00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան

© Sputnik / StringerԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik.Երևանի Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ 1 ժամ ժամանակ է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։

«Հիմա ժամը 19։40 է։ Առաջին անգամ եմ անունը տալիս` Նիկոլ Փաշինյա՛ն, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական տալու։ Ես պատրաստ եմ այս 1 ժամում հանդիպել և քննարկել հեռանալու մասին բոլոր պայմանները։ Դուք Հայաստանում այլևս որևէ իշխանություն չունեք։ Ձեր հրաժարականով դուք կվերադարձնեք այս ժողովրդին ՀՀ եռատոնը, որը գողացել եք»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։

Այս հայտարարությունից հետո ժողովուրդը սկսեց վանկարկել` «Նիկոլ, դավաճան» և «Հեռացի՛ր»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ժամանակ նաև շեշտեց, որ իրենք եկել են ՀՀ կառավարությունից պատասխան պահանջելու։
«Եկել ենք ժամանակ տալու` դադարեցնելու այս միակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։ Մենք դեմ չենք եղել սահմանազատմանը, սահմանագծմանը և խաղաղությանը, բայց այն, ինչ տեղի է ունենում ծնկած ու միակողմանի զիջելով` անընդունելի է մեզ համար։ Այս գործընթացը մեզ համար 2 երես ունի` իրավական և բարոյական։ Իրավականն արդեն ասացի, իսկ բարոյական առումով անընդհատ սպառնացել են, թե պատերազմ կլինի։ Մենք չենք պատերազմի հրձիգները, պատերազմ հրահրողն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պատերազմի մասին պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ, արժանապատիվ և պատվով խաղաղություն ենք ուզում»,– նշեց սրբազանը։
Տավուշի թեմի առաջնորդը շեշտեց նաև, որ մայիսի 8-ին լուր են ստացել, թե սահմանագծման 3 սյունը չեն դրել, ու դա այս ժողովրդի շնորհիվ է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Լրահոս
0