00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ սրբազան

© Photo : Socual media of "Sacred struggle"Բագրատ սրբազանը Նորատուսում
Բագրատ սրբազանը Նորատուսում - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2024
Բագրատ սրբազանը Նորատուսում
Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիս - Sputnik. Սեպտեմբերի սկզբին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք կանցկացնի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ասել է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք»,– ասել է նա։
Անդրադառնալով խոսակցություններին, թե «շարժումը մեռել է»` Բագրատ սրբազանն ասաց, որ այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ինքը և մեզանից յուրաքանչյուրս մեռած լինեն։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ։
Ակցիաներն ու հանրահավաքները շարունակվեցին Երևանում։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են, շարժումն ավելի մասշտաբային կլինի։
Լրահոս
0