https://arm.sputniknews.ru/20240906/80312476.html
Ինստիտուտը լուծարելով`կառավարությունը գնում է հուսահատ քայլի. Ավետիք Քերոբյան
Ինստիտուտը լուծարելով`կառավարությունը գնում է հուսահատ քայլի. Ավետիք Քերոբյան
Sputnik Արմենիա
Կառավարության երեկվա նիստում ի թիվս այլ չզեկուցվող նախագծերի ընդունվել է նաև Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը լուծարելու մասին որոշումը։ 06.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-06T09:15+0400
2024-09-06T09:15+0400
2024-09-06T09:42+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80312344_0:3:1036:586_1920x0_80_0_0_3e2ecb2241d5ca81bed15ddc0cd68bbd.jpg
Ինստիտուտը լուծարելով`կառավարությունը գնում է հուսահատ քայլի. Ավետիք Քերոբյան
Sputnik Արմենիա
Կառավարության երեկվա նիստում ի թիվս այլ չզեկուցվող նախագծերի ընդունվել է նաև Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը լուծարելու մասին որոշումը։
Որոշումն ուշագրավ է նրանով, որ այս ինստիտուտը ստեղծվել էր 2018թ–ի մայիսի 11-ին ընդունված որոշմամբ։ Այսինքն` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ձևավորված առաջին կառավարության առաջին որոշումներից մեկն է։
6 տարի առաջ ստեղծված պետական այդ կազմակերպության հիմնական նպատակը ռազմական արդյունաբերության զարգացումն էր, և դրա համար գիտական հիմքերի ստեղծումը:
Մինչդեռ, այն լուծարելու որոշումը հիմնավորվում է Պաշտպանության ոլորտում կատարված կառուցվածքային փոփոխություններով։ Մասնավորապես` նշվում է, որ Գլխավոր շտաբի կազմում արդեն գործում է ռազմատնտեսական վարչություն, որի գործառույթներում ներառվել են ինստիտուտի գործառույթները, և քանի որ դրնք կրկնվում են, միջոցների օպտիմալացման տեսանկյունից կառավարությունը նպատակահարմար է գտնում լուծարել 6 տարի առաջ իրենց իսկ հիմնած Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը։
Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը այս հիմնավորումը սուտ է համարում։
«Ինստիտուտը լուծարելով, կառավարությունը գնում է հուսահատ քայլի, այն իմաստով, որ ՊՆ–ում չկա ո՛չ նպատակադրում, ո՛չ մասնագիտական կարողություն, ո՛չ էլ մանավանդ ցանկություն` ճիշտ ձևով օգտագործելու այն մասնագիտական ներուժը, որը հավաքվել էր ինստիտուտում այս տարիների ընթացքում»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է Քերոբյանը` ինստիտուտի լուծարումը համարելով ռազմական արդյունաբերության համար շոշափելի հետքայլ։
Կառավարության երեկվա նիստում ի թիվս այլ չզեկուցվող նախագծերի ընդունվել է նաև Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը լուծարելու մասին որոշումը։Որոշումն ուշագրավ է նրանով, որ այս ինստիտուտը ստեղծվել էր 2018թ–ի մայիսի 11-ին ընդունված որոշմամբ։ Այսինքն` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ձևավորված առաջին կառավարության առաջին որոշումներից մեկն է։6 տարի առաջ ստեղծված պետական այդ կազմակերպության հիմնական նպատակը ռազմական արդյունաբերության զարգացումն էր, և դրա համար գիտական հիմքերի ստեղծումը:Մինչդեռ, այն լուծարելու որոշումը հիմնավորվում է Պաշտպանության ոլորտում կատարված կառուցվածքային փոփոխություններով։ Մասնավորապես` նշվում է, որ Գլխավոր շտաբի կազմում արդեն գործում է ռազմատնտեսական վարչություն, որի գործառույթներում ներառվել են ինստիտուտի գործառույթները, և քանի որ դրնք կրկնվում են, միջոցների օպտիմալացման տեսանկյունից կառավարությունը նպատակահարմար է գտնում լուծարել 6 տարի առաջ իրենց իսկ հիմնած Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը։Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը այս հիմնավորումը սուտ է համարում։«Ինստիտուտը լուծարելով, կառավարությունը գնում է հուսահատ քայլի, այն իմաստով, որ ՊՆ–ում չկա ո՛չ նպատակադրում, ո՛չ մասնագիտական կարողություն, ո՛չ էլ մանավանդ ցանկություն` ճիշտ ձևով օգտագործելու այն մասնագիտական ներուժը, որը հավաքվել էր ինստիտուտում այս տարիների ընթացքում»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է Քերոբյանը` ինստիտուտի լուծարումը համարելով ռազմական արդյունաբերության համար շոշափելի հետքայլ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80312344_126:0:910:588_1920x0_80_0_0_785ce3adc640afdda9c7788c91b21d08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио