00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքակիրթ աշխարհում այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել. փորձագետը` բժշկի դեպքի մասին

© Sputnik / Aram NersesyanՍամվել Դանիելյան
Սամվել Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Բաժանորդագրվել
Կառավարման ոլորտի փորձագետը հորդորեց բոլոր ոլորտներում աշխատող մասնագետներին զգոն լինել և սեփական դիմումի համաձայն աշխատանքից չազատվել։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանում լավագույն մասնագետներին կարող են աշխատանքից ազատել իրենց քաղաքական դիրքորոշման համար, ինչն ուղղակի անթույլատրելի է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, կառավարման ոլորտի փորձագետ Դավիթ Մարգարյանը՝ մեկնաբանելով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի աշխատանքից ազատման դեպքերը։
Հայտնել ենք, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից, ինչից հետո ի աջակցություն Դանիելյանի աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը` հայտարարելով, որ իր ուսուցչի (Դանիելյանի) հրամանը քաղաքական պատճառներ ունի. Թամամյանը վստահ է, որ Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու և սրբազանի հետ ողջագուրվելու համար։
«Առողջապահական համակարգը որևէ առնչություն չպետք է ունենա քաղաքական թիմային այս պայքարին։ Սա ուղղակի անընդունելի է: Քաղաքակիրթ աշխարհում այսպիսի բան ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։ Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց նման բժիշկների կողմից կառավարվող հաստատությունների։ Բժիշկներն այս դեպքում ընտրել են իրենց արժանապատվությունը»,– Sputnik Արմենիային ասաց Մարգարյանը։
Նա նշեց` եթե որևէ կառույց ընդունում է մարդուն աշխատանքի, գնահատում է առաջին հերթին նրա պրոֆեսիոնալիզմը, նրա կառավարչական ունակությունները և մասնագիտական պատրաստվածությունը։ Նման որոշումներով Հայաստանը զրկվում է բանիմաց մասնագետներով կառավարվող նորմալ հաստատություններ ունենալուց։
Կառավարման ոլորտի փորձագետն ընդգծեց, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող են նման մասնագետներին իրենց դիրքորոշման համար աշխատանքային պարտականությունից ազատել այն դեպքում, երբ խոսքը ոչ թե այլ երկրներին, թշնամական կառույցներին, այլ երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին սատարելու մասին է։
«Մարդկանց քաղաքական հայացքների, սոցցանցերում գրառումների, ակտիվության , հրապարակումներ հավանելու կամ չհավանելու համար ազատում են աշխատանքից կամ փորձում են նկատողություններ տալ, իսկ երբ այդ դեպքերը հանրայնացվում են, նկատողությունը հետ են վերցնում»,–ասաց փորձագետը։
Նա հորդորեց բոլոր ոլորտներում աշխատող մասնագետներին զգոն լինել, ղեկավարության կողմից որևէ ճնշման դեպքում անգամ աշխատանքից ազատվելու դիմում չգրել։ Աշխատակցին աշխատանքից ազատելու որոշումը պետք է մնա տվյալ կառույցի ղեկավարների ուսերին, որ ստիպված լինի բացատրել մարդկանց քաղաքական դիրքորոշման պատճառով աշխատանքից ազատելու որոշումները։
Հիշեցնենք՝ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Լրահոս
0