https://arm.sputniknews.ru/20240605/agn-i-dimac-bvoghvoqi-akciaji-masnakicneric-3-y-kalanavvorvel-en-mekn-el-tnajin-kalanqi-tak-e-76677296.html
ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են, մեկն էլ տնային կալանքի տակ է
ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են, մեկն էլ տնային կալանքի տակ է
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, քանի որ երեկ նրա երրորդ երեխան է լույս աշխարհ եկել։ 05.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-05T14:35+0400
2024-06-05T14:35+0400
2024-06-05T15:27+0400
հհ քննչական կոմիտե
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
կալանք
տնային կալանք
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76496140_0:151:1600:1051_1920x0_80_0_0_fac3ea80b4b7e2bca332ceee4a2405b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի 5 մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Հունիսի 4-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր Գնել Պետրոսյանը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ երեկ Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտնել էր, որ ձերբակալվել են Ժորա Ավետիսյանը, Մեսրոպ Եսայանը և Գագիկ Համբարձումյանը։ՔԿ-ն հիշեցնում է, որ ակցիայի ընդհանուր 5 մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Ըստ հաղորդագրության՝ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում նրանք, այլ անձանց հետ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, անտեսել ոստիկանության ծառայողների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ոստիկանների ուղղությամբ և այլն։Հավելենք, որ դատարանի որոշմամբ տնային կալանք է կիրառվել Մեսրոպ Եսայանի նկատմամբ, որի երրորդ երեխան լույս աշխարհ է եկել երեկ` հունիսի 4-ի առավոտյան։Մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է 5-րդ անձը, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ՀՀ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնեց, որ ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել։ Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից 27–ն ազատ են արձակվել։Ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76496140_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0b912e330dea8449a324fdaa00ca1df5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, կալանք, տնային կալանք, «տավուշը հանուն հայրենիքի»
հհ քննչական կոմիտե, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, կալանք, տնային կալանք, «տավուշը հանուն հայրենիքի»
ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են, մեկն էլ տնային կալանքի տակ է
14:35 05.06.2024 (Թարմացված է: 15:27 05.06.2024) Ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, քանի որ երեկ նրա երրորդ երեխան է լույս աշխարհ եկել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի 5 մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Հունիսի 4-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր Գնել Պետրոսյանը։ Իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյանն էլ երեկ Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտնել էր, որ ձերբակալվել են Ժորա Ավետիսյանը, Մեսրոպ Եսայանը և Գագիկ Համբարձումյանը։
ՔԿ-ն հիշեցնում է, որ ակցիայի ընդհանուր 5 մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Ըստ հաղորդագրության՝ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում նրանք, այլ անձանց հետ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, անտեսել ոստիկանության ծառայողների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ոստիկանների ուղղությամբ և այլն։
Հավելենք, որ դատարանի որոշմամբ տնային կալանք է կիրառվել Մեսրոպ Եսայանի նկատմամբ, որի երրորդ երեխան լույս աշխարհ է եկել երեկ` հունիսի 4-ի առավոտյան։
Մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է 5-րդ անձը, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ
Բագրատ սրբազանը մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած
հայտարարություններին։
ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց,
բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին
բերման ենթարկել մարդկանց։
Ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։