00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ԱԺ–ի դիմաց բախումների մեջ մեղադրում է Գարեգին Բ–ին և Ռոբերտ Քոչարյանին

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահ է` ոստիկանությունը խորհրդարանի մոտ բախումների ժամանակ իրավաչափ է գործել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ շենքի դիմաց ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների միջև տեղի ունեցած բախումների մեջ մեղադրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` անդրադառնալով հունիսի 12-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումներին։
«Ամենայն հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանություն գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը և ՀՀ պետականությունը։ Եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից առաջ ոստիկաններին ասել է, թե տղաներ հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում։ Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարեր է նետել այդ նույն մարդը»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայ առաքելական եկեղեցու 2 բարձրաստիճան հոգևորականի մասին։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի։
Խոսելով իրենց իշխանության մասին` Փաշինյանը վստահեցրեց` իրենք երբեք չեն եղել ու չեն լինի թույլ իշխանություն։ Ընդգծեց` կլինեն սիրող, կարեկցող, հանդուրժող և օգնող, բայց երբեք ոչ թույլ, քանի որ ըստ իրեն թույլ իշխանությունն աղետ է պետության համար։
«Մենք լեգիտիմության և օրենքի ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները` պետությունը, հանրությանը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Լրահոս
0