00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց մեռել սուգ է մեր երկրում. սրբազանն ասաց` կիրանցեցիները խնդրել են իրենց մենակ չթողնել

© SputnikԲագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին
Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի խոսքով` կիրանցեցիների արցունքներին, ողբերգությանը պետք է պատասխան տրվի։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Կիրանցեցիները խնդրում են իրենց մենակ չթողնել։ Այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը` վերադառնալով Կիրանցից և միանալով ճանապահին ակցիա իրականացնող ցուցարարներին։

«Մեր հայրենիքում և պետության մեջ իմ դիմաց ոչ ոք չի կարող ճանապարհ փակել։ Մենք հենց հիմա վերադարձանք Կիրանց գյուղից, խոսեցինք մեր ժողովրդի հետ. իրենք ողջույններ են հղում ձեզ և խնդրում են իրենց մենակ չթողնել։ Այդ արցունքներին, ողբերգությանը պետք է պատասխան տրվի»,–ասաց Բագրատ սրբազանը։

Նա ընդգծեց, որ այսօր պետությունը կիրանցեցիներին ողբերգության մեջ է թողել, խլում է նրանց տները, իսկ այդ արհավիրքն ու աղետը պետք է կանգնեցնել։
«Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր. կյանքն էր փոխվել, կարծես ուրվականների գյուղ լիներ, մարդ չկար։ Ես կյանքումս երբեք այդպիսին չէի տեսել Կիրանցը, մարդիկ ամեն մեկն իր անկյունն է մտել, թաքնված ապրում են։ Առանց մեռել սուգ է մեր երկրում»,–ասաց սրբազանը։
Նա ընդգծեց, որ այս ամենի ֆոնին իրեն` հոգևոր հովվին, արդեն 2–րդ անգամ արգելում են գնալ Կիրանց և օգնել ընկճված, ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդկանց։
Կիրանցի սկզբնամասից 14 քաղաքացու են տարել ոստիկանություն
«Եթե իրենց հոգևորականներն իրենց հետ չպետք է լինեն, բա որտե՞ղ պետք է լինեն»,–ասաց հոգևորականը։
Նա կոչով դիմեց Հայաստանում օտարերկրյա դեսպաններին, իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին և հարց ուղղեց` արդյոք մարդկանց ազատ տեղաշարժից զրկելը նրանց համար ընդունելի է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։
Մայիսի 19–ից ճանապարհը կրկին փակ է, բայց արդեն ոստիկանների կողմից։ Նրանք արգելում են Կիրանց մտնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք Կիրանցի գրանցում չունեն։ Այսօր գյուղ չկարողացան մտնել նաև լրագրողներն ու Բագրատ սրբազանի առաջնորդած ավտոերթի մասնակիցները։
Լրահոս
0