00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանին ԵՊՀ–ում դիմավորեցին քոչարիով ու յարխուշտայով

Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պարզաբանեց, թե ինչու է եկել ԵՊՀ։
Երևանի պետական համալսարանի ուսանողները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին դիմավորեցին ազգային շուրջպարով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները վաղ առավոտից բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց, և միասին շարժվեցին Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, ապա ԵՊՀ։
Ուսանողները համալսարանի բակում քոչարիով ու յարխուշտայով դիմավորեցին երթի մասնակիցներին։
Լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը նշեց, որ ԵՊՀ է եկել, քանի որ լսել է, թե ուսանողների և դասախոսական կազմի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի չմասնակցեն ակցիաներին։
«Մեծ–մեծ խոսել են, չգիտեմ` որքանով են հավաստի այդ լուրերը, բայց հիմա թող գան ու ասեն, որ չեն ասել»,–ասաց նա։
Այնուհետև նա դիմեց համալսարանի դեկաններին, դասախոսներին, ռեկտորին։
«Սիրելի դեկաններ, ռեկտոր, ուսանողներ, դասախոսներ, սիրելի ժողովուրդ, դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, խաբելը ձեզ համար արժեք չունեն։ Ձեզ համար արժեք ունի մեկ սյուն, որը պարփակված է Աստծո և հայրենիքի զգացումով, ճշմարտությամբ, և հենց դրանից էլ բխում են արդարությունն ու հաշտությունը, սերն ու քաջությունը, ինչպես նաև հաղթանակը։ Մենք բոլորս հաղթանակի ձգտում ունենք մեր սրտում, այս պարտված, ստորացած, նվաստացած վիճակը` թե՛ մեր ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար, որևէ կերպ հարիր չէ»,– նշեց սրբազանը։
Նա շեշտեց նաև, որ ՀՀ քաղաքացու կյանքը մղձավանջի է վերածվել։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Լրահոս
0