00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճշմարտության պահը. 11-մետրանոցից գոլ խփելու նուրբ արվեստը

© Sputnik / Asatur YesayantsՄակեդոնիա–Հայաստան հանդիպում
Մակեդոնիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2024
Մակեդոնիա–Հայաստան հանդիպում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պելեն միշտ ասում էր. «Տասնմեկմետրանոցը գոլ խփելու ամենաանճարակ ձևն է»։
Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ նկատի ուներ ֆանտաստիկ հնարքներով հայտնի ֆուտբոլի արքան. իսկական գոլը, որն էքստազի նման մի բան է առաջացնում տրիբունաներում, ծնվում է աներևակայելի ջանքերի և բնատուր տաղանդի համակցության շնորհիվ, իսկ ժողովրդի ասած «պենալից» պապս էլ կխոցեր դարպասը։ Բայց միևնույն ժամանակ երևի կհամաձայնեք, որ 11-մետրանոցը կարելի է ճշմարտության պահ անվանել։ Խաղի ընթացքում, եթե հարմար դիրքից գոլ չխփեցիր, արդարանալու հազար ու մի պատճառ կարող ես գտնել՝ փոխանցումը լավը չէր, մրցակիցը մեջքից հրեց, խաղադաշտը թաց էր և այլն և այլն… 11-մետրանոցի ժամանակ ոչ մի խանգարող հանգամանք չկա՝ դու ես, դարպասապահը, գնդակն ու դարպասը։ Չխփեցիր՝ մեղքը քո վիզը։
Այս եվրոպական առաջնության օրերին ամերիկյան «Wired Magazine» պարբերականում զետեղվել է «Իդեալական տասնմեկմետրանոցի գաղտնիքը» հողվածը, որի հեղինակը պնդում է՝ ուզո՞ւմ եք անվրեպ խոցել մրցակցի դարպասը, իմացեք ֆիզիկայի կանոնները։ Բայց նախ այն մասին, թե ինչպես ծնվեց 11-մետրանոց տուգանայինի գաղափարը։ 1891 թվականի փետրվարի 14-ին Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Նոթս քաունթի» և «Սթոք սիթի» ակումբների խաղի վերջին րոպեին պաշտպաններից մեկը ձեռքով խաղաց դարպասային գծից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը։
Եթե դարպասապահը ընդհուպ կանգնի գնդակի դիմաց, անմիջապես կբռնի այն՝ հենց դիպչես գնդակին, իսկ եթե ստիպես դարպասապահին գոնե մի փոքր հեռանալ, բավական կլինի մի թեթև հրել գնդակը և այն կգլորվի դարպասից ներս։ Համաձայնե′ք՝ անհեթեթության գագաթնակետ։
Մի քանի ամիս անց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Գլազգոյում որոշում ընդունեց, ըստ որի, տուգանային հրապարակում կոպիտ խախտման դեպքում տուժած թիմը կարող էր տուգանայինն իրացնել հրապարակի ցանկացած կետից, բայց միայն դարպասից 11 մետր հեռու, դարպասապահն էլ կարող էր դարպասից դուրս գալ մինչև 5 ու կես մետր։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց, և ի վերջո ընտրվեց այն տարբերակը, որը գործում է մինչ այսօր։ Վերջին փոփոխությունը եղավ 1997 թվականին։ Դրանից առաջ դարպասապահը պարտավոր էր անշարժ կանգնել մինչև հարվածը, այժմ դարպասապահները կարող են ցատկոտել, բայց միայն դարպասային գծի երկայնքով։ Թեև բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկը՝ իտալացի Բուֆոնը, ասել է. «Իմ խորհուրդն է՝ մի՛ շարժվեք տեղից մինչև ամենավերջին պահը»։
Հիմա վիճակագրություն և ֆիզիկա։ Տասնմեկ մետրից գոլ խփելու հավանականությունը 70 տոկոս է։ Հենց այդ պատճառով էլ ի դեպ ընտրվել է այդ, այսպես ասենք, կոմպրոմիսային հեռավորությունը։ Որովհետև 32 մետրից դուք, իհարկե, տեսականորեն կարող եք ուղարկել գնդակը դարպասի վերին անկյունը, և այն անհասանելի կլինի դարպասապահի համար, բայց դրա հավանականությունը շատ քիչ է տարբերվում զրոյից։ Մյուս կողմից, երկուսուկես մետրից գոլ խփելու հավանականությունը գրեթե 100 տոկոս է։ Այսինքն՝ 11 մետրը հենց այն կետն է, որը ձեզ 70-տոկոսանոց հնարավորություն է տալիս ուժեղ հարվածով մխրճելու գնդակը ցանցի մեջ՝ անկախ նրանից, թե ով է պաշտպանում դարպասը՝ Լև Յաշի՞նը, Տոնի Շումախե՞րը, Անզոր Կավազաշվիլի՞ն, թե՞ Ալյոշա Աբրահամյանը։ Կներեք, ես հին մարդ եմ։
Բայց ինչու եմ ասում՝ ով էլ լինի դարպասապահը։ Որովհետև նույնիսկ ամենաճարպիկ դարպասապահի հնարավորություններն անսահմանափակ չեն։ Իր ցատկով նա վերահսկում է դարպասի բացվածքի ընդամենը 70 տոկոսը։ Դա նշանակում է, որ եթե գնդակն ուղարկեք այդ հասանելիության գոտու սահմաններից ներս, գոլի հավանականությունը կկազմի ընդամենը 50 տոկոս, այսինքն՝ կա՛մ կխփեք, կա՛մ չեք խփի, այնինչ, այդ տիրույթից դուրս հավանականությունը կտրուկ մեծանում է և հասնում 80 տոկոսի։ Հենց այդտեղ էլ ուղղեք գնդակը` խորհուրդ են տալիս մասնագետները։
Ու ևս մի խորհուրդ՝ մի՛ նայեք ուղիղ դարպասապահի աչքերին` փորձելով հասկանալ, թե որ կողմ է նա ցատկելու։ Ախր դարպասապահն էլ հիմար չէ ու լավ հասկանում է, որ դուք իր հայացքից փորձում եք կռահել ցատկի ուղղությունը, որպեսզի հարվածն ուղղեք դեպի կենտրոն։ Ու եթե խելոք է, ոչ մի կողմ էլ չի ցատկի, ուղղակի ձև կանի, թե ցատկում է և շատ հանգիստ կբռնի գնդակը։ Բայց վերջում թույլ տվեք մեջբերել անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Բոբ Փեյսլիին, որի օրոք «Լիվերպուլը» վեց անգամ դարձավ չեմպիոն և երեք անգամ նվաճեց Եվրոպական չեմպիոնների գավաթը. «Եթե դու կամուկացի մեջ ես և չգիտես, թե ինչպես լավագույն ձևով իրացնես տասնմեկմետրանոցը, պարզապես գոլ խփիր, իսկ խաղից հետո կպարզենք, թե ինչպես կարելի էր դա անել ավելի լավ»։
Լրահոս
0