https://arm.sputniknews.ru/20240515/hhi-ev-adrbejani-sahmanazatman-handznazhvoghvovnery-krkin-handipel-en-inch-en-pajmanavvorvel-75827100.html
ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կրկին հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել
ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կրկին հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել
Sputnik Արմենիա
Հանդիպման արդյունքում արձանագրություն է ստորագրվել: 15.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-15T23:39+0400
2024-05-15T23:39+0400
2024-05-16T13:20+0400
հայաստան
ադրբեջան
սահմանազատում
մհեր գրիգորյան
շահին մուստաֆաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_f5403a68ec9c182e0f4da6c1017704de.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովները` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հանդիպել են 9-րդ անգամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_9494b9d85c023bedc0b58a68dc285f60.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սահմանազատում, մհեր գրիգորյան, շահին մուստաֆաև
հայաստան, ադրբեջան, սահմանազատում, մհեր գրիգորյան, շահին մուստաֆաև
ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կրկին հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել
23:39 15.05.2024 (Թարմացված է: 13:20 16.05.2024) Հանդիպման արդյունքում արձանագրություն է ստորագրվել:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովները` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հանդիպել են 9-րդ անգամ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։
«Հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։