00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ. դիվանագետն ասաց` ինչու

© Photo : ScreenshotԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը հանրահավաքին
ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2024
ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը հանրահավաքին
Բաժանորդագրվել
Ըստ նրա` սահմանազատման համար հիմք է բանակցող կողների համատեղ մեթոդաբանությունը` հիմնվելով ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Տավուշի գործընթացը պետք է որակել անօրինական` ուժի սպառնալիքի ներքո, թվացյալ խաղաղության պայմաններում։ Հանրապետության հրապարակում այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքին հայտարարեց ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
«Մեզ սպառնում են պատերազմով` ասելով, որ իրենց անօրինականության այլընտրանքը պատերազմն է, բայց մեր այլընտրանքը խաղաղությունն է։ Ալիևը լավ էր ձևակերպել` առանց կրակոցի, իրենց պայմաններով ստացել են գյուղեր։ Որևէ երաշխիք չկա պատերազմը կանխելու, և հերթական պատերազմի վտանգը կախված է ժողովրդի գլխին։ 2 երկրների միջև խաղաղության պայմանագրի և դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ սահմանազատում անելը աննախադեպ է և հակաօրինական, և հակասահմանադրական»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` սահմանազատման համար հիմք է բանակցող կողների համատեղ մեթոդաբանությունը` հիմնվելով ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա, հետևաբար Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող նման հիմք հանդիսանալ։
«Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց` 1928-29 թթ. երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզներ, իսկ մյուսը` 1984-87 թթ. Հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները։ Մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական ուժ»,– ընդգծեց Մելիքյանը։
Նրա խոսքով` Տավուշում ներկայումս սահմանազատման և սահմանագծման գործընթացում կոպտորեն խախտվում են նաև ԵԱՀԿ կողմից ընդունված սահմանազատման և սահմանագծման սկզբունքները, որոնցով առաջնային կարևորություն է տրվում բնակչության կենսաապահովմանը, տրանսպորտային և այլ կարևորագույն ենթակառուցվածքների անընդհատելիությանը։
«Այլևս կասկած չի հարուցում, որ միակողմանի զիջումները տարածվելու է հայ–ադրբեջանական ողջ սահմանով։ Հանձնելով կենսական նշանակություն ունեցող պաշտպանական դիրքերը` էլ ավելի է թուլանում մեր պահպանողականությունը։ Հետևաբար պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում` մինչև հայ–ադրբեջանական սահմանի մաբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտ»,– ընդգծեց նա։
Մելիքյանը հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար առաջին հերթին պետք է հայ–ադրբեջանական միջպետական համաձայնություն, որը պետք է պարտադիր վավերացված լինի երկու երկրների խորհրդարանների կողմից։
«Եթե այդ գործընթացի ընթացքում ՀՀ–ից որևէ տարածք անցնի Ադրբեջանին, ապա այդ հարցը պետք է լուծվի հանրաքվեով»,– նշեց նա։
Կուսակցություններն իրենց դրոշները մի կողմ են դրել և հավաքվել մեկ գաղափարի շուրջ. Դանիելյան
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Լրահոս
0