00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռչակել ենք իրական Հայաստան, շարունակում ենք ապրել «եթե»-ների երկրում

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2024
Բաժանորդագրվել
Շատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ կոնկրետ ինչի՞ն է օգնել այն հանգամանքը, որ մենք, ոմանց կարծիքով, դարձել ենք դեմոկրատիայի բաստիոն։
Նկատե՞լ եք, թե ինչ շատ են սիրում մեր բարձրաստիճան պաշտոնյաները կրկնել, որ իրենց շնորհիվ վերջապես ապրում ենք ոչ թե պատրանքապատմական, այլ իրական Հայաստանում։ Ու այդ նույն պաշտոնյաները շարունակում են իրենց ելույթները համեմել բազմաթիվ ու բազմապիսի «եթե»-ներով՝ երևի նույնիսկ չգիտակցելով, որ իրականն ու «եթե»-ն պարզապես բացառում են միմյանց։ Այս շաբաթ ժողովրդավարության զարգացմանը նվիրված Հայակական երրորդ համաժողովում էլ ամենաբարձր մակարդակով հնչեց. «Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, այսօր մենք անկախ պետություն չէինք ունենա»: Համաձայնե′ք՝ շատ գեղեցիկ ու տպավորիչ է հնչում։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, տակը մի բան կա՞։
Շատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ կոնկրետ ինչի՞ն է օգնել այն հանգամանքը, որ մենք, ոմանց կարծիքով, դարձել ենք դեմոկրատիայի բաստիոն։ 2020 թվականին մեր սուրը փառքո՞վ դրեցինք պատյան։ Որքան հայտնի է, ճիշտ հակառակն է կատարվել՝ հաղթանակ է տոնել ակնհայտ բռնապետական ռեժիմ ունեցող հակառակորդ երկիրը։ Կամ՝ Արցախը ժողովրդավարական պետություն չէ՞ր, բա որտե՞ղ է հիմա։ Տնտեսության բնագավառում կարողացա՞նք «վագրի ցատկ» կատարել։ Իշխանություններն, իհարկե, կարող են շարունակ խոսել «աննախադեպ» տնտեսական ցուցանիշների մասին, բայց ախր, իրենք էլ հրաշալի գիտեն, որ դրանք մեծապես պայմանավորված են ժողովրդավարության հետ բացարձակապես որևէ կապ չունեցող գործոններով։ Եվ ի դեպ, այն երկրները, որտեղ այդ «վագրի ցատկը» ստացվել է, բոլորովին էլ ժողովրդավարական չեն եղել։
Ճշմարտության պահը. 11-մետրանոցից գոլ խփելու նուրբ արվեստը
Ինչ է, չե՞ք հիշում, որ Թայվանը 40 տարի շարունակ՝ մինչև 80-ականների բարեփոխումները, միակուսակցական պետություն է եղել, իսկ նախագահի առաջին անմիջական ընտրություններն այնտեղ անցկացվել են միայն 1996 թվականին։ Մոտ քառորդ դար շարունակ երկիրը ղեկավարել է աշխարհի չորս գեներալիսիմուսներից մեկը՝ Չան Կայշին։ Բայց հենց այդ ոչ ժողովրդավարական տարիներին էլ այնտեղ տնտեսական հրաշք կատարվեց, և այսօր այդ երկիրը չիփերի թիվ մեկ մատակարարն է ողջ աշխարհում։
Սինգապուրը անկախության հռչակման պահին աղքատ պետություն էր, որը նույնիսկ խմելու ջուրն ու շինարարական ավազն էր ներմուծում։ Հիմա աշխարհի ամենաառաջատար պետությունների թվում է։ Վարչապետ Լի Քուան Յուն այնպիսի պայքար ծավալեց կոռուպցիայի դեմ, որ որոշ նախարարներ բանտում հայտնվեցին, ոմանք էլ ինքնասպանություն գործեցին։ Բայց արդյոք նրա օրոք Սինգապուրը ժողովրդավարակա՞ն երկիր էր։ Իհարկե՝ ոչ։ Ահա թե ինչպես է նկարագրել այդ երկիրը «Ֆորբս» հանդեսը մոտ 10 տարի առաջ. «Ժողովրդական գործողության կուսակցությունը կառավարում է երկիրը 1959 թվականից ի վեր և խորհրդարանի 84 տեղերից զբաղեցնում է 82-ը։ Իշխանությանը քննադատող ցանկացած քաղաքական գործիչ կամ լրագրող կարող է ձերբակալվել և մեղադրվել զրպարտության մեջ»։ Իր հոդվածն, ի դեպ, «Ֆորբսն» այսպես է վերնագրել՝ «Սինգապուրը զոհեց դեմոկրատական ազատությունները հանուն տնտեսական բարօրության»։
Էլի օրինակներ բերե՞մ, որոնք ցույց են տալիս, որ դեմոկրատիայի պակասն ամենևին չի հանգեցնում պետության կործանման, այլ նույնիսկ հակառակը՝ մեծապես նպաստում է քաղաքացիների բարգավաճմանը։ Ախր, գիտեմ, որ ինձ անմիջապես կմեղադրեն այն բանում, թե իբր ժողովրդավարության մոլի հակառակորդն եմ և բռնապետության ջատագովը։ Այնինչ, դեռ ուսանողական տարիներից 100 տոկոսով համաձայն եմ եղել Ուինսթոն Չերչիլի այն պնդման հետ, որ դեմոկրատիան իր բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, կառավարման լավագույն ձևն է։
Էստեղ այլ հարց կա, որը կփորձեմ շոշափել «ասիական վագրերից» ևս մեկի՝ Հարավային Կորեայի օրինակով։ Այդ պետությունը, որն այժմ հայաստանցիներին էլ քաջ հայտնի է Hyundai և Samsung, LG և KIA հսկաների շնորհիվ, ընդամենը մի քանի տասնամյակ առաջ չքավոր բնակչությամբ երկիր էր Եվրասիայի ծայրամասում, որը ո′չ օգտակար հանածոներ ուներ արդյունաբերությունը զարգացնելու համար, ո′չ էլ այնպիսի կլիմայական պայմաններ, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Հարավային Կորեայի կտրուկ վերելքն սկսվեց 1962 թվականից, երբ նախագահ դարձավ Պակ Չոն Հին, որը պաշտոնավարեց մինչև 1979 թվականը։ Արդյոք այն ժամանակ երկրում բռնատիրությո՞ւն էր հաստատվել։ Այս հարցին մասնագետներն այսպես են պատասխանում՝ այո′, դա դիկտատուրա էր, բայց՝ զարգացման դիկտատուրա։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
«Չմաքառել, չտառապել»՝ իշխանությունները համոզված են, որ սա է ժողովրդի ցանկությունը
Մեզ՝ հայաստանցիներիս համար, սակայն, էստեղ մի շատ հետաքրքիր հանգամանք կա։ Առաջին տարիներին, երբ Պակ Չոն Հիի օգտին իրոք քվեարկում էր կորեացիների գերիշխող մեծամասնությունը, նա բավական լայնախոհ ու արդարամիտ գործիչ էր, որը պայքարում էր սոցիալական անհավասարության և մեծահարուստների շքեղության ցուցադրական դրսևորումների դեմ։ Մի անգամ նույնիսկ բղավել էր օլիգարխների վրա, որոնց տիկնայք թանկարժեք զարդերով էին ժամանել ընդունելության։ Բայց ժամանակի ընթացքում նախագահի վարկանիշն ավելի ու ավելի էր ընկնում, իսկ ինքն ավելի ու ավելի անհանդուրժող էր դառնում քննադատողների նկատմամբ, բռնություն էր կիրառում նրանց նկատմամբ՝ միաժամանակ ավելի ու ավելի հաճախ խոսելով դեմոկրատիայի առավելությունների մասին։ Ծանո՞թ պատկեր է։
Եվ վերջում թույլ տվեք մեջբերել ամերիկացի նախկին նախագահներից մեկին՝ Վուդրո Վիլսոնին.«Եթե որևէ թագավորությունում միջակությունը թագավոր է դառնում, դա դեռ բոլորովին չի նշանակում, որ այդ թագավորությունում դեմոկրատիա է հաստատվել»։
Լրահոս
0