00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկ Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար. Թամամյան

© Sputnik / Nana MartirosyanԳևորգ Թամամյան
Գևորգ Թամամյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Բաժանորդագրվել
Գևորգ Թամամյանն ընդգծեց, որ եթե մարդու հետ ողջագուրվելու համար այդպես են վարվում, ուրեմն դրանից բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու և սրբազանի հետ ողջագուրվելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, որը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Ավելի վաղ Թամամյանը հայտնել էր, որ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի և խոստացել էր մանրամասներ հայտնել։
Նա ուղիղ եթերում հայտնեց, որ կես ժամ առաջ բժիշկ Դանիելյանին ներկայացվել է աշխատանքից ազատման հրաման ՀՀ առողջապահության նախարարի կողմից։
«Դանիելյանը պետք է պատոնավարեր մինչև հունիսի սկիզբ, որից հետո չէր շարունակելու իր պարտականությունները , նոր մրցույթ էր լինելու, ինքն էլ թեկնածություն չէր ներկայացրել։ Այս ամենը հապշտապ ստացվեց այն պատճառով , որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Բագրատ սրբազանի քայլերթի ժամանակ գնացել, ողջագուրվել էր նրա հետ, և բնական է` դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն ղեկավարության մոտ։ Ենթադրում եմ, որ դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարի առաջ պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել»,–ասաց Թամամյանը։
Նա ընդգծեց, որ եթե մարդու հետ ողջագուրվելու համար այդպես են վարվում, ուրեմն դրանից բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել։ Իշխանությունը 20 օր էլ չի համբերել, որ Դանիելյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվի և այդպես վատ ձևով ազատման հրաման է ներկայացրել։
Ի՞նչ են ասում առողջապահության նախարարությունից

Sputnik Արմենիայի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը նշեց՝ Սամվել Դանիելյանը Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 7-ին։ Մայիսի 15-ին Դանիելյանի հետ պայմանագիրը լուծարվել է։ Ինչ վերաբերում է Գևորգ Թամամյանի գրառմանը, թե որոշումը քաղաքական է, նախարարությունում դա չեն մեկնաբանում։

Թամամյանի խոսքով` այս անարդարությունը ոչ մի կերպ չի կարող տանել , ուստի ինքը նույնպես ներկայացրել է ազատման դիմում։
Նա հավելեց` մանկական քաղցկեղի ապրելիությունը ՀՀ–ում բժիշկ Դանիելյանի շնորհիվ 0–ից դարձել է 70 տոկոս։
Գևորգ Թամամյանը վերահաստատեց, որ աջակցում է Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը և համոզված է` հաղթանակը մոտ է։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Լրահոս
0