00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, «Երրորդ մաս»․ Բագրատ սրբազանը` վաղվա երթուղու մասին

© Sputnik / StringerԲագրատ սրբազանը Սուրբ Աննայում
Բագրատ սրբազանը Սուրբ Աննայում - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2024
Բագրատ սրբազանը Սուրբ Աննայում
Բաժանորդագրվել
Տավուշի թեմի առաջնորդի տեղեկություններով՝ Մայր բուհում ուսանողներին հեռացմամբ են սպառնում, որ չմասնակցեն ակցիաներին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ օրվա ամփոփման ժամանակ կոչ արեց վաղը դարձյալ ճնշումը մեծացնել հարավից հյուսիս՝ Հայաստանի ողջ տարածքով անհնազանդության խաղաղ, հաշտական և սիրով գործողություններ իրականացնել։ Նա նշեց, որ Երևանում առավոտյան 8-ից, իսկ մյուս վայրերում մեկմեկու հետ պայմանավորվածությամբ գործողություններ կկատարվեն։
Ինքը` սրբազանը, վաղն առավոտյան 10-ին ուղևորվելու է ԵՊՀ՝ ուսանողներին ողջունելու։ Նրա տեղեկություններով՝ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է արել, բոլոր դեկաններին հրավիրել և ասել, որ անպայման նշեն բոլոր ուսանողների բացակաները։ Նա շեշտել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։
«Պետք լինի՝ հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- Բագրատ սրբազանը կարդաց Էլինա Ասրիյանի այն խոսքերը, որոնք իրեն փոխանցվել են։
Սրբազանը կոչ արեց 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել։
«Զգուշացնում եմ՝ սահմանները մի անցեք, եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն և մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել ճշմարտության և հաշտության մեջ»,- հայտարարեց սրբազանը։
Նա դիմեց նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին։ Սրբազանի տեղեկություններով՝ վերջինս հավաքել է դեկաններին, դասախոսներին և սպառնացել, որ որևէ մեկն իրավունք չունի մասնակցելու այս ամենին։
«Շարժումն ունի օրակարգ, որով շարժվելու է, և այդ օրակարգից չի շեղվելու»,- հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը։
Վաղը ԵՊՀ-ից հետո սրբազանը քայլերթով այցելելու է Հայաստանի ժուռնալիստների միություն՝ շնորհակալություն հայտնելու լրագրողներին գիշեր ու ցերեկ կատարած աշխատանքի համար։
Նշեց, որ հետո մետրոյով գնալու է Գարեգին Նժդեհի կայարան՝ տեսնելու, թե ինչպես են «Երրորդ մասում» մարդիկ։
Խոսելով այսօրվա մասին՝ Տավուշի թեմի առաջնորդն արդյունավետ գնահատեց առավոտյան մշակութային, գիտական ինստիտուտներ կատարած այցելությունները՝ նշելով, որ ջերմ ընդունելության են արժանացել գրողների, նկարիչների միություններում, պատմության ինստիտուտում, նաև Գիտությունների ազգային ակադեմիայում։ Սրբազանը մանրամասնեց՝ դռները փակ չէին, պարզապես թյուրըմբռնում էր եղել անվտանգության աշխատակիցների հետ կապված։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ. դիվանագետն ասաց` ինչու
Լրահոս
0