00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7 Շեքսպիրների առեղծվածը. արդյոք հենց նա՞ է գրել «Օթելլոն» ու «Մակբեթը», «Ռոմեո և Ջուլիետը»

© Sputnik / Asatur YesayantsՇեքսպիրի պիեսի բեմադրությունը Երևանում
Շեքսպիրի պիեսի բեմադրությունը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2024
Շեքսպիրի պիեսի բեմադրությունը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուղիղ 460 տարի է անցել այն օրվանից, երբ Սթրատֆորդ անգլիական գյուղաքաղաքում ծնվեց աշխարհի երևի թե ամենահայտնի գրողը՝ Ուիլյամ Շեքսպիրը։
Եվ մինչև այսօր էլ չեն դադարում թեժ վեճերը՝ արդյոք հենց նա՞ է գրել «Օթելլոն» ու «Մակբեթը», «Լիր արքան» ու «Ռոմեո և Ջուլիետը»։ Կասկածողները փաստում են՝ չկա բացարձակ որևէ հավաստի ապացույց, որ հենց ինքն է հեղինակը։ Իսկապես, ցայսօր չի հայտնաբերվել «Ուիլյամ Շեքսպիր» անվամբ հրապարակված 37 պիեսների, 154 սոնետների և 4 պոեմների բնօրինակներից գեթ մեկը։ Այն ժամանակներից մնացած փաստաթղթերում չկա որևէ նշում, որ նրան հոնորար է վճարվել։ Գոյություն չունի նաև ոչ մի ապացույց, որ Ուիլյամ Շեքսպիր անունով երիտասարդը դպրոց կամ համալսարան է ավարտել։ Իսկ եթե անգրագետ է եղել, ինչո՞ւ են «Տասներկու աթոռ» վեպի հեղինակներն ընդամենը 30 բառ իմացող Էլոչկային նկարագրելիս փաստել, որ Շեքսպիսի բառապաշարը կազմում է 12 հազար բառ։
Ընդդիմախոսներն առարկում են՝ argumentum ex silentio հայտնի սկզբունքը, որը նշանակում է «ապացույցների բացակայությունը բացակայության ապացույցն է», տվյալ պարագայում ամենևին կիրառելի չէ։ Այսինքն, եթե ոչ մի ապացույց չունենք, որ Շեքսպիրն է գրել, բոլորովին չի նշանակում, որ հաստատ ինքը չի գրել։ Դա նույնն է, որ պնդեմ՝ մինչև հիմա ոչ մի ապացույց չկա, որ այլ մոլորակներում կյանք գոյություն ունի, ուրեմն ոչ մի այլ մոլորակում կյանք գոյություն չունի։ Չնայած որոշ երկրներում իշխանությունները լավ էլ օգտագործում են այդ սկզբունքը՝ ժողովուրդը վերջին ընտրություններում իր ձայնը մեզ է տվել, ուրեմն այն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հրապարակում պահանջում են մեր հրաժարականը, ժողովուրդ չեն։
Բայց վերադառնանք մեր անորսալի Շեքսպիրին։ Որոշ մասնագետներ պնդում են՝ հենց ինքն էլ մեղավոր է, որ կասկածներ են առաջացել. թե այդքան հանճարեղ ու հանրաճանաչ չլիներ, ոչ ոք չէր ժխտի, որ ինքն է գրել «Համլետը»։ Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում՝ կյանքի օրոք և հետագա մոտ երկու հարյուր տարիներին նրա ողբերգությունները և կատակերգությունները բեմադրվում էին պարզապես որպես հետաքրքիր ստեղծագործություններ, որոնք հաճույքով դիտում էր թատերասեր հանրությունը։ Բայց հետզհետե ոմանք Շեքսպիրին սկսեցին վերաբերվել այնպես, ինչպես մենք՝ հայերս ենք սիրում վերաբերվել քաղաքական գործիչներին, այսինքն` երկինք ենք բարձրացնում, կուռք ենք դարձնում ու կրծքով պաշտպանում քննադատողներից։ Ճիշտ է, հետո նույնքան արագ էլ ցեխն ենք մտցնում։ Անգլիացու մեծարման այդ երևույթը իր գագաթնակետին հասավ 19-րդ դարի սկզբին, երբ Բեռնարդ Շոուն առաջին անգամ օգտագործեց bardolatry հասկացությունը՝ արձանագրելով բարդի պաշտամունքը։
Երևի սեփական փորձով գիտեք, որ ինչ-որ մեկի աստվածացումը անխուսափելիորեն հանգեցնում է հակազդեցության։ Հայտնի է, օրինակ, որ Լև Տոլստոյը Շեքսպիրին միջակից էլ ցածր գրող էր համարում, ինչի հետ, իհարկե, բավական դժվար է համաձայնել։ Փաստ է սակայն, որ բազմաթիվ հայտնի գրողներ՝ Չարլզ Դիքենսը, Ջոն Գոլսուորսին, Վլադիմիր Նաբոկովը, Մարկ Տվենը, ինչպես նաև հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը, կասկածներ են ունեցել, որ աշխարհահռչակ պիեսները գրել է Էյվոն գետի ափին գտնվող Սթրատֆորդ բնակավայրում ծնված, մեծացած ու մահացած Ուիլյամ Շեքսպիրը։ Բա ո՞վ։ Չե′ք հավատա, բայց շրջանառվում է մոտ 60 թեկնածություն։ Հիշատակեմ ընդամենը մեկին՝ Քրիստոֆեր Մառլո։
Ուղիղ 431 տարի առաջ՝ 1593 թվականի մայիսի 30-ին, Լոնդոնի արվարձաններից մեկում գտնվող գարեջրատանը հարբած հաճախորդներից մեկը կռիվ սարքեց և դանակահարեց հայտնի գրող Քրիստոֆեր Մառլոյին։ Սակայն շատերը համոզված են, որ Մառլոն այդ օրը չի մահացել, այլ տեղափոխվել է Իտալիա, սկսել է պիեսներ գրել և ուղարկել Անգլիա, որտեղ դրանք որոշակի վարձավճարի դիմաց հրապարակել է Ուիլյամ Շեքսպիրը՝ իր անունով։ Ինչո՞ւ Մառլոն չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը։ Որովհետև լրտես էր, որին դեռ ուսանողական տարիներին հավաքագրել էին հատուկ ծառայությունները` հիմնավորում են որոշ հետազոտողներ, որոնք համոզված են՝ պոետը զգաց, որ իր կյանքին վտանգ է սպառնում, բայց և չէր կարող ստիպել ինքն իրեն վերջնականապես հրաժարվել ստեղծագործելուց։
Կա նաև մեկ այլ՝ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ վարկած՝ «Ուիլյամ Շեքսպիր» հավաքական անվան տակ ստեղծագործում էր առաջադեմ ու տաղանդավոր գրողների և գործիչների մի ողջ խումբ, որն այդ կերպ ջանում էր խուսափել պահպանողական իշխանությունների հետապնդումներից և ճնշումներից։ Բրիտանացի հետազոտողներից մեկն այս մասին ծավալուն գիրք է հրատարակել, որն այդպես էլ կոչվում է՝ «7 Շեքսպիրները»։ Տեսնես այդ յոթ Շեքսպիրներից ո՞րի գրչին է պատկանում այս հակիրճ, բայց այնքան տարողունակ դիտարկումը. «Ամբողջ աշխարհը բեմ է, մարդիկ՝ սոսկ դերասաններ»։
Լրահոս
0