https://arm.sputniknews.ru/20240626/chmaqarel-chtarapel-ishkhanutjunnery-hamvozvats-en-vor-sa-e-zhvoghvovrdi-cankutjuny-77669553.html
«Չմաքառել, չտառապել»՝ իշխանությունները համոզված են, որ սա է ժողովրդի ցանկությունը
«Չմաքառել, չտառապել»՝ իշխանությունները համոզված են, որ սա է ժողովրդի ցանկությունը
Sputnik Արմենիա
Վեց տարի շարունակ Հայաստանի հանրությունը միայն գուշակությամբ էր զբաղվում՝ լա′վ, ի վերջո ի՞նչ նպատակ է հետապնդում թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած... 26.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-26T23:46+0400
2024-06-26T23:46+0400
2024-06-26T23:46+0400
հեղինակներ
5 րոպե դուլյանի հետ
արմեն դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77346778_0:121:1600:1022_1920x0_80_0_0_e9553fe68179ed9253008fdf391f5de1.jpg
Հանքավանում մի քանի օր առաջ կայացած կուսակցական հավաքում վարչապետը վերջապես լույս սփռեց այս հարցի վրա։ Մեջբերեմ. «Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը այսքան արագ ընկալել այդ գաղափարախոսությունը, որը կառավարող մեծամասնության, այսինքն՝ մեր կողմից լիարժեք և ամբողջականորեն որդեգրվել է ընդամենը ամիսներ առաջ։ Իսկ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, երբ ժողովուրդը ասում է՝ մեզ և բոլորին, ասում է՝ «Լսե′ք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»։ Այսպես է երկրի ղեկավարը ձևակերպել հայաստանցիների ընդհանրական ցանկությունը։Ինչպես կարելի էր սպասել, ամենևին ոչ բոլորն են համաձայն վարչապետի այս մեկնաբանությունների հետ։ Սոցցանցերի օգտատերերից մեկն առարկում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական, ըստ իս, վտանգավոր ելույթն է ունեցել: Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել 2021-ի պատրանքներից«Պատմականության», «բացառիկության» շղարշի ներքո նա որպես հաղթած գաղափարախոսություն է ներկայացրել ժողովրդի օբյեկտիվ ֆոբիաները պատերազմի վերաբերյալ: Այս մարդն անընդհատ կապիտուլյացիայի քաղաքականությունը, անատամ պացիֆիզմը համարում է իր, ժողովրդի գաղափարախոսություն: Ես երբեք ռազմահայրենասիրական պսիխոզի, հայդատականության կողմնակից չեմ եղել, հակառակը՝ բովանդակ ուժերով պայքարել եմ վտանգավոր այդ հոսանքի դեմ»,- խոստովանում է օգտատերը՝ մեջբերելով երկրի ղեկավարի խոսքերը Հանքավանի հավաքում. «Արտաքին մարտահրավերը «Ադրբեջանն է՝ հենց հատկապես Ադրբեջանը, որի ասածը, եթե շատ կարճ ձևակերպենք, հետևյալն է՝ «դու ինձ չես թողել ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»: Այլ խոսքով, Փաշինյանը լեգիտիմ է համարում Բաքվի ագրեսիան, որովհետև կարծում է, որ մենք Ադրբեջանին «չենք թողել 30 տարի ապրի»: Այս կեղծիքի վրա նա կառուցում է «գաղափարախոսություն», որը պետականության ոչնչացման մանիֆեստ է»,- եզրակացնում է գրառման հեղինակը:Սոցցանցերի օգտատերերից ոմանք այլ կերպ են բացատրում, թե ինչու ոչ մի արդյունք չտվեց ընդդիմադիր շարժումը։ Ներկայացնեմ ամենախիստ կարծիքներից մեկը. «Մի պահ հիշեցի 88-ի «Պայքա´ր, պայքա´ր մինչև վերջ» կարգախոս-բացականչությունը, որը բղավում էր աշխարհի ամենաչպայքարող ազգը: Այսօրվա «սրբազան պայքարն» էլ ո′չ սրբազան է, և ո′չ էլ պայքար: Ինքնախաբեություն է: Որովհետև չկա պայքար: Կա մի խումբ մարդկանց դժգոհության արտահայտում, որն առաջնորդվում է բարոյախրատական հոգևոր-քաղաքական ճառերով: Ոչինչ ավելի: Ժողովուրդն անտարբեր է ու անգամ դեմ է, որովհետև անտարբեր է, իսկ ազգը չկա: Ու թեև դա նաև այս սրբազանի մեղքն է, բայց մեղքի մեծագույն բաժինը նրանը չէ: Իր հոտինն է»։Ի դեպ, շատ շատերը շարժման մարումն անմիջականորեն կապում են այն հանգամանքի հետ, որ դրան մասնակցում էին նաև բազմաթիվ մարդիկ, որոնց անունը կապված է այսպես կոչված «նախկինների» հետ։ Գաղտնիք չէ, որ այդ հանգամանքը վարպետորեն շահարկում են իշխանության ներկայացուցիչները։ Այնինչ, հայաստանցիներից մեկը փաստում է. «Ուրեմն` ուզեք, թե չուզեք, դուր գա ձեզ, թե դուր չգա, ընդիմադիր ողջ դաշտի առաջատարները, ամենաշատ ժողովրդի վստահության քվե ստացածները «նախկիններն» են, երկրորդ և երրորդ նախագահներն են իրենց թիմերով, որոնք ցանկացած շարժման, փողոցային պայքարի ակտիվ մասնակիցների գերակշիռ մաս են կազմում։ Այդ երկու թիմերն են, որ ամենաթեժ կետերում են, ովքեր բերման են ենթարկվում, ձերբակալվում են, վիրավորումներ են ստանում, կալանավորվում են շինծու քրեական գործերով, քաղաքական տարբեր ճնշումների ու հետապնդումների են ենթարկվում և այդքանով հանդերձ շարունակում են պայքարել ու աջակցել ցանկացած շարժման։ Հիմա դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե դուր չի գալիս, դա զուտ իր անձնական խնդիրն է։ Եթե արդյունքներից չեք գոհանում, զնացեք մարզվեք, հաց ու պանիր կերեք, մեծացեք, հզորացեք ու պայքարեք ձեր ուժերի ներածի չափով»,- պարզ խորհուրդ է տալիս «Ֆեյսբուքի» օգտատերը։
https://arm.sputniknews.ru/20240611/ardjvoq-baghramjani-pakumy-kbaci-ishkhanapvokhutjan-tshanaparhy-kartsiqner-svoccancerum-76973569.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77346778_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1bbd09d46411a5236d8a748f6cce665c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
հեղինակներ, 5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան
հեղինակներ, 5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան
«Չմաքառել, չտառապել»՝ իշխանությունները համոզված են, որ սա է ժողովրդի ցանկությունը
Վեց տարի շարունակ Հայաստանի հանրությունը միայն գուշակությամբ էր զբաղվում՝ լա′վ, ի վերջո ի՞նչ նպատակ է հետապնդում թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած այս թիմը, ո՞րն է ապագայի նրա տեսլականը, ինչպիսի՞ սկզբունքների վրա է հիմնված նրա գործունեությունը։
Հանքավանում մի քանի օր առաջ կայացած կուսակցական հավաքում վարչապետը վերջապես լույս սփռեց այս հարցի վրա։ Մեջբերեմ. «Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը այսքան արագ ընկալել այդ գաղափարախոսությունը, որը կառավարող մեծամասնության, այսինքն՝ մեր կողմից լիարժեք և ամբողջականորեն որդեգրվել է ընդամենը ամիսներ առաջ։ Իսկ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, երբ ժողովուրդը ասում է՝ մեզ և բոլորին, ասում է՝ «Լսե′ք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»։ Այսպես է երկրի ղեկավարը ձևակերպել հայաստանցիների ընդհանրական ցանկությունը։
Ինչպես կարելի էր սպասել, ամենևին ոչ բոլորն են համաձայն վարչապետի այս մեկնաբանությունների հետ։ Սոցցանցերի օգտատերերից մեկն առարկում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական, ըստ իս, վտանգավոր ելույթն է ունեցել:
«Պատմականության», «բացառիկության» շղարշի ներքո նա որպես հաղթած գաղափարախոսություն է ներկայացրել ժողովրդի օբյեկտիվ ֆոբիաները պատերազմի վերաբերյալ: Այս մարդն անընդհատ կապիտուլյացիայի քաղաքականությունը, անատամ պացիֆիզմը համարում է իր, ժողովրդի գաղափարախոսություն: Ես երբեք ռազմահայրենասիրական պսիխոզի, հայդատականության կողմնակից չեմ եղել, հակառակը՝ բովանդակ ուժերով պայքարել եմ վտանգավոր այդ հոսանքի դեմ»,- խոստովանում է օգտատերը՝ մեջբերելով երկրի ղեկավարի խոսքերը Հանքավանի հավաքում.
«Արտաքին մարտահրավերը «Ադրբեջանն է՝ հենց հատկապես Ադրբեջանը, որի ասածը, եթե շատ կարճ ձևակերպենք, հետևյալն է՝ «դու ինձ չես թողել ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»: Այլ խոսքով, Փաշինյանը լեգիտիմ է համարում Բաքվի ագրեսիան, որովհետև կարծում է, որ մենք Ադրբեջանին «չենք թողել 30 տարի ապրի»: Այս կեղծիքի վրա նա կառուցում է «գաղափարախոսություն», որը պետականության ոչնչացման մանիֆեստ է»,- եզրակացնում է գրառման հեղինակը:
Ի դեպ, այդ նույն կուսակցական հավաքում երկրի ղեկավարը շատ կոնկրետ ձևակերպեց, թե ինչու հաջողությամբ չպսակվեց վերջին հակաիշխանական շարժումը։ Կրկին մեջբերեմ. «Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից»։ Վերլուծաբանները հակադարձում են՝ վարչապետի այս պնդումն ընդունելի կլիներ, եթե ժողովրդի առնվազն կեսը սատարեր իշխանություններին, այնինչ, վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս՝ իշխող կուսակցության և նրա ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս հայաստանցիների ընդամենը 17 տոկոսը։
Սոցցանցերի օգտատերերից ոմանք այլ կերպ են բացատրում, թե ինչու ոչ մի արդյունք չտվեց ընդդիմադիր շարժումը։ Ներկայացնեմ ամենախիստ կարծիքներից մեկը. «Մի պահ հիշեցի 88-ի «Պայքա´ր, պայքա´ր մինչև վերջ» կարգախոս-բացականչությունը, որը բղավում էր աշխարհի ամենաչպայքարող ազգը: Այսօրվա «սրբազան պայքարն» էլ ո′չ սրբազան է, և ո′չ էլ պայքար: Ինքնախաբեություն է: Որովհետև չկա պայքար: Կա մի խումբ մարդկանց դժգոհության արտահայտում, որն առաջնորդվում է բարոյախրատական հոգևոր-քաղաքական ճառերով: Ոչինչ ավելի: Ժողովուրդն անտարբեր է ու անգամ դեմ է, որովհետև անտարբեր է, իսկ ազգը չկա: Ու թեև դա նաև այս սրբազանի մեղքն է, բայց մեղքի մեծագույն բաժինը նրանը չէ: Իր հոտինն է»։
Ի դեպ, շատ շատերը շարժման մարումն անմիջականորեն կապում են այն հանգամանքի հետ, որ դրան մասնակցում էին նաև բազմաթիվ մարդիկ, որոնց անունը կապված է այսպես կոչված «նախկինների» հետ։ Գաղտնիք չէ, որ այդ հանգամանքը վարպետորեն շահարկում են իշխանության ներկայացուցիչները։
Այնինչ, հայաստանցիներից մեկը փաստում է. «Ուրեմն` ուզեք, թե չուզեք, դուր գա ձեզ, թե դուր չգա, ընդիմադիր ողջ դաշտի առաջատարները, ամենաշատ ժողովրդի վստահության քվե ստացածները «նախկիններն» են, երկրորդ և երրորդ նախագահներն են իրենց թիմերով, որոնք ցանկացած շարժման, փողոցային պայքարի ակտիվ մասնակիցների գերակշիռ մաս են կազմում։ Այդ երկու թիմերն են, որ ամենաթեժ կետերում են, ովքեր բերման են ենթարկվում, ձերբակալվում են, վիրավորումներ են ստանում, կալանավորվում են շինծու քրեական գործերով, քաղաքական տարբեր ճնշումների ու հետապնդումների են ենթարկվում և այդքանով հանդերձ շարունակում են պայքարել ու աջակցել ցանկացած շարժման։ Հիմա դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե դուր չի գալիս, դա զուտ իր անձնական խնդիրն է։ Եթե արդյունքներից չեք գոհանում, զնացեք մարզվեք, հաց ու պանիր կերեք, մեծացեք, հզորացեք ու պայքարեք ձեր ուժերի ներածի չափով»,- պարզ խորհուրդ է տալիս «Ֆեյսբուքի» օգտատերը։