00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է. ԵՄ դեսպան

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՎրաստանի ու Եվրամիության դրոշները
Վրաստանի ու Եվրամիության դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Բաժանորդագրվել
ԵՄ-ում հայտարարել են, որ չեն հասկանում Վրաստանի մտադրությունները
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը դադարեցված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:

«Եվրամիության առաջնորդների համար Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները պարզ են։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքն ակնհայտորեն հետքայլ է։ « ...»Նաև հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նպատակի հետ։ Ցավոք, այս պահին Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը դադարեցված է», - հայտարարել է նա։

Հաղորդվում է նաև, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության համար հատկացված 30 մլն եվրոն և մտադիր է կրճատել ուղղակի օգնությունը կառավարությանը՝ միևնույն ժամանակ ավելացնելով այն ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության համար:
«Անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանում հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո նոր ձևավորված կառավարությունը, ինչպիսին էլ որ այն լինի, կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», – ասել է Գերչինսկին:
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Լրահոս
0