00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսանողին աշխատանք տվող գործատուին պետք է չհարկել․ սոցիոլոգներն օրենսդրական առաջարկ ունեն

© Sputnik / Aram NersesyanԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Սյուզաննա Եղիազարյանը Sputnik Արմենիայում
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Սյուզաննա Եղիազարյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2024
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Սյուզաննա Եղիազարյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Օրենսդրական նման փոփոխություն է առաջարկվում, որպեսզի գործատուին ձեռնտու լինի անփորձ ուսանողին աշխատանքի վերցնելը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանում սոցիոլոգներն առաջարկում են, որպեսզի օրենսդրական փոփոխություն արվի երիտասարդ և անփորձ ուսանողներին աշխատանքի ընդունող գործատուների համար, ու որոշ արտոնություններ սահմանվեն։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Սյուզաննա Եղիազարյանը։
Նշենք, որ հաճախ գործատուները 4-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող կադրեր են փնտրում։ Այստեղ խնդիր է առաջանում՝ այդ դեպքում ինչ անեն և ինչպես փորձ ձեռք բերեն երիտասարդները, սովորող կամ նոր ավարտած ուսանողները, որոնք ցանկանում են աշխատել։
«Մենք առաջարկում ենք, որ այն գործատուները, որոնք ուսանողների են ընդունում աշխատանքի, չհարկվեն։ Այդպիսով, ուսանողը քիչ աշխատավարձով կունենա աշխատանքային փորձ և կկարողանա համալսարանն ավարտելուց հետո մի շարք ընկերություններում աշխատել, գործատուն էլ որոշակի արտոնություններ կունենա։ Օրենքում որոշակի փոփոխություններ են պետք, որպեսզի օրենսդրական դաշտը համակարգվի»,- նշեց Եղիազարյանը։
Խոսելով երիտասարդների, ուսանողների խնդիրների, նրանց աշխատել-չաշխատելու, ինչպես նաև վախերի և դրանք հաղթահարելու տարբերակների մասին, սոցիոլոգը շեշտեց՝ այդ ամենի վերաբերյալ բազմաթիվ հարցումներ են իրականացրել և՛ գործատուների, և՛ դասախոսների, և՛ ուսանողների շրջանում։
Նրա խոսքով՝ դասախոսները կողմ են, որպեսզի ուսանողները ներկա լինեն իրենց դասերին, ավելի լավ սովորեն, բայց նաև դեմ չեն վերջիններիս աշխատելուն, եթե ուսումը չտուժի, քանի որ այդպիսով երիտասարդները փորձ են ձեռք բերում։ Հարցումների ընթացքում գործատուներն էլ նշել են, որ ցանկանում են իրենց աշխատողները փորձ ունենան, բայց մասնագետի պնդմամբ՝ դա դեռևս հնարավոր չէ, քանի որ պրակտիկ կրթությունը Հայաստանում ընդունված չէ։
Եղիազարյանը շեշտեց՝ ուսանողների մոտ վախեր կան Հայաստանում իրենց լավ աշխատանքային ապագայի, լավ սովորելու դեպքում համապատասխան բարձր աշխատավարձի վերաբերյալ, սակայն անձամբ ինքը մշտապես հորդորում է հավատալ սեփական անձին, ապագային և երբեք չհանձնվել։
«Ուզում եմ, որպեսզի մեր երիտասարդները, ուսանողները լավ սովորեն, շատ-շատ սովորեն, որովհետև ուղեղը նման է մկանի ու մարմնի նման հեշտ չի մարզվում։ «Գեղեցիկ» ուղեղ ունենալու համար պետք է այն շատ մարզել։ Նման ուղեղների կարիք մենք այսօր շատ ունենք, քանի որ բազմաթիվ ընկերություններ խելացի և երիտասարդ մասնագետների պակաս ունեն»,- ասաց Եղիազարյանը։
Բանախոսը նաև ընդգծեց, որ հաճախ դեպքեր են լինում, երբ երիտասարդները չեն ուզում ու չեն սիրում աշխատել։ Վստահ է՝ երեխաների դաստիարակության մեջ պետք է մտնի նաև աշխատանքի հանդեպ սեր սերմանելը։ Այդ ամենը սակայն միայն խոսքով չպետք է արվի, այլ ցույց տալով, օրինակ լինելով։ Երեխան այդպես վաղ թե ուշ կսիրի աշխատել։
«Վստահեցնում եմ՝ հնարավոր է մնալ սեփական երկրում, սիրել այն, աշխատել այստեղ ու բարձր աշխատավարձ ստանալ։ Դրա համար պետք է ուղղակի հասկանալ՝ միայն լավ սովորելն ու դիպլոմը բավարար չէ, պետք է անընդհատ նոր հմտություններ ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի առաջ գնալ ընտրված մասնագիտության մեջ։ Պետք է ոչ միայն ֆիզիկապես, այլև մտովի աշխատել։ Ես հաճախ եմ իմ ուսանողներին ասում, որ գիտելիքը կապիտալ է, և դրանով հնարավոր է լավ վաստակել»,- ասաց սոցիոլոգը։
Նշենք, որ տեսականորեն ընդունված է երիտասարդ համարել 18-35 տարեկան անձանց, սակայն այսօր շեմն իջել է և 14 տարեկանը նույնպես նորմա է համարվում։ ՄԱԿ-ը երիտասարդ տարիք է սահմանել 15-24 տարեկանը։ Աշխարհի տարբեր երկրներում երիտասարդ տարիքը տարբեր է, օրինակ` Ռուսաստանում՝ 14-35 տարեկանն է համարվում երիտասարդ, Ճապոնիայում՝ 0-30-ը և այլն։
Լրահոս
0