00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է. Բագրատ սրբազանը հանդիպում է պահանջում

Բաժանորդագրվել
Բողոքի ակցիայի մասնակիցները Սուրբ աննա եկեղեցու մոտից երթով շարժվել են դեպի դատախազություն, ապա՝ նախարարությունների շենք։
ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իջնել և հանդիպել իրենց հետ, հակառակ դեպքում իրենք են բարձրանալու։ Զգուշացրեց՝ անգամ եթե 20-հազարանոց ոստիկանական զորք բերեն, իրենց չեն կանգնեցնելու։
ԱԳՆ-ի մոտ առանց այն էլ մեծաթիվ ոստիկանական շարքերն այս պահին բազմապատկվել են։
Ոստիկանները հավաքի մասնակիցներին որպես նախազգուշացնող քայլ մահակներով հարվածում են վահաններին, մյուս կողմից էլ ցուցարարները «վուվուզելներ» են փչում։
Այս պահին ոստիկանությունը փորձում է համաձայնեցնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների հանդիպումը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բագրատ սրբազանը նշեց՝ նախարարի մոտ կմտնեն 10 հոգով և ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
ԱԳՆ-ի մոտ բերվեցին կարմիրբերետավորները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարները տեղեկություններ ունեն, որ վարչապետի հրահանգ է իջեցվել ոստիկանությանը՝ «ժողովրդին ծեծել, ջարդել, տներ ուղարկել», հայտարարեց Բագրատ սրբազանը։ Նա հավաքի մասնակիցների մի մասին հորդորեց գնալ և հսկել ԱԳՆ շենքի մյուս մուտքը՝ թույլ չտալու համար, որ նախարարը դուրս գա շենքից։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցները Սուրբ աննա եկեղեցու մոտից երթով շարժվել են դեպի դատախազություն, ապա՝ նախարարությունների շենք։
ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0