https://arm.sputniknews.ru/20240515/jvoljani-anvan-arjunabanakan-kentrvoni-tnorenin-azatel-en-pashtvonic-pattshary-qaghaqakan-e-75771439.html
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել են պաշտոնից․ պատճառը քաղաքակա՞ն է
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել են պաշտոնից․ պատճառը քաղաքակա՞ն է
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն աջակցում են Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ 15.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-15T11:43+0400
2024-05-15T11:43+0400
2024-05-15T12:05+0400
պաշտոնանկություն
յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
սամվել դանիելյան
գևորգ թամամյան
բժիշկ
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59776403_0:88:1600:988_1920x0_80_0_0_238b7bcc97c3219745354fd9d3a787f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Նա նշել է, որ ի պատասխան այդ որոշման` ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ վստահ է՝ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի։«Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»,- գրել է Թամամյանը։Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն աջակցում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հավելենք, որ Գևորգ Թամամյանը նաև «5165» շարժման անդամ էր։Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59776403_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3cef00fef1672b7bec78a0b63fdaf91f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաշտոնանկություն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, սամվել դանիելյան, գևորգ թամամյան, բժիշկ, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
պաշտոնանկություն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, սամվել դանիելյան, գևորգ թամամյան, բժիշկ, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել են պաշտոնից․ պատճառը քաղաքակա՞ն է
11:43 15.05.2024 (Թարմացված է: 12:05 15.05.2024) ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն աջակցում են Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։
Նա նշել է, որ ի պատասխան այդ որոշման` ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ վստահ է՝ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի։
«Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»,- գրել է Թամամյանը։
Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն աջակցում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած «
Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հավելենք, որ Գևորգ Թամամյանը նաև «5165» շարժման անդամ էր։
Հիշեցնենք, որ
հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։