https://arm.sputniknews.ru/20240517/ymbvost-vrastan-inch-kap-uni-kvobakhidzei-stambuljan-ajcy-em-artgvortsnakhararneri-pahvatsqi-het-75923511.html
Ըմբոստ Վրաստան․ ինչ կապ ունի Կոբախիձեի ստամբուլյան այցը ԵՄ արտգործնախարարների պահվածքի հետ
Ըմբոստ Վրաստան․ ինչ կապ ունի Կոբախիձեի ստամբուլյան այցը ԵՄ արտգործնախարարների պահվածքի հետ
Sputnik Արմենիա
Անկարայի և Թբիլիսիի փոխգործակցությունը միշտ էլ պայմանավորված է եղել աշխարհաքաղաքական կոնյունկտուրային նկատառումներով։ Բացառություն չէ նաև Վրաստանի առաջնորդի... 17.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-17T20:36+0400
2024-05-17T20:36+0400
2024-05-17T20:36+0400
իրակլի կոբախիձե
թուրքիա
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75923470_0:86:1280:806_1920x0_80_0_0_d53a33b6e66314fecee917393f572f89.jpg.webp
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առաջին պաշտոնական այցը Թուրքիա դուրս է բարեկամական երկրի ղեկավարի ռազմավարական գործընկեր պետություն դասական այցի շրջանակից: Այն տեղի է ունեցել եվրոպացի որոշ պաշտոնյաների՝ Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների արձագանքի հետ բողոքի և քաղաքական դեմարշի ֆոնին․ նրանք Թբիլիսիում պաշտպանել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդներին:Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ ԿոբախիձեԹբիլիսին ու Անկարան վաղուց պետք է համապատասխանեցնեին ժամացույցները, իսկ երկրների ղեկավարները «ռեստարտ» անեին անձնական կապերը։ Չնայած բազմամյա ռազմավարական գործընկերությանը, Վրաստանի վարչապետը վերջին անգամ Թուրքիա է այցելել 2021 թվականին՝ չհաշված 2023 թվականին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկու երկրների ղեկավարների կարճատև շփումները։Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մայիսայան Sputnik Արմենիային տված հարցազրույցում պարզաբանեց, որ դրանով Վրաստանի վարչապետը փորձել է համապատասխան միջազգային ֆոն ստեղծել, ընդգծել, որ հարևան պետությունները պաշտպանում են կառավարության կուրսը։Դրա մասին է վկայում նաև այն, որ Կոբախիձեն Անկարա է ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկվել են Վրաստանի հինգ առանցքային գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Սակայն Թբիլիսին և Անկարան ստորագրել են միայն մեկ փաստաթուղթ՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր։Վրաստանում բավականին կոշտ են արձագանքել եվրոպական մի շարք երկրների պաշտոնյաների քաղաքական դիրքորոշմանը՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների կողմից վրացական ընդդիմությանը բացահայտ աջակցությունն անվանելով «միջամտություն երկրի ներքին գործերին»։ Բավական ծանր էին Վրաստանի իշխանության բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՝Բրայենի հետ։Օ՝Բրայենը վերահսկում է «սև ցուցակները» և պատժամիջոցների քաղաքականությունը։ Նա Սպիտակ տան կողմից պատվիրակվել է Թբիլիսի՝ բացարձակ լիազորություններով:Փորձագետը կարծում է, որ այս այցն օգնեց վրացական իշխանությանը ցանկալի արդյունքի հասնել։ Էրդողանը թեև զգուշություն և զսպվածություն է ցուցաբերել, այնուամենայնիվ նշել է, որ «Անկարան վճռականորեն աջակցում է Վրաստանին և ցանկանում է, որ իրադարձությունները բարենպաստ հանգուցալուծվեն վրաց ժողովրդի համար»:Մայիսայան նշեց, որ ծավալված ներքաղաքական պայքարի ֆոնին իշխող կուսակցությունը Թուրքիայի առաջնորդի հայտարարությունն օգտագործում է իր նպատակների համար: «Վրացական երազանքի» համար կարևոր է ընդգծել, որ ստացել է ռազմավարական գործընկերոջ՝ հարևան երկրի աջակցությունը, որը նայում է դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ է:Վրաստանի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըՀիշեցնենք, որ Թբիլիսիում ապրիլի 15-ից ցույցեր են անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ: Չնայած դրան, երկրի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Ներկայում դրան դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները, ակտիվիստները, մասամբ էլ Արևմուտքը:Այսօր հայտնի է դարձել, որ Վրաստանին պաշտոնապես աջակցել է քաղաքական խորհրդական, Հունգարիայի վարչապետի անվանակից Բալաժ Օրբանը: Նրա խոսքով՝ Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում «օտարերկրյա գործակալների» մասին այյն օրենքների ներդրման օգտին, որոնք նման են վրացականին։Չինաստանն այս հարցում մտահոգություն է հայտնել։ Սակայն Պեկինը նշել է, որ այդ հարցն ամբողջությամբ Վրաստանի ներքին քաղաքականությունն է և ինքը մտադիր չէ միջամտել այլ երկրների ներքին գործերին: Նմանատիպ մեսիջով հանդես եկավ նաև Ռուսաստանը։
թուրքիա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75923470_72:0:1209:853_1920x0_80_0_0_5a09ed6150c6108fadface25feebda02.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_8fad9498c4fbeacaea287436bf62cea0.jpg.webp
իրակլի կոբախիձե, թուրքիա, վրաստանի հանրապետություն
իրակլի կոբախիձե, թուրքիա, վրաստանի հանրապետություն
Ըմբոստ Վրաստան․ ինչ կապ ունի Կոբախիձեի ստամբուլյան այցը ԵՄ արտգործնախարարների պահվածքի հետ
Անկարայի և Թբիլիսիի փոխգործակցությունը միշտ էլ պայմանավորված է եղել աշխարհաքաղաքական կոնյունկտուրային նկատառումներով։ Բացառություն չէ նաև Վրաստանի առաջնորդի ներկայիս այցը Թուրքիա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առաջին պաշտոնական այցը Թուրքիա դուրս է բարեկամական երկրի ղեկավարի ռազմավարական գործընկեր պետություն դասական այցի շրջանակից: Այն տեղի է ունեցել եվրոպացի որոշ պաշտոնյաների՝ Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների արձագանքի հետ բողոքի և քաղաքական դեմարշի ֆոնին․ նրանք Թբիլիսիում պաշտպանել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդներին:
Թբիլիսին ու Անկարան վաղուց պետք է համապատասխանեցնեին ժամացույցները, իսկ երկրների ղեկավարները «ռեստարտ» անեին անձնական կապերը։ Չնայած բազմամյա ռազմավարական գործընկերությանը, Վրաստանի վարչապետը վերջին անգամ Թուրքիա է այցելել 2021 թվականին՝ չհաշված 2023 թվականին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկու երկրների ղեկավարների կարճատև շփումները։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մայիսայան
Sputnik Արմենիային տված հարցազրույցում պարզաբանեց, որ դրանով Վրաստանի վարչապետը փորձել է համապատասխան միջազգային ֆոն ստեղծել, ընդգծել, որ հարևան պետությունները պաշտպանում են կառավարության կուրսը։
Դրա մասին է վկայում նաև այն, որ Կոբախիձեն Անկարա է ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկվել են Վրաստանի հինգ առանցքային գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Սակայն Թբիլիսին և Անկարան ստորագրել են միայն մեկ փաստաթուղթ՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր։
Վրաստանում բավականին կոշտ են արձագանքել եվրոպական մի շարք երկրների պաշտոնյաների քաղաքական դիրքորոշմանը՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների կողմից վրացական ընդդիմությանը բացահայտ աջակցությունն անվանելով «միջամտություն երկրի ներքին գործերին»։ Բավական ծանր էին Վրաստանի իշխանության բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՝Բրայենի հետ։
Օ՝Բրայենը վերահսկում է «սև ցուցակները» և պատժամիջոցների քաղաքականությունը։ Նա Սպիտակ տան կողմից պատվիրակվել է Թբիլիսի՝ բացարձակ լիազորություններով:
«Շատ ծանր բանակցություններ են եղել, կողմերը համաձայնության չեն եկել։ Իշխանությունը պետք է ինչ-որ կերպ փոխհատուցեր այդ բացասական ֆոնը։ Հենց այդ պատճառով է կայացել այցը Թուրքիա, որտեղ Կոբախիձեն մասամբ ստացել է Էրդողանի աջակցությունը», - ասաց Մայիսայան։
Փորձագետը կարծում է, որ այս այցն օգնեց վրացական իշխանությանը ցանկալի արդյունքի հասնել։ Էրդողանը թեև զգուշություն և զսպվածություն է ցուցաբերել, այնուամենայնիվ նշել է, որ «Անկարան վճռականորեն աջակցում է Վրաստանին և ցանկանում է, որ իրադարձությունները բարենպաստ հանգուցալուծվեն վրաց ժողովրդի համար»:
Մայիսայան նշեց, որ ծավալված ներքաղաքական պայքարի ֆոնին իշխող կուսակցությունը Թուրքիայի առաջնորդի հայտարարությունն օգտագործում է իր նպատակների համար: «Վրացական երազանքի» համար կարևոր է ընդգծել, որ ստացել է ռազմավարական գործընկերոջ՝ հարևան երկրի աջակցությունը, որը նայում է դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ է:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ապրիլի 15-ից ցույցեր են անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ: Չնայած դրան, երկրի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Ներկայում դրան դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները, ակտիվիստները, մասամբ էլ Արևմուտքը:
Այսօր հայտնի է դարձել, որ Վրաստանին պաշտոնապես աջակցել է քաղաքական խորհրդական, Հունգարիայի վարչապետի անվանակից Բալաժ Օրբանը: Նրա խոսքով՝ Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում «օտարերկրյա գործակալների» մասին այյն օրենքների ներդրման օգտին, որոնք նման են վրացականին։
Չինաստանն այս հարցում մտահոգություն է հայտնել։ Սակայն Պեկինը նշել է, որ այդ հարցն ամբողջությամբ Վրաստանի ներքին քաղաքականությունն է և ինքը մտադիր չէ միջամտել այլ երկրների ներքին գործերին: Նմանատիպ մեսիջով հանդես եկավ նաև Ռուսաստանը։