00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանապարհ փակելով հարց չեն լուծում․ Հակոբ Արշակյանը՝ Տավուշի դեպքերի մասին

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024
Բաժանորդագրվել
ԱԺ փոխնախագահը վստահեցնում է, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվելու։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ճանապարհ չէ և չի կարելի նման բան անել։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Ես կիրանցիների, սահմանամերձ մեր բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ։ Խնդրել եմ՝ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, մենք այս ճանապարհը միասին անցնենք»,- ասաց Արշակյանը։
ԱԺ ամբիոնից Արշակյանն անդրադարձավ այս օրերի ընթացքում Տավուշում տեղի ունեցած մի քանի միջադեպերին, այդ թվում՝ ԵԿՄ մեքենայի հետ կապված դեպքին, որի ժամանակ, ըստ Արշակյանի, բնավ մեքենան չի մխրճվել մարդկանց բազմության մեջ։ Նրա խոսքով՝ կադրերից երևում է, որ մի քանի հոգի հարձակվել են մեքենայի վրա ու կոտրել այն։
Արշակյանը կոչով դիմեց սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում։
«ՀՀ սուվերեն տարածքից ոչ մետր, սանտիմետր, միլիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0