00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարժման ևս երեք անդամների կարող են կալանավորել․ Մելիքյան

© Photo : Tavush for the MotherlandАдвокат Рубен Меликян выступает с речью во время митинга у церкви Святой Анны (2 июня 2024). Еревaн
Адвокат Рубен Меликян выступает с речью во время митинга у церкви Святой Анны (2 июня 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2024
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ ձերբակալվածներից մեկն այսօր առավոտյան երրորդ բալիկն է ունեցել, միաժամանակ ՔԿ-ն արդեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ևս 3 մասնակիցներ կարող են կալանավորվել։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ այս մասին հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա հրապարակեց այսօր առավոտյան ձերբակալված անձանց անունները՝ Ժորա Ավետիսյան, Մեսրոպ Եսայան և Գագիկ Համբարձումյան։
Մելիքյանի խոսքով՝ այս պահին նրանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում։
«Մեր նախնական տեղեկություններով՝ նրանց երեքին տանելու են կալանքի»,- ասաց Մելիքյանը։
Այսպիսով, այս պահին հայտնի են այն 4 անձանց անունները, որոնց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել է շարժման մասնակիցներից Գնել Պետրոսյանը։ Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Թե ով է 5-րդ անձը, Մելիքյանը նշեց, որ այս պահին դեռ չգիտեն։
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը վստահ է` Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մարում է
Իրավապաշտպանը հատուկ անդրադարձավ ձերբակալվածներից մեկի՝ Մեսրոպ Եսայանի դեպքին։ Այսօր առավոտյան նրա երրորդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Եսայանի համար արդեն կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ օրենքը շատ կարևոր է, բայց օրենքից շատ ավելի բարձր է հանրային բարոյականությունը։ Առանց հանրային բարոյականության օրենքն անալի է, աղ չկա, իմաստ չկա մեջը»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հավելեց՝ քանի դեռ գլուխ ջարդող ոստիկանները կալանավորված չեն, վահանին հարվածող կամ շշեր նետող մարդկանց կալանավորումն անարդարացի է։
Իրավապաշտպանը դիմեց շարժման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ հորդորելով չանել այնպիսի բաներ, որոնց համար կարող են վտանգի ենթարկվել։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0