00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովետն ուզում էր Մարսի վրա կոմունիզմ կառուցել. ի՞նչ փորձեր է անում ՆԱՍԱ-ն

Մարս մոլորակ - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
Մարս մոլորակ
Բաժանորդագրվել
Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա. ի սկզբանե սա էր մարդկությանը հուզող հարցը։ Երբ պարզվեց, որ դրա հավանականությունը գրեթե զրո է, հարցը ձևափոխվեց՝ եղե՞լ է արդյոք կյանք Մարսի վրա։
Պատասխանը դեռ չստացած` մարդկությունը սկսեց քննարկել նույն հարցի երրորդ տարբերակը՝ իսկ կլինի՞ արդյոք կյանք Մարսի վրա։ Առաջին հայացքից պատասխանն ակնհայտ է. հենց ոտք դրեցինք Կարմիր մոլորակի ավազին, կարող ենք պնդել, որ այնտեղ կյանք կա։ Մնում է պարզել, թե երբ տեղի կունենա այդ հեղափոխական իրադարձությունը։
Ժամանակին Սովետն ուներ տիեզերքի յուրացման փուլային ծրագիր։ Առաջին փուլում մարդը հասնում է ուղեծիր, հետո վայրէջք է կատարում Լուսնի վրա և վերջապես հասնում է Մարս։ Ի դեպ, ըստ տարբեր աղբյուրների, Կրեմլում որոշ ժամանակ լրջորեն քննարկվում էր նույնիսկ Մարսի վրա կոմունիզմ կառուցելու գաղափարը։ Այսինքն` մեր հարազատ մոլորակում չարագործ կապիտալիստներն անընդհատ խոչընդոտներ են հարուցում, ստիպում են հսկայական գումարներ վատնել սպառազինությունների մրցավազքի վրա, փորձենք կոմունիզմ կառուցել Կամիր մոլորակում, որտեղ անհամեմատ ավելի բարենպաստ են աշխարհաքաղաքական, ավելի ճիշտ՝ մարսաքաղաքական պայմանները։
Պատից կախված միջուկային հրացանը. կրակելո՞ւ, թե՞ զսպելու համար է այդ զենքը
Ինչևէ, Մոսկվայում սկսեցին մշակվել Մարս հասնելու շատ կոնկրետ ծրագրեր, որից մեկին անմիջականորեն մասնակցում էր Կոնստանտին Ֆեոկտիստովը։ Եթե հիշում եք, հետագայում նա համալրեց խորհրդային տիեզերագնացների շարքերը։ Բայց ամերիկացիները, պարտվելով տիեզերական մրցակցության մեկնարկային փուլում, 60-ականների վերջին առաջ անցան՝ վայրէջք կատարելով Լուսնի վրա, սակայն դրանից հետո հետին պլան մղվեցին Մարսի բնակեցման ծրագրերը՝ հաշվի առնելով դրանց վտանգավորությունը և ծախսատարությունը։ Ավելի ու ավելի հաճախ սկսեց հնչել վիճահարույց հարցը՝ իսկ արդյոք մարդկությունը պե՞տք է բնակեցնի անհյուրընկալ Մարսը։ Էդ ի՞նչ մի կարևոր գործ ունի անելու այնտեղ մարդը, որն ի զորու չեն գլուխ բերել ռոբոտները։
Նույն Կոնստանտին Ֆեոկտիստովը, որը Մարս հասնելու ամենաջերմ կողմնակիցն էր, 2000 թվականին հրատարակեց իր հուշագրությունը, որը շոկի նման մի բան առաջացրեց։ «Ինչո՞ւ պիտի մենք գնանք Մարս և ինչպե՞ս։ Ախր Մարսը ապրելու համար պիտանի չէ։ Նույնիսկ ամռանը գիշերվա ջերմաստիճանը հասնում է մինուս 70-ի, թթվածին չկա, մթնոլորտը կազմված է ածխաթթու գազից։ Ի՞նչ անել՝ Մարսի վրա թթվածնային մթնոլո՞րտ ձևավորել, արհեստական արև՞ կախել Մարսի արբանյակների ուղեծրում։ Սրանք անլուծելի խնդիրներ են։ Մի կերպ դեռ կարելի է պատկերացնել, որ մենք ի վերջո գայթակղությանը չդիմանանք ու փորձենք հետազոտական կայան ստեղծել Մարսում։ Բայց բնակեցնե՞լ Կարմիր մոլորակը. իմաստը ո՞րն է»,- սկզբունքային հարց է բարձրացրել Կոնստանտին Ֆեոկտիստովը։
Չեմ ուզում կրկին հիշեցնել, որ այս հարցի պատասխանը վաղուց տվել են բազմաթիվ հայտնի գիտնականներ, այդ թվում`Սթիվեն Հոքինգը, որը պնդում էր, թե մնալով Երկրի վրա` մարդկությունն իրեն սարսափելի վտանգի է ենթադրում, որովհետև մեր երկնագույն մոլորակի հետ ցանկացած պահի ինչ ասես կարող է պատահել, և ուրեմն մարդկությունն ունակ է գոյատևելու միայն այն դեպքում, եթե անընդհատ տարածվի տիեզերքով մեկ։ Հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ ամերիկացիները շարունակում են Մարսի բնակեցմանն ուղղված ծրագրերը, բայց Երկրի վրա։
Հենց անցած կիրակի ՆԱՍԱ-ն ավարտեց դեպի Մարս մարդու թռիչքի նախապատրաստման շրջանակում անցկացված ամենատևական և ամենաթանկարժեք գիտափորձերից մեկը։ Չորս ամերիկացիներ՝ երկու կին և երկու տղամարդ, որոնք մեկ տարի շարունակ լիովին մեկուսացված էին արտաքին աշխարհից, վերջապես դուրս եկան ՆԱՍԱ-ի տարածքում կառուցված հատուկ փորձարարական համալիրից։ Ի դեպ, այդ կառույցի ստեղծման համար օգտագործվել է այսպես կոչված 3D-տպիչ, որը մասնագետները նախատեսում են կիրառել նաև հենց Մարսում, որտեղ հումքի՝ հասարակ ավազի պաշարները գործնականում անսպառ են։
7 Շեքսպիրների առեղծվածը. արդյոք հենց նա՞ է գրել «Օթելլոն» ու «Մակբեթը», «Ռոմեո և Ջուլիետը»
Մեկ տարի շարունակ այդ քառյակը, որն ի դեպ ընտրված էր 10 հազար հավակնորդներից, սնվում էր միայն պահածոներով. բա էլ ինչո՞վ պիտի սնվես Մարսում, որտեղ գոնե մինչև այժմ կենդանիներ չեն հայտնաբերվել։ Ոչ էլ բույսեր։ Ճիշտ է` գիտափորձի մասնակիցները նաև աշխատել են ինչ-որ բան աճեցրել ՆԱՍԱ-ի համալիրի փորձարարական դաշտում, բայց պարզ է, որ համենայնդեպս Մարսի առաջին նորաբնակները չեն կարողանալու գոյատևման համար բավարար սննդամթերք հայթայթել սեփական ջանքերով։ Լուրջ խնդիր է լինելու նաև Երկրի հետ կապը։ Ցանկացած ազդանշան միայն 12 րոպեից է հասնելու Երկիր, այդքան էլ կպահանջվի պատասխանը ստանալու համար։ Այսինքն` Աստված չանի՝ մի արտառոց բան պատահի Մարսի վրա, արձագանքին պիտի սպասեն գրեթե կես ժամ։
Դրան էլ կարելի է դիմանալ։ Գոյություն ունի շատ ավելի մեծ՝ սկզբունքային պրոբլեմ։ Առաջին գնացողները հազիվ թե կարողանան երբևէ վերադառնալ Երկիր և ստիպված են լինելու մինչև կյանքի վերջը մնալ Կարմիր մոլորակի վրա։ Դուք կգնայի՞ք։
«Այլմոլորակայիններ, որտե՞ղ եք», հարցնում ենք. պատասխան չկա, բոլորը թաքնվել են անտառում
Լրահոս
0