https://arm.sputniknews.ru/20240604/agni-mvot-kajacats-bvoghvoqi-akciaji-masnakicneric-5i-nkatmamb-qreakan-hetapndum-e-harucvel-76641967.html
ԱԳՆ–ի մոտ կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ԱԳՆ–ի մոտ կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ակցիայի մասնակիցներն անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել ոստիկանության ծառայողների... 04.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-04T17:00+0400
2024-06-04T17:00+0400
2024-06-04T17:20+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
բողոքի ակցիա
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76441876_0:84:1600:984_1920x0_80_0_0_fd4167a591d8aa58bd0af534e5f70bee.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Բացի այդ, ըստ ՔԿ–ի, ցուցարարներից մի քանիսն իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 5 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):Նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ՀՀ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնեց, որ ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել։ Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից 27–ն ազատ են արձակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76441876_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c99a1012f7967af7eb7386511db07423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բողոքի ակցիա, հհ քննչական կոմիտե
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բողոքի ակցիա, հհ քննչական կոմիտե
ԱԳՆ–ի մոտ կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
17:00 04.06.2024 (Թարմացված է: 17:20 04.06.2024) Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ակցիայի մասնակիցներն անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Ակցիայի ընթացքում մի խումբ անձինք, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ ՔԿ–ի, ցուցարարներից մի քանիսն իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 5 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ
Բագրատ սրբազանը մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած
հայտարարություններին։
ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց,
բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին
բերման ենթարկել մարդկանց։