00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճնշումներ չեն եղել. ԵՊՀ պրոռեկտորը եկավ Բագրատ սրբազանի հետ հանդիպման

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազանն ու ԵՊՀ պրոռեկտորը
Բագրատ սրբազանն ու ԵՊՀ պրոռեկտորը - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Բագրատ սրբազանն ու ԵՊՀ պրոռեկտորը
Բաժանորդագրվել
ԵՊՀ պրոռեկտորն ընդգծեց, որ երեկ դեկանների հետ որևէ հանդիպում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը վստահեցնում է, որ բուհի ուսանողների վրա ճնշում չի գործադրվել, դա զրպարտություն է։
Երեկ լուրեր էին տարածվել, որ Ասրիյանը ժողով է անցկացրել դեկանների հետ և ասել` բոլոր այն ուսանողներին, որոնք շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր ԵՊՀ բակում հայտարարեց, որ իրեն էլ են հասել այդ լուրերը, և հորդորեց հերքել դրանք, եթե նման բան չի եղել։
Բագրատ սրբազանին ԵՊՀ–ում դիմավորեցին քոչարիով ու յարխուշտայով
Էլինա Ասրիյանը դուրս եկավ ԵՊՀ–ից շենքից և խոսեց Բագրատ սրբազանի հետ` հերքելով այդ լուրերը։
«Ես շատ վիրավորված եմ, որ կարելի է զրպարտել մարդուն։ Եթե չէիք հավատում, պետք է չասեիք»,–ասաց Ասրիյանը։
Բագրատ սրբազանն իր հերթին նշեց, որ ինքն այդ լուրերին չի հավատացել, ուստի եկել է, որ ԵՊՀ–ից հերքեն։
«Շատ ուրախացա, որ դուք այստեղ եք, դուրս եկա, ձեզ դիմավորելու համար։ Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ չի եղել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ–ն ուսանողակենտրոն է, և այստեղ ուսանողների իրավունքները պաշտպանված են»,– ասաց պրոռեկտորը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ուսանողներին լսարաններից հանել չի կարելի, քանի որ նրանք իրենց իրավունքները պետք է իրացնեն նաև լսարանում, և ցանկացած ուսանող, որ եկել է դասի, պետք է ստանա գիտելիք և հմտություններ։
Սրբազանն իր հերթին շեշտեց, որ իրենք ԵՊՀ չեն մտել, ոչ մի ուսանողի լսարանից չեն հանել, այլ ուղղակի կոչ են արել միանալ իրենց։ Նա նաև ներողություն խնդրեց, եթե տեղեկությունը ճշտելու համար ԵՊՀ գալու ժամանակ իր հայտարարություններում որևէ կերպ վիրավորել է Ասրիյանին։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։
Լրահոս
0