян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
Սեպտեմբերմեկյան խցանումների, գերբեռնված երթուղայինների ու տաքսիների քմահաճ վարորդների մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի հետ։
Խցանումներ, գերբեռնված երթուղայիններ. երբ և ինչպես պետք է ոլորտը կարգավորվի
Առաջիկա շաբաթը երևանցիները ստիպված կլինեն երթևեկել խցանված փողոցներով։ Պատճառը նոր ուսումնական տարվա մեկնարկն է։ Ծնողները երեխաներին դպրոց են ուղեկցում երբեմն մի քանի մեքենայով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։
Տրանսպորտային խնդիրը «մշտական տոմս» ունի Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ինչպես խուսափել խցանումներից. ամեն ինչ Երևանի տրանսպորտի մասին
«Ոչ միայն այսօր, այլև առաջիկա մեկ շաբաթը կարող է այս վիճակը շարունակվել։ Մի քիչ ֆորսմաժորային իրավիճակ է, քանի որ շատերն իրենց երեխաներին առաջին դասարան են տանում, իրենց հարազատներն էլ են գնում»,- ասաց նա։ 
Քաղաքային երթևեկությունը բեռնաթափելու համար անհրաժեշտ է այլընտրանքային շրջանցիկ ճանապարհներ կառուցել, բացի այդ՝ բոլոր դպրոցներին աշակերտներին տեղափոխող փոխադրամիջոցով ապահովել։
«Հայաստանում պետք է ներդնել միջազգային փորձը. բոլոր դպրոցներն աշակերտներին տեղափոխող տրանսպորտային միջոցներ ունենան։ Այդ ժամանակ արդեն ծնողները կգնան աշխատանքի, իսկ երեխաները տրանսպորտով կգնան դպրոց, և այդ խնդիրը կվերանա»,- նշեց Քեյանը։
Չնայած քաղաքային իշխանությունների ջանքերին`Երևանում հանրային տրանսպորտի հարցը ևս շարունակում է անլուծելի մնալ։ Համավարակի պայմաններում մարդիկ ստիպված են երթևեկել գերբեռնված երթուղայիններով։ Մինչդեռ նմանատիպ իրավիճակից խուսափելու համար պետք էր վաղօրոք մտածել։
Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակներ քիչ են դնում. նախարարը դժգոհ է
«Բուհերի, մյուս ուսումնական հաստատությունների ուսանողների ու աշխատակիցների տեղաշարժն ապահովելու համար էլ հանրային տրանսպորտը պետք է կրկնակի ավելացնել և այլ երթուղիներ ստեղծել, որ հանրային տրանսպորտն անարգել գնա, իսկ այս պայմաններում հանրային տրանսպորտը չի կարող նորմալ աշխատել անկախ նրանից՝ 100 մեքենա դուրս կգա երթուղի, թե 10»,- ընդգծեց Քեյանը։
Տաքսի ծառայությունների առաջարկած աստղաբաշխական գներն ու քմահաճ վարորդների առկայությունը Քեյանը բացատրում է ոլորտում անհրաժեշտ վերահսկողության բացակայությամբ։ Ասում է` կառավարությունը դեռևս պատրաստ չէ ոլորտի կանոնակարգման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
«Հայաստանում ով երբ ուզում է՝ տաքսի է վարում, չի ուզում` չի վարում։ Դա պետք է կանոնակարգել, լիցենզիա սահմանել, հսկողություն սահմանել այդ ոլորտի վրա, որը չի կատարվում մինչ օրս։ Դա քաղաքական որոշում է, կառավարությունը պետք է զբաղվի։ Այդ խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է»,- հավելեց ՀԿ նախագահը։
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Նշենք, որ նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում շղթայական խցանումների պատճառով խաթարվել էր երթևեկությունը։
Լրահոս
0